Անցնել բովանդակությանը

ԹԵՄԱ 08

Արագության սահմանափակումներ

Այս թեմայի 55 հարցերը՝ պատասխաններով և բացատրություններով։

1–20 / 55 հարց
1

Ի՞նչ առավելագույն արագությամբ է թույլատրվում թեթեւ մարդատար ավտոմոբիլների երթեւեկությունը ճանապարհներին` բնակավայրերից դուրս։

  1. 1 110կմ/ժ
  2. 2 100կմ/ժ
  3. 3 90կմ/ժ (Ճիշտ պատասխան)
  4. 4 80կմ/ժ
  5. 5 70կմ/ժ
2

Կահավորված թափքում մարդ փոխադրող բեռնատար ավտոմոբիլների երթեւեկությունը թույլատրվում է ոչ ավել, քան

  1. 1 60կմ/ժ արագությամբ։ (Ճիշտ պատասխան)
  2. 2 70կմ/ժ արագությամբ։
  3. 3 80կմ/ժ արագությամբ։
3

Այս նախազգուշացնող նշանը բնակավայրերից դուրս՝ մինչեւ վտանգավոր հատվածի սկիզբը, ի՞նչ հեռավորության վրա է տեղադրվում։

Այս նախազգուշացնող նշանը բնակավայրերից դուրս՝ մինչեւ վտանգավոր հատվածի սկիզբը, ի՞նչ հեռավորության վրա է տեղադրվում։
  1. 1 50 - 100մ
  2. 2 150 - 300մ (Ճիշտ պատասխան)
  3. 3 300 - 500մ
4

Երեխաների կազմակերպված խմբեր փոխադրող տրանսպորտային միջոցների երթեւեկությունը թույլատրվում է

  1. 1 ոչ ավել, քան 60կմ/ժ արագությամբ։ (Ճիշտ պատասխան)
  2. 2 ոչ ավել, քան 70կմ/ժ արագությամբ։
  3. 3 ոչ ավել, քան 80կմ/ժ արագությամբ։
5

Տրանսպորտային միջոցների երթեւեկությունը բնակավայրերում թույլատրվում է

  1. 1 ոչ ավել, քան 60կմ/ժ արագությամբ։ (Ճիշտ պատասխան)
  2. 2 ոչ ավել, քան 80կմ/ժ արագությամբ։
  3. 3 ոչ ավել, քան 90կմ/ժ արագությամբ։
6

Ո՞ր ուղղությամբ է թույլատրվում երթեւեկությունը։

Ո՞ր ուղղությամբ է թույլատրվում երթեւեկությունը։
  1. 1 Միայն ուղիղ
  2. 2 Ուղիղ եւ դեպի աջ
  3. 3 Ուղիղ, դեպի աջ եւ դեպի ձախ (Ճիշտ պատասխան)
  4. 4 Բոլոր ուղղություններով
7

Ի՞նչ արագությամբ է թույլատրվում երթեւեկել 3.5 տ ոչ ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլներով՝ բնակավայրերից դուրս։

  1. 1 ոչ ավել, քան 90կմ/ժ արագությամբ (Ճիշտ պատասխան)
  2. 2 ոչ ավել, քան 70կմ/ժ արագությամբ
  3. 3 ոչ ավել, քան 80կմ/ժ արագությամբ
8

Քարշակման ժամանակ՝ վթարային լուսային ազդանշանի բացակայության կամ անսարքության դեպքում, «Վթարային կանգառ» նշանը տեղադրվում է

  1. 1 Քարշակվող տրանսպորտային միջոցի հետեւի մասում։ (Ճիշտ պատասխան)
  2. 2 Քարշակող տրանսպորտային միջոցի առջեւի մասում։
  3. 3 Վարորդի հայեցողությամբ` տրանսպորտային միջոցներից մեկի վրա` տեսանելի տեղում։
9

Կոշտ կցիչով քարշակման ժամանակ տրանսպորտային միջոցների միջեւ հեռավորությունը չպետք է գերազանցի

  1. 1 2 մ։
  2. 2 3 մ։
  3. 3 4 մ։ (Ճիշտ պատասխան)
  4. 4 5 մ։
  5. 5 6 մ։
10

Թույլատրվու՞մ է արդյոք կոշտ կամ ճկուն կցիչով քարշակման ժամանակ մարդկանց փոխադրումը բեռնատար ավտոմոբիլի թափքում։

  1. 1 Թույլատրվում է քարշակող եւ քարշակվող ավտոմոբիլների թափքում
  2. 2 Թույլատրվում է միայն քարշակվող ավտոմոբիլի թափքում
  3. 3 Թույլատրվում է միայն քարշակող ավտոմոբիլի թափքում (Ճիշտ պատասխան)
  4. 4 Երկու ավտոմոբիլների թափքում էլ արգելվում է
11

