Հանդիպակաց երթեւեկող տրանսպորտային միջոցից ի՞նչ հեռավորության վրա լապտերների հեռահար լույսը պետք է փոխարկվի մոտակայի։
100 մ-ից ոչ պակաս
150 մ-ից ոչ պակաս
(Ճիշտ պատասխան)
300 մ-ից ոչ պակաս
Լապտեր-լուսարձակ թույլատրվում է օգտագործել
Միայն բնակավայրերից դուրս՝ հանդիպակաց եւ համընթաց տրանսպորտային միջոցների բացակայության դեպքում։
(Ճիշտ պատասխան)
Միայն անբավարար տեսանելիության պայմաններում։
Ցանկացած տեղում, եթե դրա անհրաժեշտությունը կա։
Օրվա մութ ժամանակ՝ ճանապարհների բոլոր հատվածներում։
Այս նախազգուշացնող նշանը բնակավայրերում, մինչեւ վտանգավոր հատվածի սկիզբը ի՞նչ հեռավորության վրա է տեղադրվում։
25 - 50մ
50 - 100մ
(Ճիշտ պատասխան)
100 - 150մ
Թույլատրվու՞մ է արդյոք երկաթուղային գծանցով փոխադրել գյուղատնտեսական, ճանապարհային, շինարարական եւ այլ մեքենաներ ու մեխանիզմներ։
Թույլատրվում է, եթե գծանցը կահավորված չէ ուղեփակոցով
Թույլատրվում է, եթե դրանք գտնվում են ոչ տրանսպորտային վիճակում
Թույլատրվում է, եթե դրանք գտնվում են տրանսպորտային վիճակում
(Ճիշտ պատասխան)
Որտե՞ղ է թույլատրվում հատել երկաթուղային գծերը։
Այն տեղերում, որտեղ երկու կողմից տեսանելիությունը կազմում է առնվազն 1000մ
Վարորդի հայեցողությամբ՝ դրա համար առավել հարմարավետ տեղերում
Դրա համար նախատեսված տեղերում
(Ճիշտ պատասխան)
Երկաթուղային կայարաններից առնվազն 1000մ հեռավորության վրա
Թույլատրվու՞մ է արդյոք ծառայողական առաջադրանք կատարելիս ինքնակամ բացել կամ շրջանցել ուղեփակոցը։
Արգելվում է
(Ճիշտ պատասխան)
Թույլատրվում է
Թույլատրվում է՝ վարորդի հայեցողությամբ, եթե մոտակայքում բացակայում է մոտեցող գնացքը
Թույլատրվում է՝ գծանցի հերթապահի բացակայության դեպքում
Թույլատրվու՞մ է արդյոք երկաթուղայհն գծանցով փոխադրել գյուղատնտեսական, ճանապարհային, շինարարական եւ այլ մեքենաներ ու մեխանիզմներ։
Թույլատրվում է
Թույլատրվում է, եթե դրանք գտնվում են տրանսպորտային վիճակում
(Ճիշտ պատասխան)
Արգելվում է
Ինչո՞վ պետք է ղեկավարվի վարորդը երկաթուղային գծանցին մոտենալիս։
Ուղեփակոցի դիրքով եւ լուսացույցի ազդանշաններով
Ճանապարհային նշանների եւ գծանշումների պահանջներով
Գծանցի հերթապահի ցուցումներով
Բոլոր թվարկած պահանջներով
(Ճիշտ պատասխան)
Թույլատրվու՞մ է արդյոք հետիոտներին տեղաշարժվել «Ավտոմայրուղի» նշանով կահավորված ճանապարհով։
Արգելվում է
(Ճիշտ պատասխան)
Թույլատրվում է` բնակավայրերից դուրս` տրանսպորտային միջոցների հոսքին հակառակ
Թույլատրվում է` բնակավայրերից դուրս` տրանսպորտային միջոցների հոսքին համընթաց
Տրանսպորտային միջոցներով, որոնց արագությունը, տեխնիկական բնութագրերից կամ վիճակից ելնելով, չի գերազանցում 40 կմ/ժ, ավտոմայրուղիներով երթեւեկել
