Անցնել բովանդակությանը

ԹԵՄԱ 02

ՀՀ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենք

Այս թեմայի 85 հարցերը՝ պատասխաններով և բացատրություններով։

41–60 / 85 հարց
41

Հողային ծածկույթով ճանապարհից դուրս գալով՝ ասֆալտբետոնե ծածկույթ ունեցող ճանապարհը

Հողային ծածկույթով ճանապարհից դուրս գալով՝ ասֆալտբետոնե ծածկույթ ունեցող ճանապարհը
  1. 1 պետք է համարենք գլխավոր ճանապարհ։ (Ճիշտ պատասխան)
  2. 2 պետք է համարենք մեզ հավասարազոր ճանապարհ։
42

Քանի՞ երթևեկության գոտի կա այս երթևեկելի մասում։

Քանի՞ երթևեկության գոտի կա այս երթևեկելի մասում։
  1. 1 Մեկ
  2. 2 Երկու (Ճիշտ պատասխան)
  3. 3 Երեք
43

Թույլատրվու՞մ է ընթանալ երթևեկելի մասի կենտրոնով նշված լայնության պայմաններում։

Թույլատրվու՞մ է ընթանալ երթևեկելի մասի կենտրոնով նշված լայնության պայմաններում։
  1. 1 Այո
  2. 2 Այո, երբ հանդիպակաց երթևեկությունը բացակայում է
  3. 3 Ոչ (Ճիշտ պատասխան)
44

Նշվածներից ո՞ր անշարժ օբյեկտը արգելք չի հանդիսանում։

  1. 1 Երթևեկելի մասի ծածկույթի վնասվածքը
  2. 2 Կողմնակի առարկան
  3. 3 Անսարք կամ անշարժ ավտոմեքենան
  4. 4 Խցանման պատճառով կանգ առած ավտոմեքնան (Ճիշտ պատասխան)
45

Ճանապարհի մաս հանդիսանում են արդյո՞ք մայթը կամ կողնակները։

  1. 1 Այո (Ճիշտ պատասխան)
  2. 2 Միայն կողնակը
  3. 3 Ոչ
46

Քանի՞ երթևեկելի մասեր ունի այս ճանապարհը։

Քանի՞ երթևեկելի մասեր ունի այս ճանապարհը։
  1. 1 Մեկ
  2. 2 Երկու (Ճիշտ պատասխան)
  3. 3 Չորս
47

Քանի՞ խաչմերուկ կա այս նկարում։

Քանի՞ խաչմերուկ կա այս նկարում։
  1. 1 Մեկ (Ճիշտ պատասխան)
  2. 2 Երկու
  3. 3 Չորս
48

Քանի՞ երթևեկելի մասերի հատում կա այս խաչմերուկում։

Քանի՞ երթևեկելի մասերի հատում կա այս խաչմերուկում։
  1. 1 Մեկ
  2. 2 Երկու (Ճիշտ պատասխան)
49

Քանի՞ երթևեկության գոտիներ ունի այս ճանապարհը։

Քանի՞ երթևեկության գոտիներ ունի այս ճանապարհը։
  1. 1 Երկու
  2. 2 Չորս (Ճիշտ պատասխան)
50

Ո՞ր նկարում ճանապարհն ունի բաժանարար գոտի։

Ո՞ր նկարում ճանապարհն ունի բաժանարար գոտի։
  1. 1 Միայն աջ
  2. 2 Երկու նկարներում էլ (Ճիշտ պատասխան)
  3. 3 Միայն ձախ
51

Զիջել ճանապարհն այլ տրանսպորտային միջոցներին նշանակում է, որ

  1. 1 Վարորդը չպետք է շարունակի կամ վերսկսի երթևեկությունը կամ կատարի որևէ մանևր, եթե դա կարող է այլ տրանսպորտային միջոցների վարորդներին ստիպել փոխել շարժման ուղղությունը կամ արագությունը:
  2. 2 Վարորդը չպետք է շարունակի կամ վերսկսի երթևեկությունը կամ կատարի որևէ մանևր, եթե դա կարող է այլ տրանսպորտային միջոցների վարորդներին ստիպել անսպասելի փոխել շարժման ուղղությունը կամ արագությունը (Ճիշտ պատասխան)
  3. 3 Վարորդը պետք է անվերապահորեն կանգնեցնի տրանսպորտային միջոցը:
52

