Անցնել բովանդակությանը

ԹԵՄԱ 09

Հատուկ տրանսպորտային միջոցներ և ազդանշաններ

Այս թեմայի 161 հարցերը՝ պատասխաններով և բացատրություններով։

41–60 / 161 հարց
41

Տրանսպորտային միջոցից ի՞նչ հեռավորության վրա է տեղադրվում «Վթարային կանգառ» նշանը։

  1. 1 Բնակավայրերում՝ ոչ պակաս, քան 15մ վրա, բնակավայրերից դուրս՝ ոչ պակաս, քան 30մ (Ճիշտ պատասխան)
  2. 2 Բնակավայրերում՝ ոչ պակաս, քան 10 մ վրա, բնակավայրերից դուրս՝ ոչ պակաս, քան 20մ
  3. 3 Բնակավայրերում՝ ոչ պակաս, քան 5մ վրա, բնակավայրերից դուրս՝ ոչ պակաս, քան 10մ
42

Տրանսպորտային միջոցի վրա վթարային լուսային ազդանշանը պետք է միացված լինի

  1. 1 Լապտերների լույսից վարորդի շլացման դեպքում։
  2. 2 Քարշակման դեպքում (քարշակվող մեխանիկական տրանսպորտային միջոցի վրա)։
  3. 3 Երկու դեպքում էլ։ (Ճիշտ պատասխան)
43

Տրանսպորտային միջոցի վրա վթարային լուսային ազդանշանը պետք է միացված լինի

  1. 1 Ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում։
  2. 2 Քարշակման դեպքում (քարշակվող մեխանիկական տրանսպորտային միջոցի վրա)։
  3. 3 Երկու դեպքում էլ։ (Ճիշտ պատասխան)
44

Կառուցապատված տարածքներում, որտեղ մուտքն ու ելքը նշված են «Բնակելի գոտի» եւ «Բնակելի գոտու վերջ» ճանապարհային նշաններով, չի արգելվում

  1. 1 Հետիոտների տեղաշարժը՝ ճանապարհի երթեւեկելի մասով։ (Ճիշտ պատասխան)
  2. 2 Տրանսպորտային միջոցների միջանցիկ երթեւեկությունը։
  3. 3 Ուսումնական վարումը։
45

Խաչմերուկը համարվում է կարգավորվող, եթե երթեւեկության հերթականությունը որոշվում է

  1. 1 Միայն լուսացույցի ազդանշաններով։
  2. 2 Միայն կարգավորողի ազդանշաններով։
  3. 3 Երկու դեպքում էլ։ (Ճիշտ պատասխան)
46

Առանց ծածկույթի հողային ճանապարհի վրա, անմիջապես խաչմերուկից առաջ, ծածկույթով հատվածի առկայությունն արդյոք այդ ճանապարհը դարձնու՞մ է հատվողին հավասարազոր։

  1. 1 Ոչ (Ճիշտ պատասխան)
  2. 2 Այո
47

Ո՞ր նկարում են պատկերված երթեւեկության թույլատրելի ուղղությունները։

Ո՞ր նկարում են պատկերված երթեւեկության թույլատրելի ուղղությունները։
  1. 1 Ձախ նկարում
  2. 2 Մեջտեղի նկարում
  3. 3 Աջ նկարում (Ճիշտ պատասխան)
  4. 4 Մեջտեղի եւ աջ նկարներում
48

Եթե լուսացույցի ազդանշանների նշանակությունները հակասում են առավելության նշանների պահանջներին, ապա վարորդները պետք է ղեկավարվեն

  1. 1 Նշանների պահանջներով։
  2. 2 Լուսացույցի ազդանշաններով։ (Ճիշտ պատասխան)
49

Թույլատրվու՞մ է արդյոք վարորդին շարունակել երթեւեկությունը լուսացույցի դեղին ազդանշանը միանալու կամ կարգավորողի ձեռքը բարձրացնելու դեպքում։

  1. 1 Արգելվում է
  2. 2 Թույլատրվում է, եթե վարորդը չի կարող կանգնել՝ առանց կտրուկ արգելակման (Ճիշտ պատասխան)
50

Կարգավորողն ազդանշան տալիս է սուլիչով

  1. 1 Միայն այն դեպքում, երբ պահանջում է կանգնեցնել տրանսպորտային միջոցը։
  2. 2 Երթեւեկության մասնակիցների ուշադրությունն իր վրա հրավիրելու համար։ (Ճիշտ պատասխան)
51

Ո՞ր դեպքում կանոնները չեն պարտադրում ավտոբուսի վարորդին տալ նախազգուշացնող ազդանշան։

  1. 1 Երթևեկելի մասի եզրին կանգառ կատարելիս։
  2. 2 «Վտանգավոր շրջադարձ» նշանով նշված ճանապարհատվածի կորացումից առաջ։ (Ճիշտ պատասխան)
  3. 3 Երթևեկության հարևան գոտի վերադասավորվելուց առաջ։
52

