Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե
-
Մեխանիկական տրանսպորտային միջոցը, որով իրականացվում է գործնական վարման ուսուցումը, չունի համապատասխան ճանաչման նշան։
(Ճիշտ պատասխան)
-
Չի աշխատում վառելիքի մակարդակի ցուցիչը։
-
Երկու դեպքում էլ։
Մոտոցիկլների շահագործումն արգելվում է, եթե
-
Բացակայում են կառուցվածքով նախատեսված անվտանգության աղեղները։
(Ճիշտ պատասխան)
-
Դողերի պահպանաշերտի նվազագույն մնացորդային բարձրությունը կազմում է 1,6 մմ։
-
Երկու դեպքում էլ։
Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե
-
Առջեւի մասում տեղադրված են դեղին գույնի լույսերով շրջադարձի ցուցիչներ։
-
Բացակայում է դողի անվահեցի ամրացման հեղյուսներից թեկուզ մեկը։
(Ճիշտ պատասխան)
-
Երկու դեպքում էլ։
Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե
-
Առջեւի մասում տեղադրված են նարնջագույն լույսերով շրջադարձի ցուցիչներ։
-
Անսարք է քարշակի քարշակցման հարմարանքը։
(Ճիշտ պատասխան)
-
Երկու դեպքում էլ։
Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե
-
Առջեւի մասում տեղադրված են սպիտակ գույնի լուսանդրադարձնող հարմարանքներ։
-
Անսարք է քարշակի քարշակցման հարմարանքը։
(Ճիշտ պատասխան)
-
Երկու դեպքում էլ։
Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե
-
Բացակայում են կառուցվածքով նախատեսված անվտանգության ամրագոտիները։
(Ճիշտ պատասխան)
-
Հետեւի մասում տեղադրված են սպիտակ գույնի լույսերով հետընթացի լապտերիկներ։
-
Երկու դեպքում էլ։
Կողային կցորդով մոտոցիկլների շահագործումն արգելվում է, եթե
-
Բացակայում է կառուցվածքով նախատեսված թամբի վրայի ուղեւորի համար լայնակի բռնատեղը։
-
Դողերի պահպանաշերտի մնացորդային բարձրությունը կազմում է 0.6 մմ։
-
Բացակայում է բժշկական դեղատուփը։
-
Թվարկած բոլոր դեպքերում։
(Ճիշտ պատասխան)
Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե
-
Չեն աշխատում թեթեւ մարդատար ավտոմոբիլի սրահի ներքին լուսավորության սարքերը։
-
Բացակայում են կառուցվածքով նախատեսված նստատեղերի գլխակալները։
(Ճիշտ պատասխան)
-
Երկու դեպքում էլ։
Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝
-
Հետեւի մասում տեղադրված են կարմիր գույնի լուսանդրադարձնող հարմարանքներ։
-
Չի աշխատում կառուցվածքով նախատեսված արագաչափը։
(Ճիշտ պատասխան)
-
Երկու դեպքում էլ։
Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝
-
Թեթեւ մարդատար ավտոմոբիլի ղեկային կառավարման համակարգի գումարային խաղացքը գերազանցում է 10 աստիճանը։
-
Բացակայում են կառուցվածքով նախատեսված ցեխապաշտպան գոգնոցները եւ ցայտապաշտպանիչները։
-
Երկու դեպքում էլ։
(Ճիշտ պատասխան)
Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե
-
Թեթեւ մարդատար ավտոմոբիլում բացակայում է բժշկական դեղատուփը։
-
Հետեւի մասում տեղադրված են կարմիր գույնի լույսերով հետընթացի լապտերիկներ։
-
Երկու դեպքում էլ։
(Ճիշտ պատասխան)
Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե
-
Թեթեւ մարդատար ավտոմոբիլի կցորդի դողերի պաշտպանաշերտի նախշանկարի մնացորդային բարձրությունը պակաս է 1,6 մմ-ից։
(Ճիշտ պատասխան)
-
Հետեւի մասում տեղադրված են նարնջագույն լույսերով շրջադարձի ցուցիչներ։
-
Երկու դեպքում էլ։
Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե
-
Խախտված է հիդրավլիկ արգելակային հաղորդակի հերմետիկությունը։
-
Հետեւի մասում տեղադրված են սպիտակ գույնի լույսերով շրջադարձի ցուցիչներ։
-
Երկու դեպքում էլ։
(Ճիշտ պատասխան)
Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե
-
Նույն սռնու վրա տեղադրված են տարբեր կառուցվածքների դողեր։
-
Խախտված է շարժիչի սնման համակարգի հերմետիկությունը։
-
Երկու դեպքում էլ։
(Ճիշտ պատասխան)
Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե
-
Չի աշխատում ձայնային ազդանշանի սարքը։
(Ճիշտ պատասխան)
-
Հովացման համակարգը չի ապահովում շարժիչի աշխատանքի կայուն ջերմային ռեժիմը։
-
Երկու դեպքում էլ։
Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե
-
Առկա են ղեկային կառավարման դետալների ու հանգույցների՝ կառուցվածքով չնախատեսված տեղաշարժեր։
(Ճիշտ պատասխան)
-
Առջեւի մասում տեղադրված են սպիտակ գույնի լույսերով շրջադարձի ցուցիչներ։
-
Երկու դեպքում էլ։
Տրանսպորտային միջոցի շահագործումն արգելվում է, եթե
-
Շարժիչն աշխատում է ընդհատումներով։
-
Դողերն ունեն անվադողի հենքը (կորդը) մերկացնող տեղային վնասվածքներ։
(Ճիշտ պատասխան)
-
Երկու դեպքում էլ։
Թեթև մարդատար ավտոմոբիլի շահագործումն արգելվում է, եթե
-
Բացակայում է բժշկական դեղատուփը։
(Ճիշտ պատասխան)
-
Դողերի պահպանաշերտի նախշանկարի մնացորդային բարձրությունը կազմում է 2,2 մմ։
-
Երկու դեպքում էլ։
Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե
-
Թեթեւ մարդատար ավտոմոբիլի բազայի վրա պատրաստված ավտոբուսի մոտ ղեկային կառավարման համակարգի գումարային խաղանցքը գերազանցում է 10 աստիճանը։
-
Բացակայում են կառուցվածքով նախատեսված ցեխապաշտպան գոգնոցները եւ ցայտապաշտպանիչները։
-
Երկու դեպքում էլ։
(Ճիշտ պատասխան)
Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է
-
Եթե չի աշխատում կառուցվածքով նախատեսված թափքի դռան փականը։
-
Եթե չի աշխատում կառուցվածքով նախատեսված խցիկի դռան փականը։
-
Երկու դեպքերում էլ։
(Ճիշտ պատասխան)