Ավտոբուսի վարորդը վթարային լուսային ազդանշանը միացնում է, երբ՝
1
վտանգի մասին անհրաժեշտ է նախազգուշացնել երթևեկության մասնակիցներին։
(Ճիշտ պատասխան)
2
կատարում է հետընթաց։
3
Երկու դեպքերում էլ։
106
Թույլատրվու՞մ է ավտոբուսի վարորդին կանգառ կատարել <<Կանգառն արգելվում է >> նշանի ազդման գոտում՝ միացնելով վթարային լուսային ազդանշանը։
1
Թույլատրվում է միայն երթուղային ավտոբուսներին՝ ուղևորների նստեցման և իջեցման նպատակով
2
Թույլատրվում է միայն հարկադրական կանգառի դեպքում
(Ճիշտ պատասխան)
3
Չի թույլատրվում
107
Կապույտ գույնի առկայծող փարոսիկ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոցների վարորդները անհետաձգելի ծառայողական առաջադրանք կատարելիս՝ կարո՞ղ են չպահպանել կարգավորողի ազդանշանների պահանջները։
1
Այո, կարող են
2
Ոչ, չեն կարող
(Ճիշտ պատասխան)
108
Կապույտ գույնի առկայծող փարոսիկ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոցների վարորդները ե՞րբ կարող են օգտվել առավելությունից։
1
Անմիջապես հատուկ ձայնային ազդանշան միացնելուց հետո՝ անկախ այլ վարորդների գործողություններից
2
Միայն այն դեպքում, երբ համոզված են, որ իրենց զիջում են ճանապարհը
(Ճիշտ պատասխան)
3
Միայն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների բացակայության դեպքում
109
Օգտվու՞մ են արդյոք առավելությունից այն տրանսպորտային միջոցները, որոնք պարզապես երթևեկում են կապույտ և կարմիր գույնի առկայծող փարոսիկներ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոցի հետևից՝ առանց ուղեկցման
1
Ոչ, առավելությունից օգտվում են միայն հատուկ ազդանշանները միացրած տրանսպորտային միջոցների վարորդները և նրանց կողմից ուղեկցվող տրանսպորտային միջոցները։
(Ճիշտ պատասխան)
2
Այո, բայց միայն այն դեպքում, եթե հետևից ընթացող տրանսպորտային միջոցը միացրել է վթարային լուսային ազդանշանը։
3
Երկու դեպքերում էլ։
110
Դեղին կամ նարնջագույն առկայծող փարոսիկներ միացրած տրանսպորտային միջոցների վարորդները, ապահովելով երթևեկության անվտանգությունը, կարո՞ղ են չպահպանել այս նշանի պահանջը։
1
Այո՛, կարող են
2
Ո՛չ, չեն կարող
(Ճիշտ պատասխան)
111
Դեղին կամ նարնջագույն առկայծող փարոսիկները պետք է միացված լինեն այն տրանսպորտային միջոցների վրա, որոնք իրականացնում են՝
1
ճանապարհների շինարարության, վերանորոգման, պահպանման կամ մաքրման աշխատանքներ։
2
բնակավայրի տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ։
3
անսարք, վթարված և այլ տրանսպորտային միջոցների բարձման ու փոխադրման աշխատանքներ։
4
1 և 3 դեպքերում
(Ճիշտ պատասխան)
5
2 և 3 դեպքերում
112
Լուսնասպիտակ գույնի առկայծող փարոսիկներով կահավորված տրանսպորտային միջոցների վարորդները կարող են դրանք միացնել
1
խաչմերուկներում անցման առավելություն ստանալու նպատակով։
2
հատուկ ձայնային ազդանշանի հետ միասին, միայն այդ տրանսպորտային միջոցների վրա հարձակում գործելու դեպքում։
(Ճիշտ պատասխան)
3
