Անցնել բովանդակությանը

ԹԵՄԱ 09

Հատուկ տրանսպորտային միջոցներ և ազդանշաններ

Այս թեմայի 161 հարցերը՝ պատասխաններով և բացատրություններով։

141–160 / 161 հարց
141

Ի՞նչ նպատակով է կարգավորողն օգտագործում ցուցաձողը՝ այդ թվում կարմիր ազդանշանով կամ լուսաանդրադարձիչ սկավառակով։

  1. 1 Ազդանշանների լավ տեսանելիության համար (Ճիշտ պատասխան)
  2. 2 Տրանսպորտային միջոցների կանգառի վայրը կոնկրետ մատնանշելու համար
142

Թույլատրվու՞մ է անբավարար տեսանելիության ժամանակ միայն հակամառախուղային լույսերը միացրած երթևեկել։

  1. 1 Այո, եթե դրանք գործարանային են տեղադրված
  2. 2 Այո
  3. 3 Ոչ, միաժամանակ պետք է միացված լինեն մոտակա կամ հեռահար լույսերը։ (Ճիշտ պատասխան)
143

Վթարի վայրում երթուղային ավտոբուսի վարորդը պարտավոր է

  1. 1 միայն միացնել վթարային լուսային ազդանշանը։
  2. 2 միայն տեղադրել << Վթարային կանգառ>> ճանաչման նշանը։
  3. 3 կատարելու նշված երկու գործողությունները։ (Ճիշտ պատասխան)
144

Ո՞ր նշանի ազդեցությունը չի տարածվում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա։

Ո՞ր նշանի ազդեցությունը չի տարածվում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա։
  1. 1 Միայն A
  2. 2 Միայն B
  3. 3 Միայն C
  4. 4 Բոլորը (Ճիշտ պատասխան)
145

Կապույտ գույնի առկայծող փարոսիկ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոց մոտենալու դեպքում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդները պետք է

  1. 1 շարունակեն երթևեկությունը, քանի որ երթևեկում են սահմանված երթուղով։
  2. 2 կանգ առնեն և շարունակեն երթևեկությունը միայն թույլտվություն ստանալուց հետո։
  3. 3 զիջեն ճանապարհը՝ նշված տրանսպորտային միջոցի անխոչընդոտ անցումն ապահովելու համար։ (Ճիշտ պատասխան)
146

Կարմիր գույնի առկայծող փարոսիկ միացրած, կանգնած վիճակում գտնվող տրանսպորտային միջոցին մոտենալիս՝ տվյալ ուղղությամբ երթևեկող ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդները պետք է

  1. 1 զիջեն ճանապարհը նշված տրանսպորտային միջոցի անխոչընդոտ անցումն ապահովելու համար։
  2. 2 կանգ առնեն և շարունակեն երթևեկությունը միայն թույլտվություն ստանալուց հետո։ (Ճիշտ պատասխան)
  3. 3 շարունակեն երթևեկությունը, քանի որ երթևեկում են սահմանված երթուղով։
147

Օրվա մութ ժամանակ ճանապարհի լուսավորված հատվածներում սահմանված երթուղով երթևեկեղ ավտոբուսի վրա պետք է միացված լինի՝

  1. 1 միայն լապտերների մոտակա լույսը։ (Ճիշտ պատասխան)
  2. 2 միայն լապտերների հեռահար լույսը։
  3. 3 լապտերների հեռահար կամ մոտակա լույսը։
148

Բնակավայրերում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ձայնային ազդանշանները կարող են կիրառվել

  1. 1 երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ առավելություն ստանալու համար։
  2. 2 երբ դա անհրաժեշտ է ճանապարհատրանսպորտային պատահարը կանխելու համար։ (Ճիշտ պատասխան)
  3. 3 վազանց կատարելու մտադրության մասին մյուս վարորդներին նախազգուշացնելու համար։
  4. 4 Բոլոր դեպքերում էլ։
149

Օրվա լուսավոր ժամերին կազմակերպված տրանսպորտային շարասյունում երթևեկելիս ավտոբուսը նշելու նպատակով պետք է միացված լինի՝

  1. 1 միայն լապտերների հեռահար լույսը։
  2. 2 միայն լապտերների մոտակա լույսը։ (Ճիշտ պատասխան)
  3. 3 եզրաչափային լույսերը։
150

Ավտոբուսի վարորդը վազանցի մասին նախազգուշացնելու համար ձայնային ազդանշանի փոխարեն (կամ նրա հետ միաժամանակ) կարո՞ղ է տալ լուսային ազդանշան։

