Անցնել բովանդակությանը

ԹԵՄԱ 03

Տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակ և անսարքություններ

Այս թեմայի 59 հարցերը՝ պատասխաններով և բացատրություններով։

1–20 / 59 հարց
1

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե

  1. 1 Թեթեւ մարդատար ավտոմոբիլների դողերի պահպանաշերտի մնացորդային բարձրությունը կազմում է 1.8 մմ։
  2. 2 Խախտված է հիդրավլիկ արգելակային հաղորդակի հերմետիկությունը։ (Ճիշտ պատասխան)
  3. 3 Երկու դեպքում էլ։
2

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե

  1. 1 Բեռնատար ավտոմոբիլի դողերի պահպանաշերտի մնացորդային բարձրությունը կազմում է 1.6 մմ։
  2. 2 Չի գործում պնեւմատիկ արգելակային հաղորդակի ճնշաչափը։ (Ճիշտ պատասխան)
  3. 3 Երկու դեպքում էլ։
3

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե

  1. 1 Առկա են ղեկային կառավարման դետալների ու հանգույցների` կառուցվածքով չնախատեսված տեղաշարժեր կամ պարուրակային միացումները ձգված չեն։
  2. 2 Բեռնատար ավտոմոբիլում բացակայում է կրակմարիչը։
  3. 3 Երկու դեպքում էլ։ (Ճիշտ պատասխան)
4

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե

  1. 1 Սահմանված ռեժիմով չեն աշխատում արտաքին լուսային սարքերը։
  2. 2 Մոտոցիկլի դողերի պահպանաշերտի մնացորդային բարձրությունը կազմում է 0.6 մմ։
  3. 3 Երկու դեպքում էլ։ (Ճիշտ պատասխան)
5

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե

  1. 1 Հետին հակամառախուղային լապտերիկները միացված են տրանսպորտային միջոցի արգելակումն ազդարարող լուսային սարքերին։ (Ճիշտ պատասխան)
  2. 2 Չի աշխատում շարժիչը հովացնող հեղուկի ջերմաստիճանի ցուցիչը։
  3. 3 Երկու դեպքում էլ։
6

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե

  1. 1 Շարժիչն աշխատում է ընդհատումներով։
  2. 2 Դողերն ունեն անվադողի հենքը (կորդը) մերկացնող տեղային վնասվածքներ։ (Ճիշտ պատասխան)
  3. 3 Չեն աշխատում թեթեւ մարդատար ավտոմոբիլի սրահի ներքին լուսավորության սարքերը։
  4. 4 Թվարկած բոլոր դեպքերում։
7

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե

  1. 1 Առանց կողային կցորդի մոտոցիկլում բացակայում է «Վթարային կանգառ» նշանը։
  2. 2 Դողերը չափերով կամ թույլատրելի բեռնվածությամբ չեն համապատասխանում տրանսպորտային միջոցի տվյալ մոդելին։ (Ճիշտ պատասխան)
  3. 3 Երկու դեպքում էլ։
8

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե

  1. 1 Բացակայում է դողի անվահեցի ամրացման հեղյուսներից թեկուզ մեկը։
  2. 2 Նույն սռնու վրա տեղադրված են պահպանաշերտի տարբեր նախշանկարներով դողեր։
  3. 3 Երկու դեպքում էլ։ (Ճիշտ պատասխան)
9

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե

  1. 1 Բացակայում են կառուցվածքով նախատեսված նստատեղերի գլխակալները։
  2. 2 Նույն սռնու վրա տեղադրված են նոր եւ վերականգնված դողեր։
  3. 3 Երկու դեպքում էլ։ (Ճիշտ պատասխան)
10

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե

  1. 1 Արտածվող գազերում վնասակար նյութերի պարունակությունը գերազանցում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված նորմերը։
  2. 2 Մոտոցիկլի վրա բացակայում են կառուցվածքով նախատեսված ոտնատեղերը։
  3. 3 Երկու դեպքում էլ։ (Ճիշտ պատասխան)
11

