Անցնել բովանդակությանը

ԹԵՄԱ 09

Հատուկ տրանսպորտային միջոցներ և ազդանշաններ

Այս թեմայի 161 հարցերը՝ պատասխաններով և բացատրություններով։

21–40 / 161 հարց
21

Կապույտ գույնի առկայծող փարոսիկով կահավորված տրանսպորտային միջոցի վարորդը երթեւեկության մյուս մասնակիցների նկատմամբ առավելություն ունի, եթե

  1. 1 Միացրել է առկայծող փարոսիկը։
  2. 2 Հատուկ ձայնային ազդանշան է տալիս։
  3. 3 Միացրել է կապույտ գույնի առկայծող փարոսիկը եւ հատուկ ձայնային ազդանշանը։ (Ճիշտ պատասխան)
22

Ի՞նչ տարածության վրա է արգելվում վազանցը մինչեւ երկաթուղային գծանցը։

  1. 1 Մինչեւ 50մ գծանցից առաջ։
  2. 2 Մինչեւ 100մ գծանցից առաջ։ (Ճիշտ պատասխան)
  3. 3 Մինչեւ 150մ գծանցից առաջ։
23

Թույլատրվու՞մ է արդյոք խաչմերուկում կատարել տրանսպորտային միջոցների վազանց` հատվողի նկատմամբ գլխավոր համարվող ճանապարհի վրա։

  1. 1 Թույլատրվում է
  2. 2 Արգելվում է (Ճիշտ պատասխան)
24

Վազանցն արգելվում է

  1. 1 Խաչմերուկներում։ (Ճիշտ պատասխան)
  2. 2 Երկաթուղային գծանցներից 150 մ առաջ։
  3. 3 Երկու դեպքում էլ։
25

Վազանցն արգելվում է

  1. 1 Կարգավորվող խաչմերուկներում։
  2. 2 Չկարգավորվող խաչմերուկներում։
  3. 3 Երկու դեպքում էլ։ (Ճիշտ պատասխան)
26

Թույլատրվու՞մ է արդյոք նշված տեղում վազանցել ավտոբուսը։

Թույլատրվու՞մ է արդյոք նշված տեղում վազանցել ավտոբուսը։
  1. 1 Թույլատրվում է (Ճիշտ պատասխան)
  2. 2 Արգելվում է
27

Տրանսպորտային միջոցների վազանց նշանակում է

  1. 1 Շարժման մեջ գտնվող մեկ կամ մի քանի տրանսպորտային միջոցից առաջ անցնելը` կապված զբաղեցրած գոտուց հանդիպակաց երթեւեկության գոտի դուրս գալու հետ։
  2. 2 Շարժման մեջ գտնվող մեկ կամ մի քանի տրանսպորտային միջոցից առաջ անցնելը` կապված զբաղեցրած գոտուց դուրս գալու հետ։ (Ճիշտ պատասխան)
28

Օրվա մութ ժամանակ եւ անբավարար տեսանելիության պայմաններում` անկախ ճանապարհի լուսավորվածությունից, երթեւեկող մեխանիկական տրանսպորտային միջոցների վրա պետք է միացված լինեն

  1. 1 Լապտերների հեռահար լույսը։
  2. 2 Լապտերների մոտակա լույսը։
  3. 3 Լապտերների հեռահար կամ մոտակա լույսը։ (Ճիշտ պատասխան)
29

Ի՞նչ պետք է ձեռնարկի վարորդը հանդիպակաց երթեւեկող տրանսպորտային միջոցի լապտերների լույսից շլանալու դեպքում։

  1. 1 Լապտերների հեռահար լույսը (միացված լինելու դեպքում) փոխարկի մոտակայի
  2. 2 Միացնի վթարային լուսային ազդանշանը և, չփոխելով երթևեկության գոտին, իջեցնի արագությունը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ կանգ առնի (Ճիշտ պատասխան)
  3. 3 Տա ձայնային ազդանշան՝ մեկ երկար եւ երեք կարճ
  4. 4 Տա ձայնային ազդանշան՝ մեկ կարճ եւ երեք երկար
30

Ձայնային ազդանշանները կարող են կիրառվել միայն

  1. 1 Բնակավայրերում՝ վազանց կատարելու մտադրության մասին մյուս վարորդներին նախազգուշացնելու համար։
  2. 2 Երբ դա անհրաժեշտ է ճանապարհատրանսպորտային պատահարը կանխելու համար (Ճիշտ պատասխան)
  3. 3 Երկու դեպքում էլ
31

Օրվա մութ ժամանակ ճանապարհի չլուսավորված հատվածներում երթեւեկող մեխանիկական տրանսպորտային միջոցի վրա պետք է միացված լինի

