Ավտոբուսի վարորդին վազանց կատարելն արգելվում է, եթե վազանցվող տրանսպորտային միջոցները
1
նարնջագույն կամ դեղին գույնի առկայծող փարոսիկ միացրած տրանսպորտային միջոցներ են։
2
կապույտ և կարմիր գույնի առկայծող փարոսիկներ և հատուկ ձայնային ազդանշան միացրած վիճակում տրանսպորտային միջոցներ են կամ ուղեկցվում են այդպիսի տրանսպորտային միջոցներով։
(Ճիշտ պատասխան)
3
Երկու դեպքում էլ։
122
Ո՞ր դեպքում է ավտոբուսի վարորդին արգելվում կատարել վազանց։
1
Եթե վազանցվող տրանսպորտային միջոցն ունի հատուկ գունագրաֆիկական երանգավորում
2
Եթե վազանցն իրականացվում է երկաթուղային գծանցների վրա և մինչև 100մ դրանից առաջ
(Ճիշտ պատասխան)
3
Երկու դեպքում էլ։
123
Ի՞նչ պետք է ձեռնարկի ավտոբուսի վարորդը կանգառն արգելված վայրում հարկադրական կանգառ կատարելու դեպքում։
1
Միացնի վթարային լուսային ազդանշանը և սպասի օգնության՝ առանց տրանսպորտային միջոցը տեղաշարժելու
2
Միացնի վթարային լուսային ազդանշանը, տեղադրի վթարային կանգառի նշանը և ձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները տրանսպորտային միջոցն այդ վայրից հեռացնելու համար
(Ճիշտ պատասխան)
3
Տեղեկացնի ոստիկանությանը և ղեկավարվի վերջինիս հրահանգներով
124
Ո՞ր դեպքում է ավտոբուսի վարորդը պարտավոր խոչընդոտ չստեղծել սպիտակ ձեռնափայտով իրենց գործողությունների մասին ազդանշան տվող կույր հետիոտներին։
1
Միայն հետիոտնային անցումներում
2
Բոլոր դեպքերում։
(Ճիշտ պատասխան)
125
Ո՞ր դեպքերում է ավտոբուսի վարորդը պարտավոր խոչընդոտ չստեղծել սպիտակ ձեռնափայտով իր գործողությունների մասին ազդանշան տվող կույր հետիոտներին։
1
Բոլոր դեպքերում։
(Ճիշտ պատասխան)
2
Միայն այն վայրերում, որտեղ տեղադրված է <<Կույր հետիոտներ>> լրացուցիչ տեղեկատվության ցուցանակը
126
Ո՞ր դեպքում է երկաթուղային գծանցի հերթապահի ազդանշանը համարվում արգելող:
1
Երբ հերթապահը կանգնում է դեմքով դեպի վարորդը և ձեռքով տալիս է կանգ առնելու նշան
2
Երբ հերթապահը կանգնած է դեպի վարորդը կրծքով կամ մեջքով՝ ձեռքերը կողմ պարզած կամ վեր բարձրացրած ցուցաձողով, կարմիր լապտերով կամ դրոշակով
(Ճիշտ պատասխան)
127
Թույլատրվու՞մ է ավտոբուսի վարորդին մուտք գործել գծանց, եթե ուղեփակոցը սկսել է փակվել, բայց լուսացույցը արգելող ազդանշանը դեռ չի միացել։
1
Թույլատրվում է, եթե տեսանելիության սահմաններում մոտեցող գնացք չկա
2
Արգելվում է
(Ճիշտ պատասխան)
3
Թույլատրվում է միայն երթուղային ավտոբուսներին
128
Բնակելի գոտիներում ավտոբուսի վարորդին արգելվում է
1
միջանցիկ երթևկությունը։
(Ճիշտ պատասխան)
2
կանգառը՝ աշխատող շարժիչով։
3
Երկուսն էլ։
129
Ավտոբուսի վարորդը թունելներով երթևեկելիս ի՞նչ լուսային սարքեր պետք է պարտադիր միացնի։
1
Եզրաչափային լույսերը, եթե թունելն ունի արհեստական բավարար լուսավորություն
2
Լապտերների մոտակա կամ հեռահար լույսերը
(Ճիշտ պատասխան)
3
Միայն հակամառախուղային լապտերները
130
Արհեստական բավարար լուսավորություն ունեցող թունելով երթևեկելիս ավտոբուսի վարորդը պարտավո՞ր է միացնել լապտերների մոտակա կամ հեռահար լույսերը։
1
Պարտավոր է
(Ճիշտ պատասխան)
2
Պարտավոր չէ
3
Պարտավոր է միայն գիշերային ժամերին
131
Բնակավայրերում օրվա մութ ժամանակ բավարար արհեստական լուսավորություն ունեցող ճանապարհներով երթևեկելիս, ավտոբուսի վրա ո՞ր լուսային սարքերը պետք էմիացված լինեն։