իրենց հայեցողությամբ՝ ըստ նպատակահարմարության։
113
Ի՞նչ է արգելվում անհետաձգելի ծառայողական առաջադրանք կատարող և կապույտ գույնի առկայծող փարոսիկներ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոցի վարորդին։
1
Շրջադարձ կատարել լուսացույցի արգելող ազդանշանի ժամանակ
2
Մանևր կատարելուց առաջ շրջադարձի համապատասխան լուսային ցուցիչով ազդանշան չտալ
(Ճիշտ պատասխան)
3
Ընթանալ սահմանված թույլատրելի առավելագույն արագության գերազանցմամբ
114
Ի՞նչ է արգելվում անհետաձգելի ծառայողական առաջադրանք կատարող և կապույտ գույնի առկայծող փարոսիկներ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոցի վարորդին։
1
Հատել ճանապարհային գծանշման հորիզոնական հոծ գիծը
2
Երթևեկել միակողմանի ճանապարհով հակառակ ուղղությամբ
3
Մանևր կատարելուց առաջ չտալ շրջադարձի համապատասխան լուսային ցուցիչով ազդանշան
(Ճիշտ պատասխան)
115
Պարտավո՞ր է ավտոբուսի վարորդը երթևեկությունը սկսելուց առաջ տալ շրջադարձի համապատասխան լուսային ցուցիչով ազդանշան, եթե տվյալ պահին ճանապարհին այլ տրանսպորտային միջոցներ չկան։
1
Պարտավոր է
(Ճիշտ պատասխան)
2
Պարտավոր չէ
3
Պարտավոր չէ, եթե այն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոց է
116
Ե՞րբ պետք է ավտոբուսի վարորդը միացնի շրջադարձի լուսային ցուցիչը մանևր կատարելուց առաջ։
1
Մանևրը սկսելուց անմիջապես առաջ
2
Նախօրոք՝ մինչև մանևրը սկսելը
(Ճիշտ պատասխան)
3
Մանևրը սկսելուց 1- 2 վարկյան հետո
117
Պարտավո՞ր է ավտոբուսի վարորդը միացնել շրջադարձի լուսային ցուցիչը, եթե նա չի փոխում երթևեկության գոտին, սակայն ճանապարհը տվյալ հատվածում փոխում է իր ուղղությունը։
1
Պարտավոր է, քանի որ ավտոբուսի երթևեկության ուղղությունը փոխվում է
2
Պարտավոր չէ
(Ճիշտ պատասխան)
3
Պարտավոր է միայն այն դեպքում, եթե ճանապարհը թեքվում է 90 աստիճանից ավելի
118
Ավտոբուսի վարորդը պարտավո՞ր է հետընթաց կատարելիս միացնել շրջադարձի լուսային ցուցիչ։
1
Ոչ, քանի որ հետընթացի ժամանակ պարտադիր պետք է միացված լինի վթարային լուսային ազդանշանը։
2
Ոչ, քանի որ հետընթացի լապտերների սպիտակ լույսը բավարար է այլ վարորդներին զգուշացնելու համար։
3
Այո։
(Ճիշտ պատասխան)
119
Բակերում կամ այլ մերձակա տարածքներում երթևեկության ուղղությունը փոխելիս ավտոբուսի վարորդը պարտավո՞ր է միացնել շրջադարձի լուսային ազդանշանը։
1
Պարտավոր չէ, քանի որ բակային տարածքները չեն համարվում ընդհանուր օգտագործման ճանապարհներ։
2
Պարտավոր չէ, եթե բակում տվյալ պահին այլ տրանսպորտային միջոցներ չկան։
3
Պարտավոր է, քանի որ մանևրի կանոնները գործում են բոլոր տեսակի ճանապարհներին և տարածքներում։
(Ճիշտ պատասխան)
120
Ավտոբուսի վարորդին արգելվում է վազանցել
1
կապույտ գույնի առկայծող փարոսիկ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոցին։
(Ճիշտ պատասխան)
2
կապույտ գույնի առկայծող փարոսիկ միացրած տրանսպորտային միջոցին, նույնիսկ եթե հատուկ ձայնային ազդանշանը միացված չէ։