Թույլատրվում է` միայն աջ եզրային գոտիով։
Արգելվում է։
(Ճիշտ պատասխան)
Թույլատրվում է` «Նվազագույն արագության սահմանափակում» նշանի բացակայության դեպքում։
Տրանսպորտային միջոցի վրա վթարային լուսային ազդանշանը պետք է միացված լինի
Ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում։
Կանգառն արգելված տեղերում՝ հարկադրված կանգառի դեպքում։
Երկու դեպքում էլ։
(Ճիշտ պատասխան)
Տրանսպորտային միջոցի վրա վթարային լուսային ազդանշանը պետք է միացված լինի
Ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում։
Քարշակման դեպքում (քարշակվող մեխանիկական տրանսպորտային միջոցի վրա)։
Կանգառն արգելված տեղերում՝ հարկադրված կանգառի դեպքում։
Թվարկած բոլոր դեպքերում։
(Ճիշտ պատասխան)
Տրանսպորտային միջոցից ի՞նչ հեռավորության վրա է տեղադրվում «Վթարային կանգառ» նշանը։
Բնակավայրերում՝ ոչ պակաս, քան 15մ վրա, բնակավայրերից դուրս՝ ոչ պակաս, քան 30մ
(Ճիշտ պատասխան)
Բնակավայրերում՝ ոչ պակաս, քան 10 մ վրա, բնակավայրերից դուրս՝ ոչ պակաս, քան 20մ
Բնակավայրերում՝ ոչ պակաս, քան 5մ վրա, բնակավայրերից դուրս՝ ոչ պակաս, քան 10մ
Տրանսպորտային միջոցի վրա վթարային լուսային ազդանշանը պետք է միացված լինի
Լապտերների լույսից վարորդի շլացման դեպքում։
Քարշակման դեպքում (քարշակվող մեխանիկական տրանսպորտային միջոցի վրա)։
Երկու դեպքում էլ։
(Ճիշտ պատասխան)
Տրանսպորտային միջոցի վրա վթարային լուսային ազդանշանը պետք է միացված լինի
Ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում։
Քարշակման դեպքում (քարշակվող մեխանիկական տրանսպորտային միջոցի վրա)։
Երկու դեպքում էլ։
(Ճիշտ պատասխան)
Կառուցապատված տարածքներում, որտեղ մուտքն ու ելքը նշված են «Բնակելի գոտի» եւ «Բնակելի գոտու վերջ» ճանապարհային նշաններով, չի արգելվում
Հետիոտների տեղաշարժը՝ ճանապարհի երթեւեկելի մասով։
(Ճիշտ պատասխան)
Տրանսպորտային միջոցների միջանցիկ երթեւեկությունը։
Ուսումնական վարումը։
Խաչմերուկը համարվում է կարգավորվող, եթե երթեւեկության հերթականությունը որոշվում է
Միայն լուսացույցի ազդանշաններով։
Միայն կարգավորողի ազդանշաններով։
Երկու դեպքում էլ։
(Ճիշտ պատասխան)
Առանց ծածկույթի հողային ճանապարհի վրա, անմիջապես խաչմերուկից առաջ, ծածկույթով հատվածի առկայությունն արդյոք այդ ճանապարհը դարձնու՞մ է հատվողին հավասարազոր։
Ոչ
(Ճիշտ պատասխան)
Այո
Ո՞ր նկարում են պատկերված երթեւեկության թույլատրելի ուղղությունները։
Ձախ նկարում
Մեջտեղի նկարում
Աջ նկարում
(Ճիշտ պատասխան)
Մեջտեղի եւ աջ նկարներում
Եթե լուսացույցի ազդանշանների նշանակությունները հակասում են առավելության նշանների պահանջներին, ապա վարորդները պետք է ղեկավարվեն
Նշանների պահանջներով։
Լուսացույցի ազդանշաններով։
(Ճիշտ պատասխան)