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե

  1. 1 Խախտված է շարժիչի հենատուփի օդափոխության համակարգի հերմետիկությունը։
  2. 2 Խախտված է շարժիչի սնման համակարգի հերմետիկությունը։
  3. 3 Երկու դեպքում էլ։ (Ճիշտ պատասխան)
12

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե

  1. 1 Խախտված է շարժիչի հենատուփի օդափոխության համակարգի հերմետիկությունը։
  2. 2 Նույն սռնու վրա՝ տեղադրված են ցրտադիմացկուն եւ ոչ ցրտադիմացկուն դողեր։
  3. 3 Երկու դեպքում էլ։ (Ճիշտ պատասխան)
13

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե

  1. 1 Չեն աշխատում կառուցվածքով նախատեսված ապակեողողիչները։
  2. 2 Շարժիչի արտաքին աղմուկի թույլատրելի մակարդակը գերազանցում է ստանդարտով սահմանված նորմերը։
  3. 3 Երկու դեպքում էլ։ (Ճիշտ պատասխան)
14

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե

  1. 1 Շարժիչն աշխատում է ընդհատումներով։
  2. 2 Հետին հակամառախուղային լապտերիկները միացված չեն արգելակումն ազդարարող լուսային սարքերին։
  3. 3 Չեն աշխատում տրանսպորտային միջոցի՝ կառուցվածքով նախատեսված ապակեողողիչները։ (Ճիշտ պատասխան)
  4. 4 Թվարկած բոլոր դեպքերում։
15

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե

  1. 1 Տեղադրված են երթեւեկության մասնակիցներին վնասվածքներ հասցնելու վտանգ պարունակող իրեր կամ առարկաներ։
  2. 2 Չի աշխատում ձայնային ազդանշանի սարքը։
  3. 3 Երկու դեպքում էլ։ (Ճիշտ պատասխան)
16

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե

  1. 1 Մոտոցիկլի եւ կողային կցորդի շրջանակների միացումներում առկա է խաղացք։ (Ճիշտ պատասխան)
  2. 2 Առջեւի մասում տեղադրված են դեղին գույնի լույսերով հակամառախուղային լապտերներ։
  3. 3 Երկու դեպքում էլ։
17

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե

  1. 1 Բեռնատար ավտոմոբիլում բացակայում է բժշկական դեղատուփը։ (Ճիշտ պատասխան)
  2. 2 Առջեւի մասում տեղադրված են սպիտակ գույնի լուսանդրադարձնող հարմարանքներ։
  3. 3 Երկու դեպքում էլ։
18

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե

  1. 1 Կողային կցորդով մոտոցիկլում բացակայում է բժշկական դեղատուփը։
  2. 2 Անսարք է քարշակի հենակցման հարմարանքը։
  3. 3 Երկու դեպքում էլ։ (Ճիշտ պատասխան)
19

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե

  1. 1 Չեն աշխատում տրանսպորտային միջոցի կառուցվածքով նախատեսված անվտանգության ամրագոտիները։
  2. 2 Տեղադրված են վարորդի նստատեղից նրա տեսադաշտը սահմանափակող իրեր կամ առարկաներ։
  3. 3 Երկու դեպքում էլ։ (Ճիշտ պատասխան)
20

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե

  1. 1 Առանց տրանսպորտային միջոցի հաշվառումն իրականացնող մարմնի թույլտվության՝ տրանսպորտային միջոցի կառուցվածքում կատարված են փոփոխություններ (վերասարքավորումներ)։ (Ճիշտ պատասխան)
  2. 2 Առջեւի մասում տեղադրված են դեղին գույնի լույսերով շրջադարձի ցուցիչներ։
  3. 3 Երկու դեպքում էլ։

Պատրա՞ստ ես սկսել

Առաջին թեստը՝ հենց հիմա, առանց գրանցման։