«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ՀՀ զինված ուժեր եւ այլ զորքեր զորակոչված անձանց «D» կարգի եւ «D1» ենթակարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական կարող է տրվել
1
18 տարին լրացած անձանց։
2
19 տարին լրացած անձանց։
(Ճիշտ պատասխան)
3
20 տարին լրացած անձանց։
4
21 տարին լրացած անձանց։
22
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ տրանսպորտային միջոցի ձեռք բերման օրվանից ի՞նչ ժամկետում այն պետք է ներկայացվի պետական գրանցման՝ Ներքին գործերի նախարարության հաշվառման-քննական բաժին։
1
15 օրվա ընթացքում
(Ճիշտ պատասխան)
2
10 օրվա ընթացքում
3
20 օրվա ընթացքում
23
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ճանապարհային երթեւեկությանը մասնակցող տրանսպորտային միջոցը տեխնիկապես սարքին վիճակում պահպանելու համար պատասխանատվություն կրում է
1
Տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ օգտագործողը։
(Ճիշտ պատասխան)
2
Տրանսպորտային միջոցը վաճառած կազմակերպությունը։
3
Տրանսպորտային միջոցի՝ վերջին տարեկան տեխնիկական զննությունն իրականացրած կազմակերպությունը։
4
Թվարկած բոլոր անձինք եւ կազմակերպությունները։
24
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ երթեւեկությունը սկսելուց առաջ տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ստուգել
1
Արգելակային համակարգի եւ ղեկային կառավարման սարքինությունը։
2
Անվադողերի պահպանաշերտի նախշանկարի մնացորդային բարձրության համապատասխանությունը սահմանված նորմերին։
3
Բոլոր թվարկածները։
(Ճիշտ պատասխան)
25
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է օժանդակելու նպատակով տրամադրել տրանսպորտային միջոցը
1
Ոստիկանության ծառայողներին՝ շտապ բժշկական օգնության կարիք ունեցող անձանց բժշկական հաստատություն տեղափոխելու համար։
2
Բուժաշխատողներին, որոնք բուժօգնություն ցույց տալու համար մեկնում են համընթաց ուղղությամբ (վարորդի համաձայնությամբ)։
3
Երկու դեպքում էլ։
(Ճիշտ պատասխան)
26
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհատրանսպորտային պատահարին առընչություն ունենալու դեպքում
1
Անմիջապես կանգնեցնել տրանսպորտային միջոցը։
2
Միացնել վթարային լուսային ազդանշանը։
3
Չտեղաշարժել պատահարի հետ կապված առարկաները։
4
Կատարել թվարկած բոլոր գործողությունները։
(Ճիշտ պատասխան)
27
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ մեխանիկական տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է իր մոտ ունենալ
1
Տվյալ կարգի տրանսպորտային միջոցը վարելու վարորդական վկայականը եւ տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթերը կամ ՀՀ տարածքում նաև դրանց թվային տարբերակները:
(Ճիշտ պատասխան)
2
Լիազորագիր՝ այլ անձին պատկանող տրանսպորտային միջոցը վարելու դեպքում։
3
Թվարկած բոլոր փաստաթղթերը։
28
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ երթեւեկության գոտի է համարվում
1
Երթեւեկելի մասի գծանշված երկայնական գոտին, որի լայնությունը բավարար է տրանսպորտային միջոցների՝ մեկ շարքով երթեւեկության համար։
2
Երթեւեկելի մասի գծանշված կամ չգծանշված երկայնական գոտին, որի լայնությունը բավարար է տրանսպորտային միջոցների՝ մեկ շարքով երթեւեկության համար։
(Ճիշտ պատասխան)
29
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ թույլատրելի առավելագույն զանգված է համարվում
1
Լրակազմված եւ լիցքավորված տրանսպորտային միջոցի զանգվածը։
2
Վարորդով, ուղեւորներով եւ բեռով բեռնված, լրակազմված ու լիցքավորված տրանսպորտային միջոցի զանգվածը, որն արտադրող կազմակերպությունը սահմանել է որպես առավելագույն թույլատրելի։
(Ճիշտ պատասխան)
30
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ կարգավորող է համարվում
1
Ճանապարհային երթեւեկությունը կարգավորելու իրավասություն ունեցող եւ օրենսդրությամբ սահմանված կարգով այդ կարգավորումն իրականացնող անձը։
