Անցնել բովանդակությանը

Խումբ 6 · Երթևեկության կարգավորում և առաջնահերթություն

Աջ շրջադարձ, հանդիպակացը թեքվում է ձախ

Լուսացույցը կանաչ է։ Միացրու աջ շրջադարձի լույսը (E) և թեքվիր աջ։ Մտածիր՝ արդյոք պետք է զիջել հանդիպակաց մեքենային։

Քննական հարցը, որի հիման վրա կառուցված է իրավիճակը

Աջ շրջադարձ կատարելիս պարտավո՞ր եք զիջել ճանապարհը հանդիպակաց գոտուց մոտեցող վարորդին։

  • Այո
  • Ճիշտ պատասխան: Ոչ
Առաջադրանք: Թեքվեք աջ՝ զիջելով բոլոր նրանց, ում պարտավոր եք զիջել
Նայիր շուրջդ․ ով ուր է գնում։
Քո հերթն է
Հաջորդ սիմուլյացիան Ընտրել այլ

Ինչու է հերթականությունն այսպիսին

Անցար ճիշտ հերթականությամբ։ Ահա թե ինչու է այն ճիշտ։

Լուսացույցի ազդանշանն ավելի կարևոր է, քան «Զիջիր ճանապարհը» նշանը։ Կանաչով ձախ թեքվող հանդիպակացը պետք է զիջի քեզ, որ թեքվում ես աջ։

Ով է անցնում առաջինը

  1. 1

    Դու

    Կանաչով թեքվում ես աջ․ ձախ թեքվող հանդիպակացը պետք է զիջի քեզ։ Կետ 90

  2. 2

    Մարդատար

    Թեքվում է ձախ․ զիջում է ուղիղ կամ աջ գնացող հանդիպակաց տրանսպորտին։ Կետ 90

Կետ 90

«Լուսացույցի կանաչ ազդանշանի դեպքում ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելիս` ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցի վարորդը պետք է ճանապարհը զիջի հանդիպակաց ուղղությունից ուղիղ և դեպի աջ ընթացող տրանսպորտային միջոցներին:»

Կետ 173

«Եթե լուսացույցի ազդանշանների նշանակությունները հակասում են առավելության նշանների պահանջներին, ապա վարորդները պետք է ղեկավարվեն լուսացույցի ազդանշաններով:»

Բացել Ճանապարհային երթևեկության կանոնները

Ստուգիր քեզ

Հիմա դու կանաչով թեքվում ես ձախ, իսկ հանդիպակացը՝ աջ, նույն ճանապարհի վրա։ Ո՞վ է առաջինը։

Կանաչով ձախ թեքվելիս զիջում ես ուղիղ կամ աջ գնացող հանդիպակացին (կետ 90)։