Անցնել բովանդակությանը

ԹԵՄԱ 08

Արագության սահմանափակումներ

Այս թեմայի 103 հարցերը՝ պատասխաններով և բացատրություններով։

61–80 / 103 հարց
61

Պարտադի՞ր է արդյոք քարշակվող տրանսպորտային միջոցի հետևի մասում տեղադրել <<Վթարային կանգառ>> նշանը, եթե վթարային լուսային ազդանշանը միացված է ։

  1. 1 Այո, երկու միջոցներն էլ պետք է կիրառվեն միաժամանակ
  2. 2 Ոչ, <<Վթարային կանգառ>> նշանը տեղադրվում է միայն այն դեպքում, եթե վթարային լուսային ազդանշանը բացակայում է կամ անսարք է (Ճիշտ պատասխան)
62

Թույլատրվու՞մ է քարշակող ավտոբուսով անցնել երկաթուղային գծանցով։

  1. 1 Թույլատրվում է (Ճիշտ պատասխան)
  2. 2 Արգելվում է
63

Թույլատրվու՞մ է ավտոբուսի վարորդին կոշտ կցիչով քարշակել մեկ այլ տրանսպորտային միջոց, եթե քարշակվող տրանսպորտային միջոցի ղեկին վարորդ չկա։

  1. 1 Արգելվում է, քանի որ ցանկացած տեսակի քարշակման ժամանակ քարշակվող տրանսպորտային միջոցի ղեկին վարորդի ներկայությունը պարտադիր է
  2. 2 Թույլատրվում է, եթե կոշտ կցիչի կառուցվածքն ուղղագիծ երթևեկության ժամանակ ապահովում է քարշակվող տրանսպորտային միջոցի ընթացքը քարշակողի հետագծով (Ճիշտ պատասխան)
64

Ավտոբուսով մեկ այլ տրանսպորտային միջոց ճկուն կցիչով քարշակելիս ճկուն կապող օղակը նկատելի դարձնելու համար առնվազն քանի՞ նախազգուշացնող հարմարանք (դրոշակ կամ վահանակ) պետք է ամրացվի դրա վրա։

  1. 1 Յուրաքանչյուր մետրի վրա մեկ հատ
  2. 2 Առնվազն երկու նախազգուշացնող հարմարանք (Ճիշտ պատասխան)
  3. 3 Առնվազն մեկ նախազգուշացնող հարմարանք
65

Քարշակման ժամանակ թույլատրվու՞մ է կիրառել ցանկացած կառուցվածքի կամ երկարության կոշտ կցիչ։

  1. 1 Չի թույլատրվում, քանի որ կոշտ կցման հարմարանքի կառուցվածքը պետք է համապատասխանի ստանդարտների պահանջներին (Ճիշտ պատասխան)
  2. 2 Թույլատրվում է, եթե կոշտ կցիչի վրա տեղադրված են առնվազն երկու նախազգուշացնող կարմիր-սպիտակ դրոշակներ
66

Թույլատրվու՞մ է ավտոբուսով քարշակել այնպիսի տրանսպորտային միջոց, որի ապակեմաքրիչները և կառուցվածքով նախատեսված ապակեողողիչները չեն աշխատում։

  1. 1 Թույլատրվում է, բացառությամբ այն դեպքերի, երբ քարշակվող տրանսպորտային միջոցի ղեկավարումն իրականացվում է վարորդի կողմից (Ճիշտ պատասխան)
  2. 2 Արգելվում է ցանկացած եղանակի պայմաններում, քանի որ ապակեմաքրիչների անսարքության դեպքում տրանսպորտային միջոցի ցանկացած տեղաշարժ երթևեկելի մասով արգելվում է
67

Թույլատրվու՞մ է քարշակել այն ավտոբուսին, որի ղեկային կառավարումը չի գործում։

  1. 1 Թույլատրվում է մասնակի բեռնման եղանակով քարշակելիս (Ճիշտ պատասխան)
  2. 2 Արգելվում է ցանկացած եղանակով, ղեկային համակարգի անսարքության դեպքում տրանսպորտային միջոցը կարող է տեղափոխվել բացառապես տարհանման միջոցով
68

Թույլատրվու՞մ է 3 տոննա փաստացի զանգված ունեցող ավտոբուսին քարշակել չգործող արգելակային համակարգով թեթև մարդատար ավտոմեքենա, որի փաստացի զանգվածը 1.7 տոննա է։

  1. 1 Թույլատրվում է
  2. 2 Արգելվում է (Ճիշտ պատասխան)
69

Թույլատրվու՞մ է 3 տոննա փաստացի զանգված ունեցող ավտոբուսին քարշակել չգործող արգելակային համակարգով թեթև մարդատար ավտոմեքենա, որի փաստացի զանգվածը 1.3 տոննա է։

  1. 1 Արգելվում է
  2. 2 Թույլատրվում է միայն կոշտ կցիչով (Ճիշտ պատասխան)
70

Ի՞նչ փաստաթղթեր պետք է պարտադիր իր մոտ ունենա անհատական կարգով վարել սովորեցնողը։

