Անցնել բովանդակությանը

ԹԵՄԱ 02

ՀՀ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենք

Այս թեմայի 85 հարցերը՝ պատասխաններով և բացատրություններով։

1–20 / 85 հարց
1

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն ուղեւոր է համարվում

  1. 1 Տրանսպորտային միջոցի սրահում (խցիկում) կամ տրանսպորտային միջոցի վրա գտնվող անձը` բացառությամբ վարորդի եւ վարել սովորեցնողի։
  2. 2 Տրանսպորտային միջոցի սրահում (խցիկում) կամ տրանսպորտային միջոցի վրա գտնվող, ինչպես նաեւ տրանսպորտային միջոց նստող (բարձրացող) ու դրանից դուրս եկող (իջնող) անձը` բացառությամբ վարորդի եւ վարել սովորեցնողի։ (Ճիշտ պատասխան)
2

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` ճանապարհի երթեւեկելի մաս է համարվում

  1. 1 Ճանապարհի տարրը` նախատեսված տրանսպորտային միջոցների երթեւեկության համար։
  2. 2 Ճանապարհի տարրը` նախատեսված ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների երթեւեկության համար։ (Ճիշտ պատասխան)
3

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ «D» կարգի եւ «D1» ենթակարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական կարող է տրվել՝

  1. 1 18 տարին լրացած անձանց։
  2. 2 19 տարին լրացած անձանց։
  3. 3 20 տարին լրացած անձանց։
  4. 4 21 տարին լրացած անձանց։ (Ճիշտ պատասխան)
4

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հետիոտն է համարվում

  1. 1 Տրանսպորտային միջոցից դուրս` ճանապարհի վրա գտնվող անձը` բացառությամբ ճանապարհի վրա աշխատանքներ իրականացնելու իրավասություն ունեցող եւ օրենսդրությամբ սահմանված կարգով այդ աշխատանքներն իրականացնող անձը։ (Ճիշտ պատասխան)
  2. 2 Տրանսպորտային միջոցից դուրս` ճանապարհի վրա գտնվող, այդ թվում` ճանապարհի վրա աշխատանքներ իրականացնելու իրավասություն ունեցող եւ օրենսդրությամբ սահմանված կարգով այդ աշխատանքներն իրականացնող անձը։
5

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ տրանսպորտային միջոցի գործնական վարման սկզբնական ուսուցումը իրականացվում է

  1. 1 Բնակավայրերից դուրս` ճանապարհներին` հաշվի առնելով տրանսպորտային միջոցների երթեւեկության ինտենսիվությունը։
  2. 2 Փակ հրապարակում կամ ավտոդրոմում։ (Ճիշտ պատասխան)
  3. 3 Ցանկացած ճանապարհին (բացառությամբ ավտոմայրուղիների)` հաշվի առնելով տրանսպորտային միջոցների երթեւեկության ինտենսիվությունը։
6

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` մերձակա տարածքից ելքը դեպի ճանապարհ համարվու՞մ է արդյոք խաչմերուկ։

  1. 1 Չի համարվում (Ճիշտ պատասխան)
  2. 2 Համարվում է
7

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ «B», «C» եւ «D» կարգերի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական ունեցող անձանց թույլատրվում է դրանք վարել նաեւ կցորդներով, եթե կցորդի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում

  1. 1 750 կիլոգրամը։ (Ճիշտ պատասխան)
  2. 2 800 կիլոգրամը։
  3. 3 1000 կիլոգրամը։
8

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հարկադրված կանգառ է համարվում

  1. 1 Երթեւեկության ընդհատումը՝ կապված լուսացույցի արգելող ազդանշանի անսպասելի միացման հետ։
  2. 2 Երթեւեկության ընդհատումը՝ կապված ճանապարհին գոյացած խցանման հետ։
  3. 3 Տրանսպորտային միջոցի անսարքության, վարորդի (ուղեւորի) ֆիզիկական եւ (կամ) հոգեկան վիճակով եւ (կամ) բեռի փոխադրմամբ պայմանավորված՝ վտանգի կամ ճանապարհին ի հայտ եկած այլ խոչընդոտի պատճառով տրանսպորտային միջոցն անշարժ վիճակի բերելը։
  4. 4 Թվարկած բոլոր դեպքերը։ (Ճիշտ պատասխան)
9

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ անբավարար տեսանելիություն է համարվում

  1. 1 Ճանապարհի տեսանելիության հեռավորությունը՝ օրվա մութ ժամանակ։
  2. 2 Ճանապարհի տեսանելիության հեռավորությունը բնակավայրերում՝ երթեւեկելի մասի արհեստական լուսավորվածության բացակայության պայմաններում։
  3. 3 Մառախուղի, անձրևի, ձյունաթափի եւ (կամ) ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման համար այլ անբարենպաստ եղանակի պայմաններում ճանապարհի տեսանելիությունը եւ (կամ) մինչեւ 300 մետր տեսանելիության հեռավորությունը։ (Ճիշտ պատասխան)
10

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ կանգառ է համարվում

  1. 1 Մինչև 5 րոպե կամ ուղեւորի նստելու, իջնելու եւ (կամ) տրանսպորտային միջոցը բեռնելու, բեռնաթափելու համար անհրաժեշտ ժամանակով տրանսպորտային միջոցը կանխամտածված անշարժ վիճակի բերելը։ (Ճիշտ պատասխան)
  2. 2 5 րոպեից ավելի տրանսպորտային միջոցն անշարժ վիճակի բերելը, եթե դա կապված չէ ուղեւորների նստեցման, իջեցման կամ տրանսպորտային միջոցի բեռնման, բեռնաթափման հետ։
11

