Անցնել բովանդակությանը

ԹԵՄԱ 09

Հատուկ տրանսպորտային միջոցներ և ազդանշաններ

Այս թեմայի 161 հարցերը՝ պատասխաններով և բացատրություններով։

1–20 / 161 հարց
1

Կարմիր գույնի առկայծող փարոսիկ միացրած, կանգնած վիճակում գտնվող տրանսպորտային միջոցին մոտենալիս` տվյալ ուղղությամբ երթեւեկող ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդները պետք է

  1. 1 Կանգ առնեն եւ շարունակեն երթևեկությունը միայն թույլտվություն ստանալուց հետո։ (Ճիշտ պատասխան)
  2. 2 Իջեցնեն արագությունը, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավորություն ունենան անմիջապես կանգ առնել։
  3. 3 Շարունակեն երթեւեկությունը, քանի որ երթևեկում են սահմանված երթուղով։
2

Կապույտ գույնի առկայծող փարոսիկ եւ հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոցի մոտենալու դեպքում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդները պետք է

  1. 1 շարունակեն երթևեկությունը, քանի որ երթևեկում են սահմանված երթուղով։
  2. 2 զիջեն ճանապարհը՝ նշված տրանսպորտային միջոցի անխոչընդոտ անցումն ապահովելու համար։ (Ճիշտ պատասխան)
  3. 3 իջեցնեն արագությունը եւ զիջեն ճանապարհը՝ նշված տրանսպորտային միջոցի անխոչընդոտ անցումն ապահովելու համար։
3

Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ձայնային ազդանշանները կարող են կիրառվել`

  1. 1 Երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ առավելություն ստանալու համար։
  2. 2 Բնակավայրերում՝ վազանց կատարելու մտադրության մասին մյուս վարորդներին նախազգուշացնելու համար։
  3. 3 Երբ դա անհրաժեշտ է ճանապարհատրանսպորտային պատահարը կանխելու համար։ (Ճիշտ պատասխան)
  4. 4 Բոլոր դեպքերում էլ։
4

Օրվա մութ ժամանակ ճանապարհի չլուսավորված հատվածներում սահմանված երթուղով երթևեկող ավտոբուսի վրա պետք է միացված լինի՝

  1. 1 Լապտերների միայն մոտակա լույսը։
  2. 2 Լապտերների միայն հեռահար լույսը։
  3. 3 Լապտերների հեռահար կամ մոտակա լույսը։ (Ճիշտ պատասխան)
5

Պարտադի՞ր է արդյոք օրվա լուսավոր ժամերին լապտերների մոտակա լույսը միացված լինի հատուկ առանձնացված գոտիով, հիմնական հոսքին հանդիպակաց երթևեկող ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա։

  1. 1 Պարտադիր է (Ճիշտ պատասխան)
  2. 2 Պարտադիր չէ
6

Ո՞ր դեպքում կանոնները չեն պարտադրում տալ նախազգուշացնող ազդանշան։

  1. 1 Երթեւեկելի մասի եզրին կանգառ կատարելիս
  2. 2 «Վտանգավոր շրջադարձ» նշանի ազդեցության ճանապարհի կորացումից առաջ (Ճիշտ պատասխան)
  3. 3 Երթեւեկության հարեւան գոտի վերադասավորվելուց առաջ
7

Վերադասավորումից առաջ նախազգուշացնող ազդանշանը պետք է տրվի

  1. 1 Անմիջապես մանեւրը սկսելուց առաջ։
  2. 2 Անմիջապես մանեւրն սկսելուց հետո։
  3. 3 Նախօրոք՝ մինչեւ մանեւրը սկսելը։ (Ճիշտ պատասխան)
8

Մանեւր կատարելիս նախազգուշացնող ազդանշանը պետք է տրվի

  1. 1 Երթևեկության ուղղությունը փոխելուց առաջ։
  2. 2 Երթևեկության ուղղությունը փոխելու ընթացքում։
  3. 3 Նախօրոք՝ մինչեւ երթևեկության ուղղություն փոխելը։ (Ճիշտ պատասխան)
9

Ո՞ր դեպքում վարորդը պետք է տա նախազգուշացնող ազդանշան՝ կանգառ կատարելուց առաջ։

  1. 1 Եթե նրա հետեւից երթեւեկում է այլ տրանսպորտային միջոց
  2. 2 Միայն բնակավայրերում
  3. 3 Բոլոր դեպքերում (Ճիշտ պատասխան)
10

Ձայնային ազդանշանների կրկնողությամբ ընդհանուր տագնապի ինչպիսի՞ ազդանշան է վարորդը պարտավոր տալ երկաթուղային գծանցի վրա հարկադրական կանգառ կատարելու դեպքում։

