«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բաժանարար գոտի է համարվում
1
ճանապարհի հարակից երթևեկելի մասերը բաժանող, կառուցվածքորեն առանձնացված տարրը, որը նախատեսված չէ տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկության կամ կանգառի համար։
2
ճանապարհի հարակից երթևեկելի մասերը բաժանող, կառուցվածքորեն և (կամ) համապատասխան գծանշումով առանձնացված տարրը, որը նախատեսված չէ տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկության կամ կանգառի համար։
(Ճիշտ պատասխան)
62
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ տրանսպորտային միջոց է համարվում
1
Ավտոմոբիլն ու մոտոցիկլը։
2
Ճանապարհով մարդ, բեռ կամ վրան տեղադրված սարքավորում փոխադրելու համար նախատեսված սարքը։
(Ճիշտ պատասխան)
63
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ վարորդին են հավասարեցվում
1
Ճանապարհով բեռնակիր և (կամ) հեծկան կենդանիներ կամ անասուններ քշող անձը։
(Ճիշտ պատասխան)
2
Բեռնակիր և (կամ) հեծկան կենդանիներ կամ անասուններ քշող անձը։
64
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ մայթ է համարվում
1
Օրենսդրությամբ սահմանված կարգով հետիոտնի տեղաշարժվելու համար նախատեսված երթևեկելի մասին հարող ճանապարհի տարրը։
2
Օրենսդրությամբ սահմանված կարգով հետիոտնի տեղաշարժվելու համար նախատեսված երթևեկելի մասից որևէ եղանակով առանձնացված ճանապարհի տարրը։
3
Նշված երկու դեպքերը։
(Ճիշտ պատասխան)
65
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ավտոմոբիլ է համարվում
1
Ճանապարհով մարդկանց կամ բեռներ փոխադրելու կամ բեռներ փոխադրելու համար օգտագործվող տրանսպորտային միջոցի քարշակման համար նախատեսված մեխանիկական տրանսպորտային միջոցը, բացառությամբ այնպիսի տրանսպորտային միջոցները, ինչպիսիք են գյուղատնտեսական տրակտորները, որոնց օգտագործումը ճանապարհով մարդկանց կամ բեռներ փոխադրելու կամ բեռներ փոխադրելու համար օգտագործվող տրանսպորտային միջոցի քարշակման համար հանդիսանում է լրացուցիչ գործառույթ։
(Ճիշտ պատասխան)
2
Ճանապարհով մարդկանց կամ բեռներ փոխադրելու կամ բեռներ փոխադրելու համար օգտագործվող տրանսպորտային միջոցի քարշակման համար նախատեսված մեխանիկական տրանսպորտային միջոցը, այդ թվում այնպիսի տրանսպորտային միջոցները, ինչպիսիք են գյուղատնտեսական տրակտորները, որոնց օգտագործումը ճանապարհով մարդկանց կամ բեռներ փոխադրելու կամ բեռներ փոխադրելու համար օգտագործվող տրանսպորտային միջոցի քարշակման համար հանդիսանում է լրացուցիչ գործառույթ:
66
<<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> ՀՀ օրենքի համաձայն` «B,C» կարգերի և «D1» ենթակարգի վարորդական իրավունք ունեցող վարորդին թույլատրվու՞մ է վարել 17 նստատեղ ունեցող ավտոբուս։
1
Թույլատրվում է։
2
Չի թույլատրվում։
(Ճիշտ պատասխան)
67
<<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> ՀՀ օրենքի համաձայն` տրանսպորտային միջոցով երթևեկելիս ու՞մ է թույլատրվում անվտանգության գոտիով չամրակապվել։
1
Հաշմանդամություն ունեցող վարորդին, որը երթևեկում է բնակավայրից դուրս
2
Թափքի գունագրաֆիկ երանգավորում ունեցող ավտոմոբիլի վարորդին, որը երթևեկում է բնակավայրում
(Ճիշտ պատասխան)
3
Օպերատիվ ծառայողին, որը երթևեկում է բնակավայրից դուրս
68
<<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> ՀՀ օրենքի համաձայն` ի՞նչ է արգելվում ավտոբուսի վարորդին երթևեկության ընթացքում։
1
Կրել արևային ակնոցներ՝ անբավարար տեսանելիության պայմաններում
2
Ծխել, տրանսպորտային միջոցից դուրս նետել իրեր և առարկաներ
(Ճիշտ պատասխան)
3
Լսել ռադիո կամ երաժշտություն ցածր ձայնով
4
Բոլոր նշվածները
69
<<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> ՀՀ օրենքի համաձայն` ի՞նչ կարգի (կամ ենթակարգի) վարորդական իրավունքի վկայական պետք է ունենա վարորդը բեռնատար ավտոմեքենայով 9 մարդ փոխադրելու համար։
1
«D» կամ «DE» կարգերի կամ «D1» կամ «D1E» ենթակարգերի
(Ճիշտ պատասխան)
2
Միայն «C» կարգի կամ «C1» ենթակարգի, քանի որ տրանսպորտային միջոցը համարվում է բեռնատար