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոց է համարվում

  1. 1 Կանգառի կետեր (կանգառներ) ունեցող, երթուղիներով շարժվող, ուղևորներ եւ (կամ) ուղեբեռներ տեղափոխող տրանսպորտային միջոցը (տրամվայ, տրոլեյբուս, ավտոբուս)։ (Ճիշտ պատասխան)
  2. 2 Կանգառի կետեր (կանգառներ) ունեցող, երթուղիներով շարժվող, ուղեւորներ եւ (կամ) ուղեբեռներ տեղափոխող տրանսպորտային միջոցը (տրամվայ, տրոլեյբուս, ավտոբուս), ինչպես նաեւ թեթև մարդատար տաքսի ավտոմոբիլը։
12

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ կցորդ (կիսակցորդ) է համարվում

  1. 1 Կոշտ կցիչով քարշակվող ցանկացած մեխանիկական տրանսպորտային միջոցը։
  2. 2 Շարժիչով չկահավորված տրանսպորտային միջոցը, որը նախատեսված է մեխանիկական տրանսպորտային միջոցով շարժման մեջ դրվելու և դրա կազմում որպես մեկ ամբողջություն երթեւեկելու համար (ներառյալ՝ հատուկ կցորդը)։ (Ճիշտ պատասխան)
13

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ճանապարհներին սահմանվում է

  1. 1 Աջակողմյան երթեւեկություն։ (Ճիշտ պատասխան)
  2. 2 Ձախակողմյան երթեւեկություն։
14

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ կայանում է համարվում

  1. 1 5 րոպեից ավելի տրանսպորտային միջոցը կանխամտածված անշարժ վիճակի բերելը, եթե դա կապված չէ ուղևորների նստեցման, իջեցման կամ տրանսպորտային միջոցի բեռնման, բեռնաթափման հետ։
  2. 2 5 րոպեից ավելի տրանսպորտային միջոցը կանխամտածված անշարժ վիճակի բերելը, բացառությամբ ճանապարհային երթեւեկության այլ մասնակցի կամ որևէ արգելքի հետ ընդհարումը կանխելու, ուղեւորի նuտելու, իջնելու եւ (կամ) տրանuպորտային միջոցը բեռնելու, բեռնաթափելու, ինչպես նաև օրեսդրությամբ նախատեսված այլ դեպքերի։ (Ճիշտ պատասխան)
15

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ՀՀ զինված ուժեր և այլ զորքեր զորակոչված անձանց «D» կարգի և «D1» ենթակարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական կարող է տրվել

  1. 1 18 տարին լրացած անձանց։
  2. 2 19 տարին լրացած անձանց։ (Ճիշտ պատասխան)
  3. 3 20 տարին լրացած անձանց։
  4. 4 21 տարին լրացած անձանց։
16

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ տրանսպորտային միջոցի ձեռք բերման օրվանից ի՞նչ ժամկետում այն պետք է ներկայացվի պետական գրանցման՝ Ներքին գործերի նախարարության հաշվառման-քննական բաժին։

  1. 1 15 օրվա ընթացքում (Ճիշտ պատասխան)
  2. 2 10 օրվա ընթացքում
  3. 3 20 օրվա ընթացքում
17

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ճանապարհային երթևեկությանը մասնակցող տրանսպորտային միջոցը տեխնիկապես սարքին վիճակում պահպանելու համար պատասխանատվություն կրում է

  1. 1 Տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ օգտագործողը։ (Ճիշտ պատասխան)
  2. 2 Տրանսպորտային միջոցը վաճառած կազմակերպությունը։
  3. 3 Տրանսպորտային միջոցի՝ վերջին տարեկան տեխնիկական զննությունն իրականացրած կազմակերպությունը։
  4. 4 Թվարկած բոլոր անձինք և կազմակերպությունները։
18

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ երթևեկությունը սկսելուց առաջ տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ստուգել

  1. 1 Արգելակային համակարգի և ղեկային կառավարման սարքինությունը։
  2. 2 Անվադողերի պահպանաշերտի նախշանկարի մնացորդային բարձրության համապատասխանությունը սահմանված նորմերին։
  3. 3 Բոլոր թվարկածները։ (Ճիշտ պատասխան)
19

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է օժանդակելու նպատակով տրամադրել տրանսպորտային միջոցը

  1. 1 Ոստիկանության ծառայողներին՝ շտապ բժշկական օգնության կարիք ունեցող անձանց բժշկական հաստատություն տեղափոխելու համար։
  2. 2 Բուժաշխատողներին, որոնք բուժօգնություն ցույց տալու համար մեկնում են համընթաց ուղղությամբ (վարորդի համաձայնությամբ)։
  3. 3 Երկու դեպքում էլ։ (Ճիշտ պատասխան)
20

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունենալու դեպքում

  1. 1 անմիջապես կանգնեցնել տրանսպորտային միջոցը։
  2. 2 միացնել վթարային լուսային ազդանշանը։
  3. 3 չտեղաշարժել պատահարի հետ կապված առարկաները։
  4. 4 կատարել թվարկած բոլոր գործողությունները։ (Ճիշտ պատասխան)

Պատրա՞ստ ես սկսել

Առաջին թեստը՝ հենց հիմա, առանց գրանցման։