Անցնել բովանդակությանը

ԹԵՄԱ 09

Հատուկ տրանսպորտային միջոցներ և ազդանշաններ

Այս թեմայի 119 հարցերը՝ պատասխաններով և բացատրություններով։

21–40 / 119 հարց
21

Կապույտ ավտոմոբիլը խաչմերուկը կանցնի

Կապույտ ավտոմոբիլը խաչմերուկը կանցնի
  1. 1 Առաջինը։
  2. 2 Երկրորդը։
  3. 3 Երրորդը։
  4. 4 Վերջինը։ (Ճիշտ պատասխան)
22

Տալի՞ս է արդյոք երթեւեկության առավելություն տրանսպորտային միջոցի վրա միացված դեղին գույնի (նարնջագույն) առկայծող փարոսիկը։

  1. 1 Տալիս է
  2. 2 Չի տալիս (Ճիշտ պատասխան)
23

Լուսնասպիտակ գույնի առկայծող փարոսիկները միացրած տրանսպորտային միջոցի վարորդը տալիս է հատուկ ձայնային ազդանշան, որպեսզի

  1. 1 Ստանա երթեւեկության առավելություն երթեւեկության այլ մասնակիցների նկատմամբ։
  2. 2 Ոստիկանության ծառայողների եւ այլ անձանց ուշադրությունը գրավելու համար։ (Ճիշտ պատասխան)
24

Կապույտ գույնի առկայծող փարոսիկով կահավորված տրանսպորտային միջոցի վարորդը երթեւեկության մյուս մասնակիցների նկատմամբ առավելություն ունի, եթե

  1. 1 Միացրել է առկայծող փարոսիկը։
  2. 2 Հատուկ ձայնային ազդանշան է տալիս։
  3. 3 Միացրել է կապույտ գույնի առկայծող փարոսիկը եւ հատուկ ձայնային ազդանշանը։ (Ճիշտ պատասխան)
25

Ի՞նչ տարածության վրա է արգելվում վազանցը մինչեւ երկաթուղային գծանցը։

  1. 1 Մինչեւ 50մ գծանցից առաջ։
  2. 2 Մինչեւ 100մ գծանցից առաջ։ (Ճիշտ պատասխան)
  3. 3 Մինչեւ 150մ գծանցից առաջ։
26

Թույլատրվու՞մ է արդյոք խաչմերուկում կատարել տրանսպորտային միջոցների վազանց` հատվողի նկատմամբ գլխավոր համարվող ճանապարհի վրա։

  1. 1 Թույլատրվում է
  2. 2 Արգելվում է (Ճիշտ պատասխան)
27

Թույլատրվու՞մ է արդյոք թեթեւ մարդատար ավտոմոբիլի վարորդին վազանց կատարել նշված իրադրությունում։

Թույլատրվու՞մ է արդյոք թեթեւ մարդատար ավտոմոբիլի վարորդին վազանց կատարել նշված իրադրությունում։
  1. 1 Թույլատրվում է
  2. 2 Թույլատրվում է, եթե մոտոցիկլի արագությունը չի գերազանցում 30 կմ/ժ
  3. 3 Արգելվում է (Ճիշտ պատասխան)
28

Վազանցն արգելվում է

  1. 1 Խաչմերուկներում։ (Ճիշտ պատասխան)
  2. 2 Երկաթուղային գծանցներից 150 մ առաջ։
  3. 3 Երկու դեպքում էլ։
29

Վազանցն արգելվում է

  1. 1 Կարգավորվող խաչմերուկներում։
  2. 2 Չկարգավորվող խաչմերուկներում։
  3. 3 Երկու դեպքում էլ։ (Ճիշտ պատասխան)
30

Թույլատրվու՞մ է արդյոք վազանցել ավտոգնացքը տվյալ իրադրությունում, եթե դրա արագությունը չի գերազանցում 30կմ/ժ։

Թույլատրվու՞մ է արդյոք վազանցել ավտոգնացքը տվյալ իրադրությունում, եթե դրա արագությունը չի գերազանցում 30կմ/ժ։
  1. 1 Արգելվում է (Ճիշտ պատասխան)
  2. 2 Թույլատրվում է
31

Թույլատրվու՞մ է արդյոք կանաչ ավտոմոբիլի վարորդին վազանց կատարել։

Թույլատրվու՞մ է արդյոք կանաչ ավտոմոբիլի վարորդին վազանց կատարել։
  1. 1 Թույլատրվում է
  2. 2 Արգելվում է (Ճիշտ պատասխան)
  3. 3 Թույլատրվում է, եթե կարմիր ավտոմոբիլը երթեւեկում է 30 կմ/ժ-ից ցածր արագությամբ
32

