Անցնել բովանդակությանը

ԹԵՄԱ 08

Արագության սահմանափակումներ

Այս թեմայի 103 հարցերը՝ պատասխաններով և բացատրություններով։

1–20 / 103 հարց
1

Կահավորված թափքում մարդ փոխադրող բեռնատար ավտոմոբիլների երթեւեկությունը թույլատրվում է ոչ ավել, քան

  1. 1 60կմ/ժ արագությամբ։ (Ճիշտ պատասխան)
  2. 2 70կմ/ժ արագությամբ։
  3. 3 80կմ/ժ արագությամբ։
2

Այս նախազգուշացնող նշանը բնակավայրերից դուրս՝ մինչեւ վտանգավոր հատվածի սկիզբը, ի՞նչ հեռավորության վրա է տեղադրվում։

Այս նախազգուշացնող նշանը բնակավայրերից դուրս՝ մինչեւ վտանգավոր հատվածի սկիզբը, ի՞նչ հեռավորության վրա է տեղադրվում։
  1. 1 50 - 100մ
  2. 2 150 - 300մ (Ճիշտ պատասխան)
  3. 3 300 - 500մ
3

Երեխաների կազմակերպված խմբեր փոխադրող տրանսպորտային միջոցների երթեւեկությունը թույլատրվում է

  1. 1 ոչ ավել, քան 60կմ/ժ արագությամբ։ (Ճիշտ պատասխան)
  2. 2 ոչ ավել, քան 70կմ/ժ արագությամբ։
  3. 3 ոչ ավել, քան 80կմ/ժ արագությամբ։
4

Տրանսպորտային միջոցների երթեւեկությունը բնակավայրերում թույլատրվում է

  1. 1 ոչ ավել, քան 60կմ/ժ արագությամբ։ (Ճիշտ պատասխան)
  2. 2 ոչ ավել, քան 80կմ/ժ արագությամբ։
  3. 3 ոչ ավել, քան 90կմ/ժ արագությամբ։
5

Ո՞ր ուղղությամբ է թույլատրվում երթեւեկությունը։

Ո՞ր ուղղությամբ է թույլատրվում երթեւեկությունը։
  1. 1 Միայն ուղիղ
  2. 2 Ուղիղ եւ դեպի աջ
  3. 3 Ուղիղ, դեպի աջ եւ դեպի ձախ (Ճիշտ պատասխան)
  4. 4 Բոլոր ուղղություններով
6

Միջքաղաքային ավտոբուսների երթևեկությունը բնակավայրերից դուրս թույլատրվում է՝

  1. 1 70 կմ/ժ ոչ ավելի արագությամբ։
  2. 2 90 կմ/ժ ոչ ավելի արագությամբ։ (Ճիշտ պատասխան)
  3. 3 110 կմ/ժ ոչ ավելի արագությամբ։
7

Թույլատրվու՞մ է մերձքաղաքային, միջմարզային և միջքաղաքային ավտոբուսների վարորդներին բնակավայրերում գերազանցել 60 կմ/ժ արագությունը։

  1. 1 Թույլատրվում է` միայն միևնույն ուղղությամբ երկու և ավելի գոտի ունեցող ճանապարհներին։
  2. 2 Թույլատրվում է։
  3. 3 Արգելվում է։ (Ճիշտ պատասխան)
8

Թույլատրվու՞մ է միջքաղաքային ավտոբուսի վարորդին բնակավայրերից դուրս գերազանցել 70 կմ/ժ արագությունը։

  1. 1 Թույլատրվում է` միայն երթևեկության համար տվյալ ուղղությամբ երկու և ավելի գոտի ունեցող ճանապարհներով երթևեկելիս։
  2. 2 Թույլատրվում է, եթե չի գերազանցում 90 կմ/ժ արագությունը։ (Ճիշտ պատասխան)
  3. 3 Արգելվում է։
9

Քարշակման ժամանակ՝ վթարային լուսային ազդանշանի բացակայության կամ անսարքության դեպքում, «Վթարային կանգառ» նշանը տեղադրվում է

  1. 1 Քարշակվող տրանսպորտային միջոցի հետեւի մասում։ (Ճիշտ պատասխան)
  2. 2 Քարշակող տրանսպորտային միջոցի առջեւի մասում։
  3. 3 Վարորդի հայեցողությամբ` տրանսպորտային միջոցներից մեկի վրա` տեսանելի տեղում։
10

Կոշտ կցիչով քարշակման ժամանակ տրանսպորտային միջոցների միջեւ հեռավորությունը չպետք է գերազանցի