  1. 1 Սահմանված կարգով տրված՝ վարում սովորեցնելու իրավունքի փաստաթուղթ
  2. 2 Տվյալ կարգի տրանսպորտային միջոցների վարելու իրավունքի վարորդական վկայական (Ճիշտ պատասխան)
  3. 3 Երկուսն էլ պետք է ունենա։
71

Ճի՞շտ է այն պնդումը, որ միջքաղաքային երթուղիներով երթևեկող ավտոբուսների սրահում մարդկանց թիվը չպետք է գերազանցի կահավորված նստատեղերի քանակը:

  1. 1 Ո՛չ, ճիշտ չէ։
  2. 2 Այո՛, ճիշտ է։ (Ճիշտ պատասխան)
72

Ճի՞շտ է այն պնդումը, որ երեխաների կազմակերպված խմբեր փոխադրող ավտոբուսների սրահում մարդկանց թիվը չպետք է գերազանցի կահավորված նստատեղերի քանակը:

  1. 1 Այո՛, ճիշտ է։ (Ճիշտ պատասխան)
  2. 2 Ո՛չ, ճիշտ չէ։
73

Ուղևորների իջեցման կամ նստեցման համար ավտոբուսի վարորդին ե՞րբ է թույլատրվում բացել սրահի դռները և երբ է թույլատրվում սկսել երթևեկությունը։

  1. 1 Վարորդն իրավունք ունի դռները բացել կանգառին մոտենալիս՝ երբ ավտոբուսի արագությունն արդեն նվազագույն է, իսկ երթևեկությունը սկսել ,երբ արդեն կանգառում ուղևոր չկա։
  2. 2 Վարորդը պարտավոր է դռները փակ պահել մինչև տրանսպորտային միջոցի լրիվ կանգնելը և այն բացել միայն կանգ առնելուց հետո, իսկ երթևեկությունը սկսել միայն դռները լրիվ փակելուց հետո։ (Ճիշտ պատասխան)
74

Մարդկանց փոխադրումն արգելվում է, եթե

  1. 1 զբոսաշրջության երթուղիներով երթևեկող ավտոբուսի սրահում մարդկանց թիվը գերազանցում է կահավորված նստատեղերի քանակը։
  2. 2 ավտոբուսի դռները կիսաբաց են։
  3. 3 Երկու դեպքում էլ։ (Ճիշտ պատասխան)
75

Երեխաների կազմակերպված խմբերի փոխադրումն իրականացվում է

  1. 1 «Երեխաների փոխադրում» ճանաչման նշանով կահավորված ավտոբուսով: (Ճիշտ պատասխան)
  2. 2 «Արագության սահմանափակում» ճանաչման նշանով կահավորված ավտոբուսով:
  3. 3 Երկու դեպքում էլ։
76

Ո՞ր ուղղությամբ կարող է երթևեկել զբոսաշրջային ավտոբուսի վարորդը այս իրադրությունում:

Ո՞ր ուղղությամբ կարող է երթևեկել զբոսաշրջային ավտոբուսի վարորդը այս իրադրությունում:
  1. 1 Միայն ուղիղ
  2. 2 Բոլոր ուղղություններով (Ճիշտ պատասխան)
77

Զբոսաշրջային ավտոբուսի վարորդին թույլատրվու՞մ է արդյոք ուղևոր վերցնել նշված իրավիճակում։

Զբոսաշրջային ավտոբուսի վարորդին թույլատրվու՞մ է արդյոք ուղևոր վերցնել նշված իրավիճակում։
  1. 1 Այո
  2. 2 Ոչ (Ճիշտ պատասխան)
  3. 3 Այո, եթե չի խոչընդոտի ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներին
78

Ավտոբուսով թեթև մարդատար ավտոմեքենա քարշակելիս թույլատրվում է երթևեկել ոչ ավելի քան

  1. 1 90կմ/ժ
  2. 2 60կմ/ժ
  3. 3 50կմ/ժ (Ճիշտ պատասխան)
79

Ի՞նչ պետք է ձեռնարկի ավտոբուսի վարորդը, եթե դարձափոխային գոտիով երթևեկելիս անջատվում է դարձափոխային լուսացույցը։

  1. 1 Շարունակի երթևեկել մինչև մոտակա խաչմերուկը, որից հետո վերադասավորվի գծանշումից դեպի աջ
  2. 2 Պետք է անհապաղ վերադասավորվի գծանշումից դեպի աջ (Ճիշտ պատասխան)
80

Ավտոբուսներին թույլատրվու՞մ է բնակելի գոտիներում միջանցիկ երթևեկությունը։

  1. 1 Թույլատրվում է միայն այնտեղ բնակվող բնակիչներին
  2. 2 Թույլատրվում է դրա համար նախատեսված տեղերում
  3. 3 Արգելվում է (Ճիշտ պատասխան)
  4. 4 Թույլատրվում է ցանկացած դեպքում, եթե դրա անհրաժեշտությունը կա

Պատրա՞ստ ես սկսել

Առաջին թեստը՝ հենց հիմա, առանց գրանցման։