2
Տրանսպորտային միջոցի շարժման ուղղությունը հանդիպակաց ուղղությամբ փոխելու նպատակով իրականացվող մանևրը։
(Ճիշտ պատասխան)
62
Կողանցում է համարվում
1
Շարժման մեջ գտնվող մեկ կամ մի քանի տրանսպորտային միջոցներից առաջ անցնելը` առանց զբաղեցրած գոտուց դուրս գալու։
(Ճիշտ պատասխան)
2
Շարժման մեջ գտնվող մեկ կամ մի քանի տրանսպորտային միջոցներից առաջ անցնելը` կապված զբաղեցրած գոտուց դուրս գալու հետ։
63
Երթևեկության սկիզբ է համարվում
1
Կանգառի կամ կայանման վայրից տրանսպորտային միջոցի շարժումն սկսելու պահը` կապված հարևան երթևեկության գոտի վերադասավորման հետ կամ առանց դրա։
(Ճիշտ պատասխան)
2
Կանգառի կամ կայանման վայրից տրանսպորտային միջոցի շարժումն սկսելու պահը` կապված հարևան երթևեկության գոտի վերադասավորման հետ:
64
Մանևրում է համարվում
1
տրանսպորտային միջոցի երթևեկության սկիզբ (կապված հարևան երթևեկության գոտի դուրս գալու հետ), վերադասավորում, երթևեկության ուղղության փոփոխություն, կանգառ (վերադասավորվելով) և հետընթաց կատարելը։
(Ճիշտ պատասխան)
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բեռնատար ավտոմոբիլը
1
իր կառուցվածքով և կահավորվածությամբ բեռների փոխադրման համար նախատեսված ավտոմոբիլն է։
(Ճիշտ պատասխան)
2
իր կառուցվածքով և կահավորվածությամբ բեռների փոխադրման համար նախատեսված 3.5 տոննայից ավել կշռող ավտոմոբիլն է։
66
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բաժանարար գոտի է համարվում
1
Ճանապարհի հարակից երթևեկելի մասերը բաժանող, կառուցվածքորեն առանձնացված տարրը, որը նախատեսված չէ տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկության կամ կանգառի համար։
2
ճանապարհի հարակից երթևեկելի մասերը բաժանող, կառուցվածքորեն և (կամ) համապատասխան գծանշումով առանձնացված տարրը, որը նախատեսված չէ տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկության կամ կանգառի համար։
(Ճիշտ պատասխան)
67
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ տրանսպորտային միջոց է համարվում
1
Ավտոմոբիլն ու մոտոցիկլը։
2
Ճանապարհով մարդ, բեռ կամ վրան տեղադրված սարքավորում փոխադրելու համար նախատեսված սարքը։
(Ճիշտ պատասխան)
68
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ վարորդին են հավասարեցվում
1
Ճանապարհով բեռնակիր և (կամ) հեծկան կենդանիներ կամ անասուններ քշող անձը։
(Ճիշտ պատասխան)
2
Բեռնակիր և (կամ) հեծկան կենդանիներ կամ անասուններ քշող անձը։
69
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ մոտոցիկլին են հավասարեցվում
1
Լրակազմված և լցավորված վիճակում առանց վարորդի, բեռի և ուղևորների` մինչև 400 կգ զանգվածով եռանիվ մեխանիկական տրանսպորտային միջոցները։
2
Մոտոամենագնացները (քվադրոցիկլերը)։
3
Մոտոցիկլային նստեցվածքով կամ մոտոցիկլային տեսակի ղեկով քվադրիցիկլները։
(Ճիշտ պատասխան)
70
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ մայթ է համարվում
1
Օրենսդրությամբ սահմանված կարգով հետիոտնի տեղաշարժվելու համար նախատեսված երթևեկելի մասին հարող ճանապարհի տարրը։
2
Օրենսդրությամբ սահմանված կարգով հետիոտնի տեղաշարժվելու համար նախատեսված երթևեկելի մասից որևէ եղանակով առանձնացված ճանապարհի տարրը։
3
Նշված երկու դեպքերը։
(Ճիշտ պատասխան)
71
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ավտոմոբիլ է համարվում
1
Ճանապարհով մարդկանց կամ բեռներ փոխադրելու կամ բեռներ փոխադրելու համար օգտագործվող տրանսպորտային միջոցի քարշակման համար նախատեսված մեխանիկական տրանսպորտային միջոցը, բացառությամբ այնպիսի տրանսպորտային միջոցները, ինչպիսիք են գյուղատնտեսական տրակտորները, որոնց օգտագործումը ճանապարհով մարդկանց կամ բեռներ փոխադրելու կամ բեռներ փոխադրելու համար օգտագործվող տրանսպորտային միջոցի քարշակման համար հանդիսանում է լրացուցիչ գործառույթ։
(Ճիշտ պատասխան)
2