  1. 1 Լապտերների հեռահար կամ մոտակա լույսը։ (Ճիշտ պատասխան)
  2. 2 Լապտերների միայն մոտակա լույսը։
  3. 3 Լապտերների միայն հեռահար լույսը։
32

Հետին հակամառախուղային լապտերիկները կարող են օգտագործվել

  1. 1 Օրվա մութ ժամանակ՝ տրանսպորտային շարասյան կազմում երթեւեկելիս։
  2. 2 Թունելներում երթեւեկելիս։
  3. 3 Միայն անբավարար տեսանելիության պայմաններում։ (Ճիշտ պատասխան)
  4. 4 Օրվա մութ ժամանակ՝ տրանսպորտային միջոցը բեռնաթափելիս։
  5. 5 Թվարկած բոլոր դեպքերում։
33

Հանդիպակաց երթեւեկող տրանսպորտային միջոցից ի՞նչ հեռավորության վրա լապտերների հեռահար լույսը պետք է փոխարկվի մոտակայի։

  1. 1 100 մ-ից ոչ պակաս
  2. 2 150 մ-ից ոչ պակաս (Ճիշտ պատասխան)
  3. 3 300 մ-ից ոչ պակաս
34

Այս նախազգուշացնող նշանը բնակավայրերում, մինչեւ վտանգավոր հատվածի սկիզբը ի՞նչ հեռավորության վրա է տեղադրվում։

Այս նախազգուշացնող նշանը բնակավայրերում, մինչեւ վտանգավոր հատվածի սկիզբը ի՞նչ հեռավորության վրա է տեղադրվում։
  1. 1 25 - 50մ
  2. 2 50 - 100մ (Ճիշտ պատասխան)
  3. 3 100 - 150մ
35

Որտե՞ղ է թույլատրվում հատել երկաթուղային գծերը։

  1. 1 Այն տեղերում, որտեղ երկու կողմից տեսանելիությունը կազմում է առնվազն 1000մ
  2. 2 Վարորդի հայեցողությամբ՝ դրա համար առավել հարմարավետ տեղերում
  3. 3 Դրա համար նախատեսված տեղերում՝ միայն երկաթուղային գծանցներով (Ճիշտ պատասխան)
  4. 4 Երկաթուղային կայարաններից առնվազն 1000մ հեռավորության վրա
36

Ինչո՞վ պետք է ղեկավարվի վարորդը երկաթուղային գծանցին մոտենալիս։

  1. 1 Ուղեփակոցի դիրքով եւ լուսացույցի ազդանշաններով
  2. 2 Ճանապարհային նշանների եւ գծանշումների պահանջներով
  3. 3 Գծանցի հերթապահի ցուցումներով
  4. 4 Բոլոր թվարկած պահանջներով (Ճիշտ պատասխան)
37

Թույլատրվու՞մ է արդյոք հետիոտներին տեղաշարժվել «Ավտոմայրուղի» նշանով կահավորված ճանապարհով։

  1. 1 Արգելվում է (Ճիշտ պատասխան)
  2. 2 Թույլատրվում է` բնակավայրերից դուրս` տրանսպորտային միջոցների հոսքին հակառակ
  3. 3 Թույլատրվում է` բնակավայրերից դուրս` տրանսպորտային միջոցների հոսքին համընթաց
38

Տրանսպորտային միջոցներով, որոնց արագությունը, տեխնիկական բնութագրերից կամ վիճակից ելնելով, չի գերազանցում 40 կմ/ժ, ավտոմայրուղիներով երթեւեկել

  1. 1 Թույլատրվում է` միայն աջ եզրային գոտիով։
  2. 2 Արգելվում է։ (Ճիշտ պատասխան)
  3. 3 Թույլատրվում է` «Նվազագույն արագության սահմանափակում» նշանի բացակայության դեպքում։
39

Տրանսպորտային միջոցի վրա վթարային լուսային ազդանշանը պետք է միացված լինի

  1. 1 Ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում։
  2. 2 Կանգառն արգելված տեղերում՝ հարկադրված կանգառի դեպքում։
  3. 3 Երկու դեպքում էլ։ (Ճիշտ պատասխան)
40

Տրանսպորտային միջոցի վրա վթարային լուսային ազդանշանը պետք է միացված լինի

  1. 1 Ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում։
  2. 2 Քարշակման դեպքում (քարշակվող մեխանիկական տրանսպորտային միջոցի վրա)։
  3. 3 Կանգառն արգելված տեղերում՝ հարկադրված կանգառի դեպքում։
  4. 4 Թվարկած բոլոր դեպքերում։ (Ճիշտ պատասխան)

Պատրա՞ստ ես սկսել

Առաջին թեստը՝ հենց հիմա, առանց գրանցման։