Անցնել բովանդակությանը

ԹԵՄԱ 02

ՀՀ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենք

Այս թեմայի 82 հարցերը՝ պատասխաններով և բացատրություններով։

41–60 / 82 հարց
41

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` միջազգային վարորդական վկայականը տրվում է

  1. 1 1 տարի ժամկետով։
  2. 2 3 տարի ժամկետով։ (Ճիշտ պատասխան)
  3. 3 5 տարի ժամկետով։
  4. 4 Անժամկետ։
42

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ վարորդի թեկնածու կարող է դառնալ (բացառությամբ «AM» ենթակարգի տրանսպորտային միջոցի վարորդի թեկնածուի)

  1. 1 15 տարին լրացած անձը։
  2. 2 16 տարին լրացած անձը։
  3. 3 17 տարին լրացած անձը։ (Ճիշտ պատասխան)
43

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ կանգառ է համարվում

  1. 1 Տրանսպորտային միջոցն անշարժ վիճակի բերելը` կապված ուղեւորի պահանջի հետ։
  2. 2 5 րոպեից ավելի ժամանակով տրանսպորտային միջոցը կանխամտածված անշարժ վիճակի բերելը, եթե դա կապված չէ ուղեւորների նստեցման, իջեցման կամ տրանսպորտային միջոցի բեռնման, բեռնաթափման հետ։
  3. 3 Մինչեւ 5 րոպե կամ ուղեւորի նստելու, իջնելու եւ (կամ) տրանսպորտային միջոցը բեռնելու, բեռնաթափելու համար անհրաժեշտ ժամանակով տրանսպորտային միջոցը կանխամտածված անշարժ վիճակի բերելը։ (Ճիշտ պատասխան)
44

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ տրանսպորտային միջոցի թույլատրելի առավելագույն զանգված է համարվում

  1. 1 Լրակազմված եւ լիցքավորված տրանսպորտային միջոցի առավելագույն զանգվածը։
  2. 2 Վարորդով, ուղեւորներով եւ բեռով բեռնված, լրակազմված ու լիցքավորված տրանսպորտային միջոցի զանգվածը, որն արտադրող կազմակերպությունը սահմանել է որպես առավելագույն թույլատրելի։ (Ճիշտ պատասխան)
  3. 3 Վարորդով, ուղեւորներով եւ բեռով բեռնված տրանսպորտային միջոցի զանգվածը, որն արտադրող կազմակերպությունը սահմանել է որպես առավելագույն թույլատրելի։
45

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ «B», «C», «D» կարգերի եւ «C1», «D1» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձանց թույլատրվում է դրանք վարել նաեւ կցորդներով, եթե կցորդի առավելագույն թույլատրելի զանգվածը

  1. 1 950 կիլոգրամ է։
  2. 2 850 կիլոգրամ է։
  3. 3 750 կիլոգրամ է։ (Ճիշտ պատասխան)
46

Հողային ծածկույթով ճանապարհից դուրս գալով՝ ասֆալտբետոնե ծածկույթ ունեցող ճանապարհը

Հողային ծածկույթով ճանապարհից դուրս գալով՝ ասֆալտբետոնե ծածկույթ ունեցող ճանապարհը
  1. 1 պետք է համարենք գլխավոր ճանապարհ։ (Ճիշտ պատասխան)
  2. 2 պետք է համարենք մեզ հավասարազոր ճանապարհ։
47

Քանի՞ երթևեկության գոտի կա այս երթևեկելի մասում։

Քանի՞ երթևեկության գոտի կա այս երթևեկելի մասում։
  1. 1 Մեկ
  2. 2 Երկու (Ճիշտ պատասխան)
  3. 3 Երեք
48

Թույլատրվու՞մ է արդյոք ընթանալ երթևեկելի մասի կենտրոնով նշված լայնության պայմաններում։

Թույլատրվու՞մ է արդյոք ընթանալ երթևեկելի մասի կենտրոնով նշված լայնության պայմաններում։
  1. 1 Այո
  2. 2 Այո, երբ հանդիպակաց երթևեկությունը բացակայում է
  3. 3 Ոչ (Ճիշտ պատասխան)
49