70
<<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> ՀՀ օրենքի համաձայն՝ էլեկտրամոբիլ է համարվում
1
էլեկտրաէներգիայի ինքնուրույն աղբյուրից սնուցվող մեկ կամ մի քանի էլեկտրաշարժիչով շարժման մեջ դրվող ավտոմոբիլ (բացառությամբ տրոլեյբուսի և տրամվայի)։
(Ճիշտ պատասխան)
2
էլեկտրաէներգիայի ինքնուրույն աղբյուրից սնուցվող մեկ կամ մի քանի էլեկտրաշարժիչով շարժման մեջ դրվող ավտոմոբիլ (այդ թվում ՝ տրոլեյբուս և տրամվայ)։
3
տրանսպորտային միջոց, որն ունի և էլեկտրական շարժիչ և ներքին այրման շարժիչ, որոնք կարող են աշխատել միաժամանակ կամ հաջորդաբար։
71
<<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> ՀՀ օրենքի համաձայն՝ ճանապարհային երթևեկության անվտանգություն է համարվում
1
պետական համապատասխան մարմինների և տեխնիկական միջոցների կողմից իրականացվող վերահսկողությանն ուղղված վթարների կանխումը։
2
ճանապարհային երթևեկության կանոնների անվերապահ պահպանումը բոլոր վարորդների և հետիոտների կողմից։
2
մինչև ավտոբուսի կանգնելը նստել կամ իջնել մայթի կամ կողնակի կողմից։
3
նշված երկու դեպքում էլ
75
<<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> ՀՀ օրենքի համաձայն՝ ավտոբուսի շահագործման համար պատասխանատու անձինք պարտավոր են
1
կազմակերպել վարորդների աշխատանքը, պահպանել աշխատանքի և հանգստի ռեժիմը։
(Ճիշտ պատասխան)
2
հետաքննել և բացահայտել պատահարի պատճառները, հայտնաբերել մեղավոր անձին։
3
նշված երկու դեպքում էլ
76
<<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> ՀՀ օրենքի համաձայն՝ ճանապարհային երթևեկություն է համարվում
1
տրանսպորտային միջոցով ճանապարհով մարդկանց տեղաշարժման և(կամ) բեռների փոխադրման ընթացքում առաջացող հասարակական հարաբերությունների համակարգը։
2
տրանսպորտային միջոցով կամ առանց դրա ճանապարհով մարդկանց տեղաշարժման և(կամ) բեռների փոխադրման ընթացքում առաջացող հասարակական հարաբերությունների համակարգը։
(Ճիշտ պատասխան)
3
պետական մարմինների կողմից իրականացվող միջոցառումների համակարգ, որն ուղղված է ճանապարհներով տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկության ապահովմանը։
77
<<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> ՀՀ օրենքի համաձայն՝ հետիոտնային անցում է համարվում
1
ճանապարհային նշաններով և(կամ) գծանշումներով նշված և օրենսդրությամբ սահմանված կարգով հետիոտների տեղաշարժվելու համար նախատեսված ճանապարհի խաչմերուկում գտնվող հատված։
2
ճանապարհային նշաններով և(կամ) գծանշումներով նշված և օրենսդրությամբ սահմանված կարգով հետիոտների տեղաշարժվելու համար նախատեսված երթևեկելի մասի առանձնացված հատված։
(Ճիշտ պատասխան)
78
<<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> ՀՀ օրենքի համաձայն՝ ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցներ են համարվում
3
գովազդային վահանակներ և տեղեկատվական ցուցանակներ։
79
<<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> ՀՀ օրենքի համաձայն՝ երբ է վարորդին արգելվում լքել իր տեղը կամ թողնել տրանսպորտային միջոցը
1
երբ տրանսպորտային միջոցը կայանված է թեքության վրա և անիվները չի թեքել դեպի մայթեզր։
2
եթե նրա կողմից չեն ձեռնարկվել բոլոր անհրաժեշտ միջոցները , որոնք բացառում են տրանսպորտային միջոցի ինքնաբերաբար շարժումը կամ դրա օգտագործումը իր բացակայության ժամանակ։
(Ճիշտ պատասխան)
3
երկու դեպքում էլ։
80
<<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> ՀՀ օրենքի համաձայն՝ միջազգային երթևեկություն է համարվում
1
այլ երկրում գրանցված և անընդմեջ կամ մինչև երկու ամսվա ընդմիջումով և մինչև մեկ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում գտնվող տրանսպորտային միջոցի երթևեկությունը Հայաստանի Հանրապետությունում։
(Ճիշտ պատասխան)
2
Հայաստանի Հանրապետության հաշվառման համարանիշերով տրանսպորտային միջոցի երթևեկությունը, որն իրականացնում է բեռնափոխադրում կամ ուղևորափոխադրում դեպի արտասահմանյան երկիր։