  1. 1 Երեք երկար եւ մեկ կարճ
  2. 2 Մեկ երկար եւ երեք կարճ (Ճիշտ պատասխան)
  3. 3 Մեկ երկար եւ երկու կարճ
11

Շրջադարձի լուսային ցուցիչի բացակայության կամ անսարքության դեպքում ձեռքով տրվող նախազգուշացնող ազդանշանը դադարեցվում է

  1. 1 Մանեւրն սկսելուց անմիջապես առաջ։ (Ճիշտ պատասխան)
  2. 2 Մանեւրն ավարտելուց անմիջապես հետո։
  3. 3 Մանեւրը կատարելու ժամանակ։
12

Երկաթուղային գծանցի վրա տրվող ընդհանուր տագնապի ազդանշան է հանդիսանում ձայնային ազդանշանների հետեւյալ համակցությունը՝

  1. 1 Երկու երկար եւ երկու կարճ։
  2. 2 Մեկ երկար եւ երեք կարճ։ (Ճիշտ պատասխան)
  3. 3 Երեք երկար եւ երեք կարճ։
  4. 4 Երեք երկար եւ մեկ կարճ։
13

Ո՞ր նկարում է վարորդը տալիս ձախ շրջադարձի ազդանշան։

Ո՞ր նկարում է վարորդը տալիս ձախ շրջադարձի ազդանշան։
  1. 1 1 (Ճիշտ պատասխան)
  2. 2 2
  3. 3 3
14

Կարմիր գույնի առկայծող փարոսիկ միացրած, կանգնած վիճակում գտնվող տրանսպորտային միջոցին մոտենալիս` տվյալ ուղղությամբ երթեւեկող տրանսպորտային միջոցների վարորդները պետք է

  1. 1 Կանգ առնեն եւ շարունակեն երթեւեկությունը միայն թույլտվություն ստանալուց հետո։ (Ճիշտ պատասխան)
  2. 2 Իջեցնեն արագությունը, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավորություն ունենան անմիջապես կանգ առնել։
15

Տրանսպորտային միջոցների վրա ի՞նչ նպատակով են տեղադրված նարնջագույն կամ դեղին գույնի առկայծող փարոսիկներ։

  1. 1 Երթեւեկության մյուս մասնակիցների նկատմամբ երթեւեկության առավելություն ստանալու համար
  2. 2 Երթեւեկության մյուս մասնակիցներին վտանգի մասին նախազգուշացնելու համար (Ճիշտ պատասխան)
16

Կապույտ գույնի առկայծող փարոսիկ եւ հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոց մոտենալու դեպքում վարորդները պետք է

  1. 1 Զիջեն ճանապարհը՝ նշված տրանսպորտային միջոցի անխոչընդոտ անցումն ապահովելու համար։ (Ճիշտ պատասխան)
  2. 2 Իջեցնեն արագությունը եւ զիջեն ճանապարհը՝ նշված տրանսպորտային միջոցի անխոչընդոտ անցումն ապահովելու համար։
17

Կապույտ ավտոմոբիլը խաչմերուկը կանցնի

Կապույտ ավտոմոբիլը խաչմերուկը կանցնի
  1. 1 Առաջինը՝ կարմիրի հետ միաժամանակ։
  2. 2 Երկրորդը՝ կարմիրի հետ միաժամանակ։
  3. 3 Երրորդը՝ կարմիրի հետ միաժամանակ։ (Ճիշտ պատասխան)
18

Կապույտ եւ կարմիր գույների առկայծող փարոսիկներ եւ հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոց մոտենալու դեպքում վարորդները պետք է

  1. 1 Զիջեն ճանապարհը՝ նշված տրանսպորտային միջոցի անխոչընդոտ անցումն ապահովելու համար։
  2. 2 Իջեցնեն արագությունը եւ զիջեն ճանապարհը՝ նշված, ինչպես նաեւ դրանով ուղեկցվող տրանսպորտային միջոցների անխոչընդոտ անցումն ապահովելու համար։ (Ճիշտ պատասխան)
19

Տալի՞ս է արդյոք երթեւեկության առավելություն տրանսպորտային միջոցի վրա միացված դեղին գույնի (նարնջագույն) առկայծող փարոսիկը։

  1. 1 Տալիս է
  2. 2 Չի տալիս (Ճիշտ պատասխան)
20

Լուսնասպիտակ գույնի առկայծող փարոսիկները միացրած տրանսպորտային միջոցի վարորդը տալիս է հատուկ ձայնային ազդանշան, որպեսզի

  1. 1 Ստանա երթեւեկության առավելություն երթեւեկության այլ մասնակիցների նկատմամբ։
  2. 2 Ոստիկանության ծառայողների եւ այլ անձանց ուշադրությունը գրավելու համար։ (Ճիշտ պատասխան)

Պատրա՞ստ ես սկսել

Առաջին թեստը՝ հենց հիմա, առանց գրանցման։