Նշվածներից ո՞ր անշարժ օբյեկտը արգելք չի հանդիսանում։

  1. 1 Երթևեկելի մասի ծածկույթի վնասվածքը
  2. 2 Կողմնակի առարկան
  3. 3 Անսարք կամ անշարժ ավտոմեքենան
  4. 4 Խցանման պատճառով կանգ առած ավտոմեքնան (Ճիշտ պատասխան)
50

Ճանապարհի մաս հանդիսանում են արդյո՞ք մայթը կամ կողնակները։

  1. 1 Այո (Ճիշտ պատասխան)
  2. 2 Միայն կողնակը
  3. 3 Ոչ
51

Քանի՞ երթևեկելի մասեր ունի այս ճանապարհը։

Քանի՞ երթևեկելի մասեր ունի այս ճանապարհը։
  1. 1 Մեկ
  2. 2 Երկու (Ճիշտ պատասխան)
  3. 3 Չորս
52

Քանի՞ խաչմերուկ կա այս նկարում։

Քանի՞ խաչմերուկ կա այս նկարում։
  1. 1 Մեկ (Ճիշտ պատասխան)
  2. 2 Երկու
  3. 3 Չորս
53

Քանի՞ երթևեկելի մասերի հատում կա այս խաչմերուկում ։

Քանի՞ երթևեկելի մասերի հատում կա այս խաչմերուկում ։
  1. 1 Մեկ
  2. 2 Երկու (Ճիշտ պատասխան)
54

Քանի՞ երթևեկության գոտիներ ունի այս ճանապարհը։

Քանի՞ երթևեկության գոտիներ ունի այս ճանապարհը։
  1. 1 Երկու
  2. 2 Չորս (Ճիշտ պատասխան)
55

Ո՞ր նկարում ճանապարհը բաժանարար գոտի ունի։

Ո՞ր նկարում ճանապարհը բաժանարար գոտի ունի։
  1. 1 Միայն աջ
  2. 2 Երկու նկարներում էլ (Ճիշտ պատասխան)
  3. 3 Միայն ձախ
56

Զիջել ճանապարհն այլ տրանսպորտային միջոցներին նշանակում է, որ

  1. 1 Վարորդը չպետք է շարունակի կամ վերսկսի երթևեկությունը կամ կատարի որևէ մանևր, եթե դա կարող է այլ տրանսպորտային միջոցների վարորդներին ստիպել փոխել շարժման ուղղությունը կամ արագությունը:
  2. 2 Վարորդը չպետք է շարունակի կամ վերսկսի երթևեկությունը կամ կատարի որևէ մանևր, եթե դա կարող է այլ տրանսպորտային միջոցների վարորդներին ստիպել անսպասելի փոխել շարժման ուղղությունը կամ արագությունը (Ճիշտ պատասխան)
  3. 3 Վարորդը պետք է անվերապահորեն կանգնեցնի տրանսպորտային միջոցը:
57

Ո՞ր նկարում է խաչմերուկ պատկերված:

Ո՞ր նկարում է խաչմերուկ պատկերված:
  1. 1 Միայն ձախ (Ճիշտ պատասխան)
  2. 2 Միայն աջ
  3. 3 Երկու նկարներում էլ
58

Քանի՞ երթևեկելի մասերի հատում կա խաչմերուկում։

Քանի՞ երթևեկելի մասերի հատում կա խաչմերուկում։
  1. 1 Մեկ
  2. 2 Երկու (Ճիշտ պատասխան)
  3. 3 Չորս
59

Վերադասավորում է համարվում

  1. 1 Տրանսպորտային միջոցի զբաղեցրած երթևեկության գոտուց երթևեկության սկզբնական ուղղությունը պահպանելով դուրս գալը։
  2. 2 Տրանսպորտային միջոցի գծանշված երթևեկության գոտու սահմաններում զբաղեցրած շարքից, երթևեկության սկզբնական ուղղությունը պահպանելով դուրս գալը։
  3. 3 Նշված երկու դեպքերն էլ։ (Ճիշտ պատասխան)
60

Շրջադարձ է համարվում

  1. 1 Տրանսպորտային միջոցի` այլ ճանապարհ դուրս գալու նպատակով իրականացվող մանևրը։
  2. 2 Տրանսպորտային միջոցի` այլ ճանապարհ կամ ճանապարհից մերձակա տարածք դուրս գալու նպատակով իրականացվող մանևրը։ (Ճիշտ պատասխան)

Պատրա՞ստ ես սկսել

Առաջին թեստը՝ հենց հիմա, առանց գրանցման։