Ճանապարհով մարդկանց կամ բեռներ փոխադրելու կամ բեռներ փոխադրելու համար օգտագործվող տրանսպորտային միջոցի քարշակման համար նախատեսված մեխանիկական տրանսպորտային միջոցը, այդ թվում այնպիսի տրանսպորտային միջոցները, ինչպիսիք են գյուղատնտեսական տրակտորները, որոնց օգտագործումը ճանապարհով մարդկանց կամ բեռներ փոխադրելու կամ բեռներ փոխադրելու համար օգտագործվող տրանսպորտային միջոցի քարշակման համար հանդիսանում է լրացուցիչ գործառույթ:
72
<<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> ՀՀ օրենքի համաձայն՝ «A» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք վերապահող ՀՀ ազգային վարորդական վկայականն իրավունք է տալիս վարելու նաև
1
«A1» ենթակարգի տրանսպորտային միջոցները։
2
«AM» ենթակարգի տրանսպորտային միջոցները։
3
«B1» ենթակարգի (մոտոցիկլային նստատեղ կամ ղեկ ունեցող) տրանսպորտային միջոցները։
4
Բոլոր թվարկված տրանսպորտային միջոցները։
(Ճիշտ պատասխան)
73
<<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> ՀՀ օրենքի համաձայն՝ «B» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք վերապահող ՀՀ ազգային վարորդական վկայականն իրավունք է տալիս վարելու նաև
1
«B1» ենթակարգի (բացառությամբ մոտոցիկլային նստատեղ կամ ղեկ ունեցող տրանսպորտային միջոցների) տրանսպորտային միջոցները։
(Ճիշտ պատասխան)
2
«AM» ենթակարգի տրանսպորտային միջոցները։
74
<<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> ՀՀ օրենքի համաձայն՝ ՀՀ իրավասու մարմինների տված միջազգային վարորդական վկայականները ՀՀ տարածքում տրանսպորտային միջոցներ վարելու նպատակով համարվում են
1
Գործող։
2
Չգործող։
(Ճիշտ պատասխան)
75
<<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> ՀՀ օրենքի համաձայն՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը ծագում է
1
Վարորդական իրավունքի վկայականը ստանալու պահից:
2
Վարորդական իրավունքի վկայականի թվային տարբերակը հատկացնելու պահից:
3
Երկու դեպքերում էլ։
(Ճիշտ պատասխան)
76
<<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> ՀՀ օրենքի համաձայն՝ ՀՀ քաղաքացիների (այդ թվում՝ երկքաղաքացի հանդիսացող)` այլ երկրներում ստացած և Վիեննայի 1968 թվականի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին համապատասխանող վարորդական վկայականները Հայաստանի Հանրապետության տարածքում համարվում են գործող՝ այդ անձանց` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու պահից
1
Մեկ տարի ժամկետով։
2
Վեց ամիս ժամկետով:
3
Երեք ամիս ժամկետով:
(Ճիշտ պատասխան)
77
<<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> ՀՀ օրենքի համաձայն՝ թվարկվածներից ո՞ր կարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական իրավունքի վկայական առաջին անգամ ստանալու համար դիմող անձինք պետք է Ներքին գործերի նախարարության հաշվառման-քննական բաժին ներկայացնեն բժշկական հավատարմագրում անցած լինելու մասին տեղեկանք:
1
«B», «C», «D»
2
«C», «D», «T»
(Ճիշտ պատասխան)
3
«B», «D», «T»
4
«B»,«C», «D»,
78
<<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> ՀՀ օրենքի համաձայն` գործնական վարման ուսուցում անցնող վարորդի թեկնածուի կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքում՝ օրենքով սահմանված կարգով, պատասխանատվություն է կրում
1
Վարորդի թեկնածուն։
2
Ուսումնական կենտրոնի վարորդ-հրահանգիչը կամ անհատական կարգով գործնական վարել սովորեցնողը:
(Ճիշտ պատասխան)
3
Երկուսն էլ։
79
<<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> ՀՀ օրենքի համաձայն` «BC» կարգերի ազգային վարորդական վկայական ունեցող 18 տարեկան անձը ե՞րբ կարող է ստանալ նույն կարգերի միջազգային վարորդական վկայական։
1
Ազգային վարորդական վկայականը ստանալու հետ միաժամանակ
2
19 տարեկանը լրանալուց հետո
3
20 տարեկանը լրանալուց հետո
4
21 տարեկանը լրանալուց հետո
(Ճիշտ պատասխան)
80
<<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> ՀՀ օրենքի համաձայն` «BE», «CE» կարգերի ազգային վարորդական վկայական ունեցող 19 տարեկան անձը ե՞րբ կարող է ստանալ նույն կարգերի միջազգային վարորդական վկայական։
1
Ազգային վարորդական վկայականը ստանալու հետ միաժամանակ