Անցնել բովանդակությանը

ԹԵՄԱ 09

Հատուկ տրանսպորտային միջոցներ և ազդանշաններ

Այս թեմայի 119 հարցերը՝ պատասխաններով և բացատրություններով։

1–20 / 119 հարց
1

Կարմիր գույնի առկայծող փարոսիկ միացրած, կանգնած վիճակում գտնվող տրանսպորտային միջոցին մոտենալիս` տվյալ ուղղությամբ երթեւեկող տրանսպորտային միջոցների վարորդները պետք է

  1. 1 Կանգ առնեն եւ շարունակեն երթեւեկությունը միայն թույլտվություն ստանալուց հետո։ (Ճիշտ պատասխան)
  2. 2 Իջեցնեն արագությունը, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավորություն ունենան անմիջապես կանգ առնել։
  3. 3 Շարունակեն երթեւեկությունը:
2

Կապույտ գույնի առկայծող փարոսիկ եւ հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոցի մոտենալու դեպքում տրանսպորտային միջոցների վարորդները պետք է

  1. 1 Շարունակեն երթեւեկությունը:
  2. 2 Զիջեն ճանապարհը՝ նշված տրանսպորտային միջոցի անխոչընդոտ անցումն ապահովելու համար։ (Ճիշտ պատասխան)
  3. 3 Իջեցնեն արագությունը եւ զիջեն ճանապարհը՝ նշված տրանսպորտային միջոցի անխոչընդոտ անցումն ապահովելու համար։
3

Պարտադի՞ր է արդյոք օրվա լուսավոր ժամերին լապտերների մոտակա լույսը միացված լինի մոպեդների վրա։

  1. 1 Պարտադիր է (Ճիշտ պատասխան)
  2. 2 Պարտադիր չէ
4

Ո՞ր դեպքում կանոնները չեն պարտադրում տալ նախազգուշացնող ազդանշան։

  1. 1 Երթեւեկելի մասի եզրին կանգառ կատարելիս
  2. 2 «Վտանգավոր շրջադարձ» նշանի ազդեցության ճանապարհի կորացումից առաջ (Ճիշտ պատասխան)
  3. 3 Երթեւեկության հարեւան գոտի վերադասավորվելուց առաջ
5

Վերադասավորումից առաջ նախազգուշացնող ազդանշանը պետք է տրվի

  1. 1 Անմիջապես մանեւրը սկսելուց առաջ։
  2. 2 Անմիջապես մանեւրն սկսելուց հետո։
  3. 3 Նախօրոք՝ մինչեւ մանեւրը սկսելը։ (Ճիշտ պատասխան)
6

Մանեւր կատարելիս նախազգուշացնող ազդանշանը պետք է տրվի

  1. 1 Երթևեկության ուղղությունը փոխելուց առաջ։
  2. 2 Երթևեկության ուղղությունը փոխելու ընթացքում։
  3. 3 Նախօրոք՝ մինչեւ երթևեկության ուղղություն փոխելը։ (Ճիշտ պատասխան)
7

Վարորդի կողմից ձեռքով տրվող նախազգուշացնող ազդանշանը դադարեցվում է

  1. 1 Մանեւրն սկսելուց անմիջապես առաջ։ (Ճիշտ պատասխան)
  2. 2 Մանեւրն ավարտելուց անմիջապես հետո։
  3. 3 Մանեւրը կատարելու ժամանակ։
8

Ո՞ր դեպքում վարորդը պետք է տա նախազգուշացնող ազդանշան՝ կանգառ կատարելուց առաջ։

  1. 1 Եթե նրա հետեւից երթեւեկում է այլ տրանսպորտային միջոց
  2. 2 Միայն բնակավայրերում
  3. 3 Բոլոր դեպքերում (Ճիշտ պատասխան)
9

Ձայնային ազդանշանների կրկնողությամբ ընդհանուր տագնապի ինչպիսի՞ ազդանշան է վարորդը պարտավոր տալ երկաթուղային գծանցի վրա հարկադրական կանգառ կատարելու դեպքում։

  1. 1 Երեք երկար եւ մեկ կարճ
  2. 2 Մեկ երկար եւ երեք կարճ (Ճիշտ պատասխան)
  3. 3 Մեկ երկար եւ երկու կարճ
10

Շրջադարձի լուսային ցուցիչի բացակայության կամ անսարքության դեպքում ձեռքով տրվող նախազգուշացնող ազդանշանը դադարեցվում է

