«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ մեխանիկական տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է իր մոտ ունենալ
1
Տվյալ կարգի տրանսպորտային միջոցը վարելու վարորդական վկայականը եւ տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթերը կամ ՀՀ տարածքում նաև դրանց թվային տարբերակները:
(Ճիշտ պատասխան)
2
Լիազորագիր՝ այլ անձին պատկանող տրանսպորտային միջոցը վարելու դեպքում։
3
Թվարկած բոլոր փաստաթղթերը։
22
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ երթևեկության գոտի է համարվում
1
երթեւեկելի մասի գծանշված երկայնական գոտին, որի լայնությունը բավարար է տրանսպորտային միջոցների՝ մեկ շարքով երթեւեկության համար։
2
երթեւեկելի մասի գծանշված կամ չգծանշված երկայնական գոտին, որի լայնությունը բավարար է տրանսպորտային միջոցների՝ մեկ շարքով երթևեկության համար։
(Ճիշտ պատասխան)
23
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ թույլատրելի առավելագույն զանգված է համարվում
1
Լրակազմված եւ լիցքավորված տրանսպորտային միջոցի զանգվածը։
2
Վարորդով, ուղեւորներով եւ բեռով բեռնված, լրակազմված ու լիցքավորված տրանսպորտային միջոցի զանգվածը։
(Ճիշտ պատասխան)
24
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ կարգավորող է համարվում
1
Ճանապարհային երթեւեկությունը կարգավորելու իրավասություն ունեցող և օրենսդրությամբ սահմանված կարգով այդ կարգավորումն իրականացնող անձը։
(Ճիշտ պատասխան)
2
Երթևեկության ցանկացած մասնակից (վարորդ, ուղևոր կամ հետիոտն), որը անհրաժեշտություն առաջանալու դեպքում կատարում է կարգավորող գործողություններ։
3
Թվարկած բոլոր անձինք։
25
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ տրանսպորտային միջոց վարել սովորեցնողը
1
Հավասարեցվում է վարորդին։
(Ճիշտ պատասխան)
2
Չի հավասարեցվում վարորդին։
26
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ վթարային իրադրություն է համարվում
1
Երթևեկության մասնակցի գործողության և (կամ) անգործության հետևանքով առաջացած իրավիճակը, որի ժամանակ ստեղծվում է ճանապարհատրանսպորտային պատահարի իրական վտանգ։
2
Երթևեկության մասնակցի և (կամ) կարգավորողի գործողության և (կամ) անգործության հետևանքով առաջացած իրավիճակը, որի ժամանակ ստեղծվում է ճանապարհատրանսպորտային պատահարի իրական վտանգ։
(Ճիշտ պատասխան)
27
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ օրվա մութ ժամանակ է համարվում
1
Աշնանը և ձմռանը` երեկոյան ժամը 20.00-ից մինչև առավոտյան ժամը 8.00-ը, գարնանը և ամռանը` երեկոյան ժամը 22.00-ից մինչև առավոտյան ժամը 6.00-ն ընկած ժամանակահատվածը։
2
Մթնշաղի վերջի և աղջամուղջի սկզբի միջև ընկած ժամանակահատվածը։
(Ճիշտ պատասխան)
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ավտոբուս է համարվում՝
1
Ուղևորների համար նախատեսված 8-ից ավելի նստատեղ ունեցող, իր կառուցվածքով և կահավորվածությամբ ուղևորների և ուղեբեռի անվտանգ և հարմարավետ փոխադրման համար նախատեսված ավտոմոբիլը։
(Ճիշտ պատասխան)
2
Ուղևորների համար նախատեսված 8 և ավելի նստատեղ ունեցող, իր կառուցվածքով և կահավորվածությամբ ուղևորների և ուղեբեռի անվտանգ և հարմարավետ փոխադրման համար նախատեսված ավտոմոբիլը։
29
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հետիոտներին են հավասարեցվում
1
շարժիչ ունեցող հաշմանդամային սայլակով` հետիոտնի արագությամբ տեղաշարժվող հաշմանդամները։
2
Հեծանիվ, մոպեդ կամ մոտոցիկլ տանող անձինք։
3
Բոլոր թվարկած անձինք։
(Ճիշտ պատասխան)
30
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքը ծագում է
1
Ներքին գործերի նախարարության հաշվառման-քննական բաժնում տրանսպորտային միջոց վարելու գործնական քննությունը դրական հանձնելու պահից։
2
Վարորդական իրավունքի վկայական ստանալու պահից։
(Ճիշտ պատասխան)
31
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ազգային վարորդական վկայականը տրվում է