(Ճիշտ պատասխան)
2
Երթեւեկության ցանկացած մասնակից (վարորդ, ուղեւոր կամ հետիոտն), որը, անհրաժեշտություն առաջանալու դեպքում, կատարում է կարգավորող գործողություններ։
3
Թվարկած բոլոր անձինք։
31
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հեծանիվ է համարվում
1
Առնվազն երկու անիվ ունեցող եւ որպես կանոն դրա վրա գտնվող մարդու մկանային ուժով, մասնավորապես ոտնակի կամ բռնակի օգնությամբ շարժման մեջ դրվող տրանսպորտային միջոցը, ինչպես նաեւ հաշմանդամային սայլակը։
2
Առնվազն երկու անիվ ունեցող եւ, որպես կանոն, դրա վրա գտնվող անձի մկանային ուժով, մասնավորապես ոտնակի կամ բռնակի օգնությամբ շարժման մեջ դրվող տրանսպորտային միջոցը՝ բացառությամբ հաշմանդամային սայլակի, որը կարող է ունենալ նաև երկարատև ծանրաբեռնվածության ռեժիմում 0 25 կՎտ-ը չգերազանցող նոմինալ առավելագույն հզորությամբ՝ 25կմ/ժ-ից ավելի արագության դեպքում ավտոմատ անջատվող էլեկտրական շարժիչ։
(Ճիշտ պատասխան)
32
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ տրանսպորտային միջոց վարել սովորեցնողը
1
Հավասարեցվում է վարորդին։
(Ճիշտ պատասխան)
2
Չի հավասարեցվում վարորդին։
33
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ վթարային իրադրություն է համարվում
1
Երթեւեկության մասնակցի գործողության եւ (կամ) անգործության հետեւանքով առաջացած իրավիճակը, որի ժամանակ ստեղծվում է ճանապարհատրանսպորտային պատահարի իրական վտանգ։
2
Երթեւեկության մասնակցի եւ (կամ) կարգավորողի գործողության եւ (կամ) անգործության հետեւանքով առաջացած իրավիճակը, որի ժամանակ ստեղծվում է ճանապարհատրանսպորտային պատահարի իրական վտանգ։
(Ճիշտ պատասխան)
34
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ օրվա մութ ժամանակ է համարվում
1
Աշնանը եւ ձմռանը` երեկոյան ժամը 20.00-ից մինչեւ առավոտյան ժամը 8.00-ը, գարնանը եւ ամռանը` երեկոյան ժամը 22.00-ից մինչեւ առավոտյան ժամը 6.00-ն ընկած ժամանակահատվածը։
2
Մթնշաղի վերջի եւ աղջամուղջի սկզբի միջեւ ընկած ժամանակահատվածը։
(Ճիշտ պատասխան)
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ թեթեւ մարդատար ավտոմոբիլ է համարվում
1
Ուղեւորների համար նախատեսված 8-ից ոչ ավելի նստատեղ ունեցող, իր կառուցվածքով եւ կահավորվածությամբ ուղեւորների եւ ուղեբեռի անվտանգ եւ հարմարավետ փոխադրման համար նախատեսված ավտոմոբիլը։
(Ճիշտ պատասխան)
2
Ուղեւորների (բացառությամբ մինչեւ 12 տարեկան երեխաների) համար նախատեսված 4-ից ոչ ավելի նստատեղ ունեցող, իր կառուցվածքով եւ կահավորվածությամբ ուղեւորների եւ ուղեբեռի անվտանգ եւ հարմարավետ փոխադրման համար նախատեսված ավտոմոբիլը։
36
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հետիոտներին են հավասարեցվում
1
Շարժիչ ունեցող հաշմանդամային սայլակով` հետիոտնի արագությամբ տեղաշարժվող հաշմանդամները։
2
Հեծանիվ, մոպեդ կամ մոտոցիկլ տանող անձինք։
3
Բոլոր թվարկած անձինք։
(Ճիշտ պատասխան)
37
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքը ծագում է
1
Ներքին գործերի նախարարության հաշվառման-քննական բաժնում տրանսպորտային միջոց վարելու գործնական քննությունը դրական հանձնելու պահից։
2
Վարորդական իրավունքի վկայական ստանալու պահից։
(Ճիշտ պատասխան)
38
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ «A» եւ «B» կարգերի տրանսպորտային միջոցներ վարելու միջազգային վարորդական վկայականները կարող են տրվել
1
16 տարին լրացած անձանց։
2
17 տարին լրացած անձանց։
3
18 տարին լրացած անձանց։
(Ճիշտ պատասխան)
39
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ «C» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու միջազգային վարորդական վկայական կարող է տրվել
1
18 տարին լրացած անձանց։
2
20 տարին լրացած անձանց։
3
21 տարին լրացած անձանց։
(Ճիշտ պատասխան)
40
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ազգային վարորդական վկայականը տրվում է