  1. 1 Մանեւրն սկսելուց անմիջապես առաջ։ (Ճիշտ պատասխան)
  2. 2 Մանեւրն ավարտելուց անմիջապես հետո։
  3. 3 Մանեւրը կատարելու ժամանակ։
11

Երկաթուղային գծանցի վրա տրվող ընդհանուր տագնապի ազդանշան է հանդիսանում ձայնային ազդանշանների հետեւյալ համակցությունը՝

  1. 1 Երկու երկար եւ երկու կարճ։
  2. 2 Մեկ երկար եւ երեք կարճ։ (Ճիշտ պատասխան)
  3. 3 Երեք երկար եւ երեք կարճ։
  4. 4 Երեք երկար եւ մեկ կարճ։
12

Ո՞ր նկարում է վարորդը տալիս ձախ շրջադարձի ազդանշան։

Ո՞ր նկարում է վարորդը տալիս ձախ շրջադարձի ազդանշան։
  1. 1 1 (Ճիշտ պատասխան)
  2. 2 2
  3. 3 3
13

Կարմիր գույնի առկայծող փարոսիկ միացրած, կանգնած վիճակում գտնվող տրանսպորտային միջոցին մոտենալիս` տվյալ ուղղությամբ երթեւեկող տրանսպորտային միջոցների վարորդները պետք է

  1. 1 Կանգ առնեն եւ շարունակեն երթեւեկությունը միայն թույլտվություն ստանալուց հետո։ (Ճիշտ պատասխան)
  2. 2 Իջեցնեն արագությունը, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավորություն ունենան անմիջապես կանգ առնել։
14

Տրանսպորտային միջոցների վրա ի՞նչ նպատակով են տեղադրված նարնջագույն կամ դեղին գույնի առկայծող փարոսիկներ։

  1. 1 Երթեւեկության մյուս մասնակիցների նկատմամբ երթեւեկության առավելություն ստանալու համար
  2. 2 Երթեւեկության մյուս մասնակիցներին վտանգի մասին նախազգուշացնելու համար (Ճիշտ պատասխան)
15

Կապույտ գույնի առկայծող փարոսիկ եւ հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոց մոտենալու դեպքում վարորդները պետք է

  1. 1 Զիջեն ճանապարհը՝ նշված տրանսպորտային միջոցի անխոչընդոտ անցումն ապահովելու համար։ (Ճիշտ պատասխան)
  2. 2 Իջեցնեն արագությունը եւ զիջեն ճանապարհը՝ նշված տրանսպորտային միջոցի անխոչընդոտ անցումն ապահովելու համար։
16

Կապույտ ավտոմոբիլը խաչմերուկը կանցնի

Կապույտ ավտոմոբիլը խաչմերուկը կանցնի
  1. 1 Առաջինը՝ կարմիրի հետ միաժամանակ։
  2. 2 Երկրորդը՝ կարմիրի հետ միաժամանակ։
  3. 3 Երրորդը՝ կարմիրի հետ միաժամանակ։ (Ճիշտ պատասխան)
17

Կապույտ եւ կարմիր գույների առկայծող փարոսիկներ եւ հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոց մոտենալու դեպքում վարորդները պետք է

  1. 1 Զիջեն ճանապարհը՝ նշված տրանսպորտային միջոցի անխոչընդոտ անցումն ապահովելու համար։
  2. 2 Իջեցնեն արագությունը եւ զիջեն ճանապարհը՝ նշված, ինչպես նաեւ դրանով ուղեկցվող տրանսպորտային միջոցների անխոչընդոտ անցումն ապահովելու համար։ (Ճիշտ պատասխան)
18

Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդն ունի առաջնահերթ երթեւեկության իրավունք։

Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդն ունի առաջնահերթ երթեւեկության իրավունք։
  1. 1 Ճանապարհը մաքրող մեքենայի վարորդը
  2. 2 Թեթեւ մարդատար ավտոմոբիլի վարորդը (Ճիշտ պատասխան)
19

Սեւ ավտոմոբիլը խաչմերուկը կանցնի՝

Սեւ ավտոմոբիլը խաչմերուկը կանցնի՝
  1. 1 Առաջինը։
  2. 2 Երկրորդը։ (Ճիշտ պատասխան)
  3. 3 Վերջինը։
20

Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդը պետք է զիջի ճանապարհը։

Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդը պետք է զիջի ճանապարհը։
  1. 1 Շտապ օգնության ավտոմոբիլի վարորդը
  2. 2 Թեթեւ մարդատար ավտոմոբիլի վարորդը (Ճիշտ պատասխան)

Պատրա՞ստ ես սկսել

Առաջին թեստը՝ հենց հիմա, առանց գրանցման։