  1. 1 2 մ։
  2. 2 3 մ։
  3. 3 4 մ։ (Ճիշտ պատասխան)
  4. 4 5 մ։
  5. 5 6 մ։
11

Կոշտ կամ ճկուն կցիչով քարշակման ժամանակ նշվածներից ո՞ր դեպքում է թույլատրվում մարդկանց փոխադրումը քարշակվող ավտոմոբիլում։

  1. 1 Թույլատրվում է ավտոբուսում
  2. 2 Թույլատրվում է թեթեւ մարդատար ավտոմոբիլում (Ճիշտ պատասխան)
  3. 3 Թույլատրվում է բեռնատար ավտոմոբիլի թափքում՝ կոշտ կցիչով քարշարկելիս
12

Ի՞նչ առավելագույն արագությամբ է թույլատրվում երթեւեկությունը՝ մեխանիկական տրանսպորտային միջոցներով քարշակում կատարելիս։

  1. 1 30 կմ/ժ
  2. 2 40 կմ/ժ
  3. 3 50 կմ/ժ (Ճիշտ պատասխան)
  4. 4 60 կմ/ժ
  5. 5 70 կմ/ժ
13

Քարշակումը մերկասառույցի պայմաններում արգելվում է

  1. 1 Ճկուն կցիչով։ (Ճիշտ պատասխան)
  2. 2 Կոշտ կցիչով։
  3. 3 Մասնակի բեռնման եղանակով։
14

Ինչպիսի՞ առավելագույն արագությամբ կարող է իրականացվել քարշակումը տվյալ պայմաններում։

Ինչպիսի՞ առավելագույն արագությամբ կարող է իրականացվել քարշակումը տվյալ պայմաններում։
  1. 1 30կմ/ժ
  2. 2 50կմ/ժ (Ճիշտ պատասխան)
  3. 3 70կմ/ժ
  4. 4 80կմ/ժ
15

Թույլատրվու՞մ է արդյոք ճկուն կամ կոշտ կցիչով քարշակման դեպքում մարդկանց փոխադրումը քարշակվող մեխանիկական տրանսպորտային միջոցում։

  1. 1 Թույլատրվում է՝ ավտոբուսում եւ տրոլեյբուսում
  2. 2 Թույլատրվում է՝ միայն թեթեւ մարդատար ավտոմոբիլում
  3. 3 Թույլատրվում է՝ բեռնատար ավտոմոբիլի թափքում եւ թեթեւ մարդատար ավտոմոբիլում
  4. 4 Թույլատրվում է՝ բեռնատար ավտոմոբիլի խցիկում եւ թեթեւ մարդատար ավտոմոբիլում (Ճիշտ պատասխան)
  5. 5 Արգելվում է։
16

Քարշակումը մերկասառույցի պայմաններում

  1. 1 Արգելվում է
  2. 2 Թույլատրվում է
  3. 3 Թույլատրվում է՝ կոշտ կցիչով կամ մասնակի բեռնման եղանակով քարշակելիս (Ճիշտ պատասխան)
17

Ինչպիսի՞ առավելագույն արագությամբ է թույլատրվում տրանսպորտային միջոցների քարշակումը ճկուն կցիչով։

  1. 1 70կմ/ժ
  2. 2 60կմ/ժ
  3. 3 50կմ/ժ (Ճիշտ պատասխան)
  4. 4 40կմ/ժ
  5. 5 30կմ/ժ
18

Ո՞ր դեպքում է արգելվում քարշակումը։

  1. 1 Մերկասառույցի պայմաններում` կոշտ կցիչով
  2. 2 Մերկասառույցի պայմաններում` ճկուն կցիչով (Ճիշտ պատասխան)
  3. 3 Կողային կցորդով մոտոցիկլներով
19

Բնակավայրերից դուրս մեխանիկական տրանսպորտային միջոցներ քարշակելիս երթեւեկության արագությունը չպետք է գերազանցի

  1. 1 30կմ/ժ։
  2. 2 40կմ/ժ։
  3. 3 50կմ/ժ։ (Ճիշտ պատասխան)
  4. 4 60կմ/ժ։
  5. 5 70կմ/ժ։
20

Քարշարկման ժամանակ տրանսպորտային միջոցների միջեւ ի՞նչ հեռավորություն պետք է ապահովի ճկուն կցիչը։

  1. 1 1 - 3մ
  2. 2 2 - 4մ
  3. 3 3 - 6մ
  4. 4 4 - 6մ (Ճիշտ պատասխան)
  5. 5 4 - 8մ

Պատրա՞ստ ես սկսել

Առաջին թեստը՝ հենց հիմա, առանց գրանցման։