Վերադասավորումից առաջ ավտոբուսի վարորդը նախազգուշացնող ազդանշան պետք է տա՝

  1. 1 Անմիջապես մանևրը սկսելուց առաջ։
  2. 2 Անմիջապես մանևրը սկսելուց հետո։
  3. 3 Նախօրոք՝ մինչև մանևրը սկսելը։ (Ճիշտ պատասխան)
  4. 4 Պարտավոր չէ, եթե ավտոբուսը երթևեկում է սահմանված երթուղով։
53

Ձայնային ազդանշանների կրկնողությամբ ընդհանուր տագնապի ինչպիսի՞ ազդանշան է ավտոբուսի վարորդը պարտավոր տալ երկաթուղային գծանցի վրա հարկադրական կանգառ կատարելու դեպքում։

  1. 1 Երեք երկար և մեկ կարճ։
  2. 2 Մեկ երկար և երեք կարճ։ (Ճիշտ պատասխան)
  3. 3 Մեկ երկար և երկու կարճ։
  4. 4 Երկու երկար և երկու կարճ։
54

Միջքաղաքային ավտոբուսի վարորդն իրավունք ունի՞ վազանցելու մոտոցիկլին, որը երթևեկում է 70 կմ/ժ արագությամբ։

Միջքաղաքային ավտոբուսի վարորդն իրավունք ունի՞ վազանցելու մոտոցիկլին, որը երթևեկում է 70 կմ/ժ արագությամբ։
  1. 1 Իրավունք չունի։ (Ճիշտ պատասխան)
  2. 2 Իրավունք ունի։
55

Կարելի՞ է նշված հետագծով երթեւեկելու համար ձեռքով տալ նախազգուշացնող ազդանշան։

Կարելի՞ է նշված հետագծով երթեւեկելու համար ձեռքով տալ նախազգուշացնող ազդանշան։
  1. 1 Կարելի է, եթե անսարք է շրջադարձի ցուցիչը (Ճիշտ պատասխան)
  2. 2 Կարելի, եթե անսարք է շրջադարձի ցուցիչը` օրվա լուսավոր ժամերին
  3. 3 Կարելի է բոլոր դեպքերում
56

Պարտավո՞ր է վարորդը միացնել շրջադարձի ցուցիչը` բնակելի գոտում երթեւեկությունը սկսելուց առաջ։

  1. 1 Պարտավոր չէ
  2. 2 Պարտավոր է (Ճիշտ պատասխան)
  3. 3 Պարտավոր է, այլ տրանսպորտային միջոցների առկայության դեպքում
57

Պարեկային ծառայության ավտոմոբիլի վարորդը երթեւեկության այլ մասնակիցների նկատմամբ առավելություն ստանալու համար պետք է միացնի

  1. 1 Կապույտ գույնի առկայծող փարոսիկը։
  2. 2 Կապույտ եւ կարմիր գույնի առկայծող փարոսիկները։
  3. 3 Կապույտ գույնի առկայծող փարոսիկը եւ հատուկ ձայնային ազդանշանը։ (Ճիշտ պատասխան)
58

Պարտավո՞ր է ավտոբուսի վարորդը ճանապարհը զիջել «Շտապ օգնության» ավտոմոբիլին, եթե միացրած չեն կապույտ գույնի առկայծող փարոսիկը եւ հատուկ ձայնային ազդանշանը։

Պարտավո՞ր է ավտոբուսի վարորդը ճանապարհը զիջել «Շտապ օգնության» ավտոմոբիլին, եթե միացրած չեն կապույտ գույնի առկայծող փարոսիկը եւ հատուկ ձայնային ազդանշանը։
  1. 1 Պարտավոր է։
  2. 2 Պարտավոր չէ։ (Ճիշտ պատասխան)
59

Վազանցն արգելվում է`

  1. 1 Երկաթուղային գծանցների վրա եւ մինչեւ 100մ դրանցից առաջ։ (Ճիշտ պատասխան)
  2. 2 Երկաթուղային գծանցների վրա և մինչև 150մ դրանցից առաջ։
  3. 3 Երկաթուղային գծանցների վրա և մինչև 250մ դրանցից առաջ։
60

Ինչի՞ մասին է տեղեկացնում թեթեւ մարդատար ավտոմոբիլի վարորդի կողմից ձեռքով տրված ազդանշանը։

Ինչի՞ մասին է տեղեկացնում թեթեւ մարդատար ավտոմոբիլի վարորդի կողմից ձեռքով տրված ազդանշանը։
  1. 1 Շրջադարձ է կատարում դեպի աջ
  2. 2 Շարունակում է երթեւեկությունն ուղիղ
  3. 3 Արգելակում է (Ճիշտ պատասխան)

Պատրա՞ստ ես սկսել

Առաջին թեստը՝ հենց հիմա, առանց գրանցման։