Անցնել բովանդակությանը

Խումբ 5 · Խաչմերուկների անցում

Ձախ շրջադարձ գլխավոր ճանապարհից

Դու գլխավոր ճանապարհի վրա ես, որը թեքվում է աջ։ Միացրու ձախ շրջադարձի լույսը (Q) և թեքվիր ձախ՝ ճիշտ զիջելով ճանապարհը։

Քննական հարցը, որի հիման վրա կառուցված է իրավիճակը

Ձախ շրջադարձ կատարելիս պարտավոր եք ճանապարհը զիջել

  • Ճիշտ պատասխան: Միայն թեթև մարդատարի վարորդին։
  • Թեթև մարդատարի և ավտոբուսի վարորդին։
  • Ոչ ոքի։
Առաջադրանք: Թեքվեք ձախ՝ զիջելով բոլոր նրանց, ում պարտավոր եք զիջել
Նայիր շուրջդ․ ով ուր է գնում։
Քո հերթն է
Հաջորդ սիմուլյացիան Ընտրել այլ

Ինչու է հերթականությունն այսպիսին

Անցար ճիշտ հերթականությամբ։ Ահա թե ինչու է այն ճիշտ։

Դու և աջից եկող մեքենան երկուսդ էլ գլխավոր ճանապարհին եք, որն այստեղ թեքվում է աջ։ Ձեր միջև գործում է հավասարազոր ճանապարհների կանոնը․ մեքենան քո աջ կողմում է, ուստի անցնում է առաջինը։ Ավտոբուսն ու մոտոցիկլը երկրորդականներին են և սպասում են քեզ։

Ով է անցնում առաջինը

  1. 1

    Մարդատար

    Գլխավոր ճանապարհին է, որն այստեղ փոխում է ուղղությունը։ Գլխավորով ընթացողների միջև գործում է հավասարազոր ճանապարհների կանոնը, և սա մյուսի աջ կողմում է, ուստի անցնում է առաջինը։ Կետ 97

  2. 2

    Դու

    Գլխավոր ճանապարհին է, որն այստեղ փոխում է ուղղությունը, բայց նրա աջ կողմում գլխավորով ընթացող մեկ այլ վարորդ կա․ զիջում է նրան։ Կետ 97

  3. 3

    Մոտոցիկլ

    Երկրորդական ճանապարհին է․ սպասում է գլխավորին։ Երկրորդականներով ընթացողների միջև գործում է հավասարազոր ճանապարհների կանոնը, և սա մյուսի աջ կողմում է։ Կետ 97

  4. 4

    Ավտոբուս

    Երկրորդական ճանապարհին է, և աջից երկրորդականով մեկ այլ վարորդ է գալիս․ սպասում է գլխավորին, հետո՝ նրան։ Կետ 97

Կետ 97

«Եթե գլխավոր ճանապարհը խաչմերուկում փոխում է ուղղությունը, ապա դրանով ընթացող վարորդներն իրենց գործողություններում միմյանց նկատմամբ ղեկավարվում են հավասարազոր ճանապարհների խաչմերուկի անցման կանոններով:»

Կետ 98

«Հավասարազոր ճանապարհների խաչմերուկում ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցի վարորդը պետք է ճանապարհը զիջի աջ կողմից մոտեցող տրանսպորտային միջոցների վարորդներին:»

Կետ 96

«Երկրորդական ճանապարհով անհավասարազոր ճանապարհների խաչմերուկին մոտեցող տրանսպորտային միջոցի վարորդը պետք է ճանապարհը զիջի գլխավոր ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցներին` անկախ դրանց հետագա երթևեկության ուղղությունից:»

Բացել Ճանապարհային երթևեկության կանոնները

Ստուգիր քեզ

Պե՞տք է սպասել դիմացից ուղիղ եկող ավտոբուսին։

Ավտոբուսը երկրորդականին է․ նա զիջում է քեզ՝ գլխավորով ընթացողիդ, ինչ էլ որ անես (կետ 96)։