1
Հեռահար կամ մոտակա լույսերը՝ վարորդի ընտրությամբ
2
Միայն եզրաչափային լույսերը
3
Միայն մոտակա լույսերը
(Ճիշտ պատասխան)
132
Լապտերների հեռահար լույսը պետք է փոխարկվի մոտակայի
1
բնակավայրում, եթե ճանապարհը լուսավորված է։
(Ճիշտ պատասխան)
2
բնակավայրերից դուրս հանդիպակաց երթևեկող տրանսպորտային միջոցից 100մ-ից ոչ պակաս հեռավորության վրա։
133
Օրվա մութ ժամանակ ճանապարհի չլուսավորված հատվածներում կանգառի և կայանման դեպքում ավտոբուսի վրա ո՞ր լուսային սարքերը պետք է պարտադիր միացված լինեն։
1
Լապտերների մոտակա լույսը
2
Եզրաչափային լույսերը
(Ճիշտ պատասխան)
3
Միայն սրահի ներքին լուսավորությունը
134
Անբավարար տեսանելիության պայմաններում ճանապարհներին կանգառ կամ կայանում կատարելիս ավտոբուսի վրա ո՞ր լուսային սարքերը պետք է պարտադիր միացված լինեն։
1
Եզրաչափային լույսերը, իսկ դրանցից բացի թույլատրվում է միացնել նաև լապտերների մոտակա լույսերը և հակամառախուղային լապտերները
(Ճիշտ պատասխան)
2
Միայն լապտերների հեռահար լույսերը, որպեսզի ավտոբուսը նկատելի լինի մեծ հեռավորությունից
135
Օրվա լուսավոր ժամերին ավտոբուսը նշելու նպատակով լապտերների մոտակա լույսը պետք է միացված լինի
1
միայն այն դեպքում, երբ ավտոբուսը տեխնիկական անսարքության պատճառով քարշակվում է մեկ այլ տրանսպորտային միջոցի կողմից։
2
երեխաների խմբերի կազմակերպված փոխադրումներ կատարելիս։
(Ճիշտ պատասխան)
3
Երկու դեպքում էլ։
136
Օրվա լուսավոր ժամերին ավտոբուսը նշելու նպատակով լապտերների մոտակա լույսը պետք է միացված լինի՝
1
կազմակերպված տրանսպորտային շարասյունում երթևեկելիս։
(Ճիշտ պատասխան)
2
միայն միջպետական երթուղիներով երթևեկելիս։
3
Երկու դեպքում էլ։
137
Ո՞ր դեպքում է ավտոբուսի վարորդին թույլատրվում ձայնային ազդանշան տալ բնակավայրում։
1
Վազանց կատարելու մտադրության մասին մյուս վարորդներին նախազգուշացնելու համար
2
Երբ դա անհրաժեշտ է ճանապարհատրանսպորտային պատահարը կանխելու համար
(Ճիշտ պատասխան)
3
Երկու դեպքում էլ։
138
Օրվա մութ ժամանակ վազանցի մասին նախազգուշացնելու համար ձայնային ազդանշանի փոխարեն (կամ նրա հետ միաժամանակ) կարող է տրվել լուսային ազդանշան, որն իրենից ներկայացնում է
1
լապտերների լույսի բազմակի փոխարկումները մոտակայից հեռահարի։
(Ճիշտ պատասխան)
2
լապտերների լույսի պարբերաբար միացումն ու անջատումը։
3
Երկու դեպքում էլ։
139
Ի՞նչ լուսային ազդանշան պետք է պարտադիր միացված լինի <<Երեխաների փոխադրում>> ճանաչման նշանով կահավորված ավտոբուսի վրա երեխաների նստեցման և իջեցման ժամանակ։
1
Ոչ մի լուսային ազդանշան պետք չէ միացնել
2
Աջ կողմի շրջադարձի ցուցիչը
3
Վթարային լուսային ազդանշանը
(Ճիշտ պատասխան)
140
Ի՞նչ գործողություններ պետք է կատարի տրանսպորտային միջոցի վարորդը՝ <<Երեխաների փոխադրում>> ճանաչման նշանով և միացված վթարային լուսային ազդանշանով կանգնած ավտոբուսին մոտենալիս, երբ կատարվում է երեխաների նստեցում կամ իջեցում։
1
Պարտավոր է անմիջապես կանգ առնել և սպասել այնքան ժամանակ, մինչև ավտոբուսը չանջատի վթարային ազդանշանը և չսկսի շարժվել
2
Պարտավոր է նվազեցնել արագությունը, իսկ անհրաժեշտության դեպքում պետք է կանգ առնի՝ երեխաներին երթևեկելի մասն անարգել անցնել թույլ տալու համար
(Ճիշտ պատասխան)