Կոշտ կամ ճկուն կցիչով քարշակման ժամանակ նշվածներից ո՞ր դեպքում է թույլատրվում մարդկանց փոխադրումը քարշակվող ավտոմոբիլում։

  1. 1 Թույլատրվում է ավտոբուսում
  2. 2 Թույլատրվում է թեթեւ մարդատար ավտոմոբիլում (Ճիշտ պատասխան)
  3. 3 Թույլատրվում է բեռնատար ավտոմոբիլի թափքում՝ կոշտ կցիչով քարշարկելիս
12

Ի՞նչ առավելագույն արագությամբ է թույլատրվում երթեւեկությունը՝ մեխանիկական տրանսպորտային միջոցներով քարշակում կատարելիս։

  1. 1 30 կմ/ժ
  2. 2 40 կմ/ժ
  3. 3 50 կմ/ժ (Ճիշտ պատասխան)
  4. 4 60 կմ/ժ
  5. 5 70 կմ/ժ
13

Քարշակումը մերկասառույցի պայմաններում արգելվում է

  1. 1 Ճկուն կցիչով։ (Ճիշտ պատասխան)
  2. 2 Կոշտ կցիչով։
  3. 3 Մասնակի բեռնման եղանակով։
14

Ինչպիսի՞ առավելագույն արագությամբ կարող է իրականացվել քարշակումը տվյալ պայմաններում։

Ինչպիսի՞ առավելագույն արագությամբ կարող է իրականացվել քարշակումը տվյալ պայմաններում։
  1. 1 30կմ/ժ
  2. 2 50կմ/ժ (Ճիշտ պատասխան)
  3. 3 70կմ/ժ
  4. 4 80կմ/ժ
15

Թույլատրվու՞մ է արդյոք ճկուն կամ կոշտ կցիչով քարշակման դեպքում մարդկանց փոխադրումը քարշակվող մեխանիկական տրանսպորտային միջոցում։

  1. 1 Թույլատրվում է՝ ավտոբուսում եւ տրոլեյբուսում
  2. 2 Թույլատրվում է՝ միայն թեթեւ մարդատար ավտոմոբիլում
  3. 3 Թույլատրվում է՝ բեռնատար ավտոմոբիլի թափքում եւ թեթեւ մարդատար ավտոմոբիլում
  4. 4 Թույլատրվում է՝ բեռնատար ավտոմոբիլի խցիկում եւ թեթեւ մարդատար ավտոմոբիլում (Ճիշտ պատասխան)
  5. 5 Արգելվում է։
16

Քարշակումը մերկասառույցի պայմաններում

  1. 1 Արգելվում է
  2. 2 Թույլատրվում է
  3. 3 Թույլատրվում է՝ կոշտ կցիչով կամ մասնակի բեռնման եղանակով քարշակելիս (Ճիշտ պատասխան)
17

Ինչպիսի՞ առավելագույն արագությամբ է թույլատրվում տրանսպորտային միջոցների քարշակումը ճկուն կցիչով։

  1. 1 70կմ/ժ
  2. 2 60կմ/ժ
  3. 3 50կմ/ժ (Ճիշտ պատասխան)
  4. 4 40կմ/ժ
  5. 5 30կմ/ժ
18

Ո՞ր դեպքում է արգելվում քարշակումը։

  1. 1 Մերկասառույցի պայմաններում` կոշտ կցիչով
  2. 2 Մերկասառույցի պայմաններում` ճկուն կցիչով (Ճիշտ պատասխան)
  3. 3 Կողային կցորդով մոտոցիկլներով
19

Բնակավայրերից դուրս մեխանիկական տրանսպորտային միջոցներ քարշակելիս երթեւեկության արագությունը չպետք է գերազանցի

  1. 1 30կմ/ժ։
  2. 2 40կմ/ժ։
  3. 3 50կմ/ժ։ (Ճիշտ պատասխան)
  4. 4 60կմ/ժ։
  5. 5 70կմ/ժ։
20

Թույլատրվու՞մ է արդյոք մոտոցիկլների քարշակումը։

  1. 1 Թույլատրվում է կողային կցորդով մոտոցիկլների քարշակումը (Ճիշտ պատասխան)
  2. 2 Թույլատրվում է առանց կողային կցորդի մոտոցիկլների քարշակումը
  3. 3 Երկու դեպքում էլ թույլատրվում է

Պատրա՞ստ ես սկսել

Առաջին թեստը՝ հենց հիմա, առանց գրանցման։