  1. 1 Չի կարող
  2. 2 Կարող է (Ճիշտ պատասխան)
151

Ավտոբուսի վթարային լուսային ազդանշանը պետք է միացված լինի

  1. 1 այլ տրանսպորտային միջոցների նկատմամբ առավելություն ստանալու նպատակով։
  2. 2 քարշակման դեպքում քարշակող ավտոբուսի վրա։
  3. 3 այն դեպքում, երբ վտանգի մասին անհրաժեշտ է նախազգուշացնել երթևեկության մյուս մասնակիցներին։ (Ճիշտ պատասխան)
  4. 4 վերոնշյալ բոլոր դեպքերում։
152

Կապույտ կամ կապույտ և կարմիր գույների առկայծող փարոսիկներ միացրած, կանգնած վիճակում գտնվող տրանսպորտային միջոցներին մոտենալիս ավտոբուսի վարորդը պետք է

  1. 1 կանգ առնի, թույլտվություն ստանալուց հետո միայն շարունակի երթևեկությունը։
  2. 2 իջեցնի արագությունը, որպեսզի անհրաժեշտության դեպքում կանգ առնի։ (Ճիշտ պատասխան)
153

Կարմիր գույնի առկայծող փարոսիկ միացրած, կանգնած վիճակում գտնվող տրանսպորտային միջոցին տվյալ ուղղությամբ երթևեկող ավտոբուսի վարորդը պարտավոր է

  1. 1 կանգ առնել և երթևեկությունը շարունակել միայն թույլտվություն ստանալուց հետո։ (Ճիշտ պատասխան)
  2. 2 շարունակել երթևեկությունը ՝ առանց կանգառ կատարելու։
154

Ավտոբուսի վարորդը չպետք է խոչընդոտ ստեղծի երթևեկելի մասը հատող կույր հետիոտներին, որոնք ճանապարհը հատում են

  1. 1 հետիոտնային անցումներից դուրս։
  2. 2 հետիոտնային անցումներով։
  3. 3 թվարկած բոլոր դեպքերում։ (Ճիշտ պատասխան)
155

Ի՞նչ է ցույց տալիս այս գծանշումը։

Ի՞նչ է ցույց տալիս այս գծանշումը։
  1. 1 Հակադիր ուղղություններով երթևեկության գոտիների սահմանը
  2. 2 Երթևեկելի մասի և բաժանարար գոտու եզրը (Ճիշտ պատասխան)
156

Օրվա լուսավոր ժամերին հատուկ առանձնացված գոտիով, հիմնական հոսքին հանդիպակաց երթևեկող ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա պետք է միացված լինի

  1. 1 լապտերների հեռահար լույսերը։
  2. 2 լապտերների մոտակա լույսերը։ (Ճիշտ պատասխան)
  3. 3 եզրաչափային լույսերը։
157

Այս նշանի առկայության դեպքում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա պետք է օրվա լուսավոր ժամերին միացված լինեն

Այս նշանի առկայության դեպքում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա պետք է օրվա լուսավոր ժամերին միացված լինեն
  1. 1 լապտերների հեռահար կամ մոտակա լույսերը։
  2. 2 լապտերների մոտակա լույսերը։
  3. 3 եզրաչափային և հակամառախուղային լապտերները։
  4. 4 վթարային լուսային ազդանշանները։
  5. 5 նշվածներից ոչ մեկը։ (Ճիշտ պատասխան)
158

Այս նշանի առկայության դեպքում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդները օրվա լուսավոր ժամերին պարտավոր են միացնել

Այս նշանի առկայության դեպքում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդները օրվա լուսավոր ժամերին պարտավոր են միացնել
  1. 1 լապտերների հեռահար կամ մոտակա լույսերը
  2. 2 լապտերների մոտակա լույսերը։ (Ճիշտ պատասխան)
  3. 3 եզրաչափային լույսերը։
  4. 4 վթարային լուսային ազդանշանները։
  5. 5 բոլոր թվարկված լուսային սարքերը։
159

Ավտոբուսի հեռահար լույսը պետք է փոխարկվի մոտակայի

  1. 1 ցանկացած դեպքում հանդիպակաց երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդներին շլացնելու հնարավորությունը բացառելու համար։
  2. 2 ցանկացած դեպքում համընթաց երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդներին շլացնելու հնարավորությունը բացառելու համար։
  3. 3 հանդիպակաց երթևեկող տրանսպորտային միջոցներից 150 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա։
  4. 4 Թվարկված բոլոր դեպքերում։ (Ճիշտ պատասխան)
160

Այս լուսացույցի ազդանշանները տարածվում են

Այս լուսացույցի ազդանշանները տարածվում են
  1. 1 միայն տրամվայների վրա։
  2. 2 տրամվայների, ինչպես նաև առանձնացված գոտիով երթևեկող ընդհանուր օգտագործման այլ տրանսպորտային միջոցների վրա։ (Ճիշտ պատասխան)
  3. 3 բոլոր երթուղային տրանսպորտային միջոցների վրա։

Պատրա՞ստ ես սկսել

Առաջին թեստը՝ հենց հիմա, առանց գրանցման։