Անցնել բովանդակությանը

ԹԵՄԱ 08

Արագության սահմանափակումներ

Այս թեմայի 55 հարցերը՝ պատասխաններով և բացատրություններով։

41–55 / 55 հարց
41

Թույլատրելի սահմաններում ի՞նչ առավելագույն արագություն պետք է ընտրի վարորդը։

  1. 1 Այնպիսի արագություն, որ ապահովի տրանսպորտային միջոցի լիարժեք կառավարումը (Ճիշտ պատասխան)
  2. 2 Ազատ է ընտրելու ցանկացած արագություն, որը չի գերազանցի առավելագույն թույլատրելին
42

Վարորդին արգելվում է

  1. 1 Գերազանցել տվյալ տրանսպորտային միջոցի տեխնիկական բնութագրով սահմանված առավելագույն արագությունը։
  2. 2 Գերազանցել տրանսպորտային միջոցի վրա տեղադրված «Արագության սահմանափակում» ճանաչման նշանով նախատեսված արագությունը։
  3. 3 առանց անհրաժեշտության ընթանալ շատ ցածր արագությամբ` խոչընդոտելով մյուս տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
  4. 4 կտրուկ արգելակել, եթե դա անհրաժեշտ չէ ճանապարհատրանսպորտային պատահար կանխելու համար։
  5. 5 Բոլոր նշված գործողությունները։ (Ճիշտ պատասխան)
43

Ո՞ր նշանն է սահմանափակում արագությունը։

Ո՞ր նշանն է սահմանափակում արագությունը։
  1. 1 1 և 3
  2. 2 1 և 4
  3. 3 2 (Ճիշտ պատասխան)
  4. 4 2 և 3
44

Վարորդին արգելվում է

  1. 1 Երկաթուղային գծանցը հատել ավելի, քան 30կմ/ժ արագությամբ:
  2. 2 Երկաթուղային գծանցը հատել 30 կմ/ժ-ից ցածր արագությամբ։
  3. 3 Առանց երկաթգծի ուղեմասի պետի թույլտվության գծանցով երթևեկել դանդաղընթաց մեքենաներով` 8 կմ/ժ-ից ցածր արագությամբ, և տափանների հետ կցված տրակտորներով։ (Ճիշտ պատասխան)
45

Խաչմերուկին մոտենալիս վարորդը տրանսպորտային միջոցը պետք է վարի այնպիսի արագությամբ, որ

  1. 1 չգերազանցի տվյալ հատվածում սահմանված առավելագույն թույլատրելին:
  2. 2 հնարավորություն ունենա կանգնելու և զիջելու անցման առաջնահերթության իրավունք ունեցող փոխադրամիջոցներին։ (Ճիշտ պատասխան)
46

Վարորդին արգելվում է բարձրացնել արագությունը,

  1. 1 եթե, դա կխոչընդոտի իրեն վազանցող տրանսպորտային միջոցի վարորդին ավարտել վազանցը։ (Ճիշտ պատասխան)
  2. 2 եթե, դա անհրաժեշտ է իրեն ճանապարհը զիջելու նպատակով կանգ առած վարորդի ճանապարհը ազատելու համար:
  3. 3 եթե դա կատարվում է խաչմերուկն ազատելու նպատակով։
47

Վարորդը պարտավոր է իջեցնել արագությունը

  1. 1 Երեխաների նստեցման և իջեցման ժամանակ «Երեխաների փոխադրում» ճանաչման նշանով կահավորված տրանսպորտային միջոցներին մոտենալիս:
  2. 2 շլանալու դեպքում
  3. 3 Երթևեկության համար խոչընդոտ կամ վտանգ առաջանալու դեպքում:
  4. 4 Կապույտ և կարմիր գույների առկայծող փարոսիկներ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոց մոտենալու դեպքում, ինչպես նաև կապույտ կամ կապույտ և կարմիր գույների առկայծող փարոսիկներ միացրած, կանգնած վիճակում գտնվող տրանսպորտային միջոցին մոտենալիս:
  5. 5 բոլոր նշված դեպքերում (Ճիշտ պատասխան)
48