1
5 տարի ժամկետով։
2
10 տարի ժամկետով։
(Ճիշտ պատասխան)
3
20 տարի ժամկետով
4
Անժամկետ։
32
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` միջազգային վարորդական վկայականը տրվում է
1
1 տարի ժամկետով։
2
3 տարի ժամկետով։
(Ճիշտ պատասխան)
3
5 տարի ժամկետով։
4
Անժամկետ։
33
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ վարորդի թեկնածու կարող է դառնալ (բացառությամբ «AM» ենթակարգի տրանսպորտային միջոցի վարորդի թեկնածուի)
1
15 տարին լրացած անձը։
2
16 տարին լրացած անձը։
3
17 տարին լրացած անձը։
(Ճիշտ պատասխան)
34
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ կանգառ է համարվում
1
Տրանսպորտային միջոցն անշարժ վիճակի բերելը` կապված ուղեւորի պահանջի հետ։
2
5 րոպեից ավելի ժամանակով տրանսպորտային միջոցը կանխամտածված անշարժ վիճակի բերելը, եթե դա կապված չէ ուղեւորների նստեցման, իջեցման կամ տրանսպորտային միջոցի բեռնման, բեռնաթափման հետ։
3
Մինչեւ 5 րոպե կամ ուղեւորի նստելու, իջնելու եւ (կամ) տրանսպորտային միջոցը բեռնելու, բեռնաթափելու համար անհրաժեշտ ժամանակով տրանսպորտային միջոցը կանխամտածված անշարժ վիճակի բերելը։
(Ճիշտ պատասխան)
35
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոց է համարվում՝
1
Կանգառի կետեր (կանգառներ) ունեցող, երթուղիներով շարժվող, ուղևորներ և (կամ) ուղեբեռներ տեղափոխող տրանսպորտային միջոցը (տրամվայ, տրոլեյբուս, ավտոբուս), ինչպես նաև թեթև մարդատար տաքսի ավտոմոբիլը։
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ տրանսպորտային միջոցի թույլատրելի առավելագույն զանգված է համարվում
1
Լրակազմված եւ լիցքավորված տրանսպորտային միջոցի առավելագույն զանգվածը։
2
Վարորդով, ուղեւորներով եւ բեռով բեռնված, լրակազմված ու լիցքավորված տրանսպորտային միջոցի զանգվածը, որն արտադրող կազմակերպությունը սահմանել է որպես առավելագույն թույլատրելի։
(Ճիշտ պատասխան)
3
Վարորդով, ուղեւորներով եւ բեռով բեռնված տրանսպորտային միջոցի զանգվածը, որն արտադրող կազմակերպությունը սահմանել է որպես առավելագույն թույլատրելի։
37
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ «B», «C», «D» կարգերի եւ «C1», «D1» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձանց թույլատրվում է դրանք վարել նաեւ կցորդներով, եթե կցորդի առավելագույն թույլատրելի զանգվածը
1
950 կիլոգրամ է։
2
850 կիլոգրամ է։
3
750 կիլոգրամ է։
(Ճիշտ պատասխան)
38
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի կանգառի կետ է համարվում՝
1
Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի երթուղու որոշակի հատվածում ուղևորների նստեցման-իջեցման համար նախատեսված և համապատասխան ճանապարհային նշաններով կահավորված վայր։
(Ճիշտ պատասխան)
2
Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի երթուղու որոշակի հատվածում ուղևորների նստեցման-իջեցման համար նախատեսված վայր։
39
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ «D» կարգի և «D1» ենթակարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական կարող է տրվել այն անձանց, ովքեր ունեն`
1
«B» կամ «C» կարգի կամ «C1» ենթակարգի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական և լրացել է նրանց 21 տարին։
(Ճիշտ պատասխան)
2
«B» կարգի կամ «B1» ենթակարգի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական և լրացել է նրանց 18 տարին։
3
«AB» կարգերի կամ «A1», «B1» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական և լրացել է նրանց 18 տարին։
4
«B» կամ «C» կարգի կամ «C1» ենթակարգի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական և լրացել է նրանց 20 տարին։
40
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ «D», «DE» կարգերի, «D1» և «D1E» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու միջազգային վարորդական իրավունքի վկայական կարող է տրվել՝