Ո՞ր նկարում է խաչմերուկ պատկերված:

Ո՞ր նկարում է խաչմերուկ պատկերված:
  1. 1 Միայն ձախ (Ճիշտ պատասխան)
  2. 2 Միայն աջ
  3. 3 Երկու նկարներում էլ
53

Քանի՞ երթևեկելի մասերի հատում կա խաչմերուկում։

Քանի՞ երթևեկելի մասերի հատում կա խաչմերուկում։
  1. 1 Մեկ
  2. 2 Երկու (Ճիշտ պատասխան)
  3. 3 Չորս
54

Վերադասավորում է համարվում

  1. 1 Տրանսպորտային միջոցի զբաղեցրած երթևեկության գոտուց երթևեկության սկզբնական ուղղությունը պահպանելով դուրս գալը։
  2. 2 Տրանսպորտային միջոցի գծանշված երթևեկության գոտու սահմաններում զբաղեցրած շարքից, երթևեկության սկզբնական ուղղությունը պահպանելով դուրս գալը։
  3. 3 Նշված երկու դեպքերն էլ։ (Ճիշտ պատասխան)
55

Շրջադարձ է համարվում

  1. 1 Տրանսպորտային միջոցի` այլ ճանապարհ դուրս գալու նպատակով իրականացվող մանևրը։
  2. 2 Տրանսպորտային միջոցի` այլ ճանապարհ կամ ճանապարհից մերձակա տարածք դուրս գալու նպատակով իրականացվող մանևրը։ (Ճիշտ պատասխան)
56

Հետադարձ է համարվում

  1. 1 Տրանսպորտային միջոցը հանդիպակաց ուղղությամբ վարելը։
  2. 2 Տրանսպորտային միջոցի շարժման ուղղությունը հանդիպակաց ուղղությամբ փոխելու նպատակով իրականացվող մանևրը։ (Ճիշտ պատասխան)
57

Կողանցում է համարվում

  1. 1 Շարժման մեջ գտնվող մեկ կամ մի քանի տրանսպորտային միջոցներից առաջ անցնելը` առանց զբաղեցրած գոտուց դուրս գալու։ (Ճիշտ պատասխան)
  2. 2 Շարժման մեջ գտնվող մեկ կամ մի քանի տրանսպորտային միջոցներից առաջ անցնելը` կապված զբաղեցրած գոտուց դուրս գալու հետ։
58

Երթևեկության սկիզբ է համարվում

  1. 1 Կանգառի կամ կայանման վայրից տրանսպորտային միջոցի շարժումն սկսելու պահը` կապված հարևան երթևեկության գոտի վերադասավորման հետ կամ առանց դրա։ (Ճիշտ պատասխան)
  2. 2 Կանգառի կամ կայանման վայրից տրանսպորտային միջոցի շարժումն սկսելու պահը` կապված հարևան երթևեկության գոտի վերադասավորման հետ:
59

Մանևրում է համարվում

  1. 1 տրանսպորտային միջոցի երթևեկության սկիզբ (կապված հարևան երթևեկության գոտի դուրս գալու հետ), վերադասավորում, երթևեկության ուղղության փոփոխություն, կանգառ (վերադասավորվելով) և հետընթաց կատարելը։ (Ճիշտ պատասխան)
  2. 2 տրանսպորտային միջոցի երթևեկության սկիզբ, վերադասավորում, երթևեկության ուղղության փոփոխություն, կանգառ և հետընթաց կատարելը։
60

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բեռնատար ավտոմոբիլը

  1. 1 իր կառուցվածքով և կահավորվածությամբ բեռների փոխադրման համար նախատեսված ավտոմոբիլն է։ (Ճիշտ պատասխան)
  2. 2 իր կառուցվածքով և կահավորվածությամբ բեռների փոխադրման համար նախատեսված 3.5 տոննայից ավել կշռող ավտոմոբիլն է։

Պատրա՞ստ ես սկսել

Առաջին թեստը՝ հենց հիմա, առանց գրանցման։