Արդյոք պե՞տք է տրանսպորտային միջոցի կողքից` եզրաչափային լույսի արտաքին եզրից, 0,5 մ դուրս ցցվելու դեպքում բեռը օրվա լուսավոր ժամերին նշվի «Մեծ եզրաչափերով բեռ» ճանաչման նշանով, իսկ օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում՝ նաև առջևից՝ սպիտակ, իսկ հետևից` կարմիր գույնի լապտերիկներով կամ լուսանդրադարձիչով:

  1. 1 Այո (Ճիշտ պատասխան)
  2. 2 Ոչ
49

Բեռնատարով, որի վարորդն ունի B և C կարգերի վարորդական իրավունք և ապահովված են բեռնատարներով մարդ փոխադրելու պայմանները, թույլատրվում է փոխադրել մինչև

  1. 1 8 ուղևոր։ (Ճիշտ պատասխան)
  2. 2 9 ուղևոր։
  3. 3 4 ուղևոր։
50

Արգելվում է մինչև 12 տարեկան երեխաներին փոխադրել

  1. 1 Կողավոր թափքով բեռնատար ավտոմոբիլի թափքում: (Ճիշտ պատասխան)
  2. 2 Ֆուրգոն թափքով բեռնատար ավտոմոբիլի թափքում։
51

Արդյոք պե՞տք է տրանսպորտային միջոցի հետևի եզրաչափից 1.2մ դուրս ցցված բեռը օրվա լուսավոր ժամերին նշվի «Մեծ եզրաչափերով բեռ» ճանաչման նշանով, իսկ օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում՝ նաև առջևից՝ սպիտակ, իսկ հետևից` կարմիր գույնի լապտերիկներով կամ լուսանդրադարձիչով։

  1. 1 Այո (Ճիշտ պատասխան)
  2. 2 Ոչ
52

Բեռի փոխադրումն արգելվում է, եթե այն

  1. 1 սահմանափակում է վարորդի տեսադաշտը։
  2. 2 դժվարացնում է տրանսպորտային միջոցի ղեկավարումը և թուլացնում կայունությունը։
  3. 3 ծածկում է արտաքին լուսային սարքերն ու լուսանդրադարձիչները, համարանիշերը կամ ճանաչման նշանները, ինչպես նաև խանգարում ընկալել ձեռքով տրվող ազդանշանները։
  4. 4 Նշված բոլոր դեպքերում: (Ճիշտ պատասխան)
53

Եթե բեռի վիճակն ու դասավորությունը հնարավորություն չեն տալիս կատարել դրա փոխադրումը կանոնների պահանջներին համապատասխան, ապա վարորդը պետք է

  1. 1 Բեռը բարեհաջող հասցնի մինչև մոտակա բեռնաթափման վայրը:
  2. 2 Վերացնի խախտումները կամ դադարեցնի հետագա երթևեկությունը։ (Ճիշտ պատասխան)
54

Արդյոք պե՞տք է տրանսպորտային միջոցի հետևի եզրաչափից 0.6մ դուրս ցցված բեռը օրվա լուսավոր ժամերին նշվի «Մեծ եզրաչափերով բեռ» ճանաչման նշանով, իսկ օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում՝ նաև առջևից՝ սպիտակ, իսկ հետևից` կարմիր գույնի լապտերիկներով կամ լուսանդրադարձիչով։

  1. 1 Այո
  2. 2 Ոչ (Ճիշտ պատասխան)
55

Արդյոք պե՞տք է տրանսպորտային միջոցի կողքից` եզրաչափային լույսի արտաքին եզրից, 0,3մ դուրս ցցվելու դեպքում բեռը օրվա լուսավոր ժամերին նշվի «Մեծ եզրաչափերով բեռ» ճանաչման նշանով, իսկ օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում՝ նաև առջևից՝ սպիտակ, իսկ հետևից` կարմիր գույնի լապտերիկներով կամ լուսանդրադարձիչով:

  1. 1 Այո
  2. 2 Ոչ (Ճիշտ պատասխան)

Պատրա՞ստ ես սկսել

Առաջին թեստը՝ հենց հիմա, առանց գրանցման։