Թույլատրվու՞մ է արդյոք կարմիր ավտոմոբիլի վարորդին վազանց կատարել տվյալ իրադրությունում։

Թույլատրվու՞մ է արդյոք կարմիր ավտոմոբիլի վարորդին վազանց կատարել տվյալ իրադրությունում։
  1. 1 Թույլատրվում է
  2. 2 Արգելվում է (Ճիշտ պատասխան)
  3. 3 Թույլատրվում է, եթե վազանցվող ավտոմոբիլի արագությունը չի գերազանցում 30 կմ/ժ։
33

Թույլատրվու՞մ է արդյոք նշված տեղում վազանցել ավտոբուսը։

Թույլատրվու՞մ է արդյոք նշված տեղում վազանցել ավտոբուսը։
  1. 1 Թույլատրվում է (Ճիշտ պատասխան)
  2. 2 Արգելվում է
34

Տրանսպորտային միջոցների վազանց նշանակում է

  1. 1 Շարժման մեջ գտնվող մեկ կամ մի քանի տրանսպորտային միջոցից առաջ անցնելը` կապված զբաղեցրած գոտուց հանդիպակաց երթեւեկության գոտի դուրս գալու հետ։
  2. 2 Շարժման մեջ գտնվող մեկ կամ մի քանի տրանսպորտային միջոցից առաջ անցնելը` կապված զբաղեցրած գոտուց դուրս գալու հետ։ (Ճիշտ պատասխան)
35

Օրվա մութ ժամանակ եւ անբավարար տեսանելիության պայմաններում` անկախ ճանապարհի լուսավորվածությունից, երթեւեկող մեխանիկական տրանսպորտային միջոցների վրա պետք է միացված լինեն

  1. 1 Լապտերների հեռահար լույսը։
  2. 2 Լապտերների մոտակա լույսը։
  3. 3 Լապտերների հեռահար կամ մոտակա լույսը։ (Ճիշտ պատասխան)
36

Ո՞ր դեպքում օրվա լուսավոր ժամանակ մոտոցիկլի վրա պետք է միացված լինի լապտերների մոտակա լույսը։

  1. 1 Անբավարար տեսանելիության պայմաններում երթեւեկելիս
  2. 2 Անսարքություններ ունեցող մոտոցիկլով դեպի կայանման վայր երթեւեկելիս
  3. 3 Ցանկացած դեպքում` երթեւեկության մեջ գտնվելիս (Ճիշտ պատասխան)
  4. 4 Հիվանդ ուղեւոր փոխադրելիս
37

Առաջնահերթ ի՞նչ պետք է ձեռնարկի վարորդը հանդիպակաց երթեւեկող տրանսպորտային միջոցի լապտերների լույսից շլանալու դեպքում։

  1. 1 Լապտերների հեռահար լույսը (միացված լինելու դեպքում) փոխարկի մոտակայի
  2. 2 Միացնի վթարային լուսային ազդանշանը (Ճիշտ պատասխան)
  3. 3 Տա ձայնային ազդանշան՝ մեկ երկար եւ երեք կարճ
  4. 4 Տա ձայնային ազդանշան՝ մեկ կարճ եւ երեք երկար
38

Ձայնային ազդանշանները կարող են կիրառվել միայն

  1. 1 Բնակավայրերում՝ վազանց կատարելու մտադրության մասին մյուս վարորդներին նախազգուշացնելու համար։
  2. 2 Երբ դա անհրաժեշտ է ճանապարհատրանսպորտային պատահարը կանխելու համար (Ճիշտ պատասխան)
  3. 3 Երկու դեպքում էլ
39

Օրվա մութ ժամանակ ճանապարհի չլուսավորված հատվածներում երթեւեկող մեխանիկական տրանսպորտային միջոցի վրա պետք է միացված լինի

  1. 1 Լապտերների հեռահար կամ մոտակա լույսը։ (Ճիշտ պատասխան)
  2. 2 Լապտերների միայն մոտակա լույսը։
  3. 3 Լապտերների միայն հեռահար լույսը։
40

Հետին հակամառախուղային լապտերիկները կարող են օգտագործվել

  1. 1 Օրվա մութ ժամանակ՝ տրանսպորտային շարասյան կազմում երթեւեկելիս։
  2. 2 Թունելներում երթեւեկելիս։
  3. 3 Միայն անբավարար տեսանելիության պայմաններում։ (Ճիշտ պատասխան)
  4. 4 Օրվա մութ ժամանակ՝ տրանսպորտային միջոցը բեռնաթափելիս։
  5. 5 Թվարկած բոլոր դեպքերում։

Պատրա՞ստ ես սկսել

Առաջին թեստը՝ հենց հիմա, առանց գրանցման։