Ի՞նչ առավելագույն արագությամբ է թույլատրվում թեթեւ մարդատար ավտոմոբիլների երթեւեկությունը ճանապարհներին` բնակավայրերից դուրս։
-
110կմ/ժ
-
100կմ/ժ
-
90կմ/ժ
(Ճիշտ պատասխան)
-
80կմ/ժ
-
70կմ/ժ
Կահավորված թափքում մարդ փոխադրող բեռնատար ավտոմոբիլների երթեւեկությունը թույլատրվում է ոչ ավել, քան
-
60կմ/ժ արագությամբ։
(Ճիշտ պատասխան)
-
70կմ/ժ արագությամբ։
-
80կմ/ժ արագությամբ։
Այս նախազգուշացնող նշանը բնակավայրերից դուրս՝ մինչեւ վտանգավոր հատվածի սկիզբը, ի՞նչ հեռավորության վրա է տեղադրվում։
-
50 - 100մ
-
150 - 300մ
(Ճիշտ պատասխան)
-
300 - 500մ
Երեխաների կազմակերպված խմբեր փոխադրող տրանսպորտային միջոցների երթեւեկությունը թույլատրվում է
-
ոչ ավել, քան 60կմ/ժ արագությամբ։
(Ճիշտ պատասխան)
-
ոչ ավել, քան 70կմ/ժ արագությամբ։
-
ոչ ավել, քան 80կմ/ժ արագությամբ։
Տրանսպորտային միջոցների երթեւեկությունը բնակավայրերում թույլատրվում է
-
ոչ ավել, քան 60կմ/ժ արագությամբ։
(Ճիշտ պատասխան)
-
ոչ ավել, քան 80կմ/ժ արագությամբ։
-
ոչ ավել, քան 90կմ/ժ արագությամբ։
Ո՞ր ուղղությամբ է թույլատրվում երթեւեկությունը։
-
Միայն ուղիղ
-
Ուղիղ եւ դեպի աջ
-
Ուղիղ, դեպի աջ եւ դեպի ձախ
(Ճիշտ պատասխան)
-
Բոլոր ուղղություններով
Ի՞նչ արագությամբ է թույլատրվում երթեւեկել 3.5 տ ոչ ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլներով՝ բնակավայրերից դուրս։
-
ոչ ավել, քան 90կմ/ժ արագությամբ
(Ճիշտ պատասխան)
-
ոչ ավել, քան 70կմ/ժ արագությամբ
-
ոչ ավել, քան 80կմ/ժ արագությամբ
Քարշակման ժամանակ՝ վթարային լուսային ազդանշանի բացակայության կամ անսարքության դեպքում, «Վթարային կանգառ» նշանը տեղադրվում է
-
Քարշակվող տրանսպորտային միջոցի հետեւի մասում։
(Ճիշտ պատասխան)
-
Քարշակող տրանսպորտային միջոցի առջեւի մասում։
-
Վարորդի հայեցողությամբ` տրանսպորտային միջոցներից մեկի վրա` տեսանելի տեղում։
Կոշտ կցիչով քարշակման ժամանակ տրանսպորտային միջոցների միջեւ հեռավորությունը չպետք է գերազանցի
-
2 մ։
-
3 մ։
-
4 մ։
(Ճիշտ պատասխան)
-
5 մ։
-
6 մ։
Թույլատրվու՞մ է արդյոք կոշտ կամ ճկուն կցիչով քարշակման ժամանակ մարդկանց փոխադրումը բեռնատար ավտոմոբիլի թափքում։
-
Թույլատրվում է քարշակող եւ քարշակվող ավտոմոբիլների թափքում
-
Թույլատրվում է միայն քարշակվող ավտոմոբիլի թափքում
-
Թույլատրվում է միայն քարշակող ավտոմոբիլի թափքում
(Ճիշտ պատասխան)
-
Երկու ավտոմոբիլների թափքում էլ արգելվում է
Կոշտ կամ ճկուն կցիչով քարշակման ժամանակ նշվածներից ո՞ր դեպքում է թույլատրվում մարդկանց փոխադրումը քարշակվող ավտոմոբիլում։
-
Թույլատրվում է ավտոբուսում
-
Թույլատրվում է թեթեւ մարդատար ավտոմոբիլում
(Ճիշտ պատասխան)
-
Թույլատրվում է բեռնատար ավտոմոբիլի թափքում՝ կոշտ կցիչով քարշարկելիս
Ի՞նչ առավելագույն արագությամբ է թույլատրվում երթեւեկությունը՝ մեխանիկական տրանսպորտային միջոցներով քարշակում կատարելիս։
-
30 կմ/ժ
-
40 կմ/ժ
-
50 կմ/ժ
(Ճիշտ պատասխան)
-
60 կմ/ժ
-
70 կմ/ժ
Քարշակումը մերկասառույցի պայմաններում արգելվում է
-
Ճկուն կցիչով։
(Ճիշտ պատասխան)
-
Կոշտ կցիչով։
-
Մասնակի բեռնման եղանակով։
Ինչպիսի՞ առավելագույն արագությամբ կարող է իրականացվել քարշակումը տվյալ պայմաններում։
-
30կմ/ժ
-
50կմ/ժ
(Ճիշտ պատասխան)
-
70կմ/ժ
-
80կմ/ժ
Թույլատրվու՞մ է արդյոք ճկուն կամ կոշտ կցիչով քարշակման դեպքում մարդկանց փոխադրումը քարշակվող մեխանիկական տրանսպորտային միջոցում։
-
Թույլատրվում է՝ ավտոբուսում եւ տրոլեյբուսում
-
Թույլատրվում է՝ միայն թեթեւ մարդատար ավտոմոբիլում
-
Թույլատրվում է՝ բեռնատար ավտոմոբիլի թափքում եւ թեթեւ մարդատար ավտոմոբիլում
-
Թույլատրվում է՝ բեռնատար ավտոմոբիլի խցիկում եւ թեթեւ մարդատար ավտոմոբիլում
(Ճիշտ պատասխան)
-
Արգելվում է։
Քարշակումը մերկասառույցի պայմաններում
-
Արգելվում է
-
Թույլատրվում է
-
Թույլատրվում է՝ կոշտ կցիչով կամ մասնակի բեռնման եղանակով քարշակելիս
(Ճիշտ պատասխան)
Ինչպիսի՞ առավելագույն արագությամբ է թույլատրվում տրանսպորտային միջոցների քարշակումը ճկուն կցիչով։
-
70կմ/ժ
-
60կմ/ժ
-
50կմ/ժ
(Ճիշտ պատասխան)
-
40կմ/ժ
-
30կմ/ժ
Ո՞ր դեպքում է արգելվում քարշակումը։
-
Մերկասառույցի պայմաններում` կոշտ կցիչով
-
Մերկասառույցի պայմաններում` ճկուն կցիչով
(Ճիշտ պատասխան)
-
Կողային կցորդով մոտոցիկլներով
Բնակավայրերից դուրս մեխանիկական տրանսպորտային միջոցներ քարշակելիս երթեւեկության արագությունը չպետք է գերազանցի
-
30կմ/ժ։
-
40կմ/ժ։
-
50կմ/ժ։
(Ճիշտ պատասխան)
-
60կմ/ժ։
-
70կմ/ժ։
Թույլատրվու՞մ է արդյոք մոտոցիկլների քարշակումը։
-
Թույլատրվում է կողային կցորդով մոտոցիկլների քարշակումը
(Ճիշտ պատասխան)
-
Թույլատրվում է առանց կողային կցորդի մոտոցիկլների քարշակումը
-
Երկու դեպքում էլ թույլատրվում է