Անցնել բովանդակությանը

Խումբ 5 · Խաչմերուկների անցում

Ձախ շրջադարձ «Զիջիր ճանապարհը» նշանով

Դու երկրորդական ճանապարհի վրա ես։ Միացրու ձախ շրջադարձի լույսը (Q) և թեքվիր ձախ՝ ճիշտ զիջելով ճանապարհը։

Քննական հարցը, որի հիման վրա կառուցված է իրավիճակը

Ձախ շրջադարձ կատարելիս պետք է ճանապարհը զիջեք

  • Ավտոբուսի և մոտոցիկլի վարորդներին։
  • Ավտոբուսի վարորդին։
  • Ճիշտ պատասխան: Բոլորին։
Առաջադրանք: Թեքվեք ձախ՝ զիջելով բոլոր նրանց, ում պարտավոր եք զիջել
Նայիր շուրջդ․ ով ուր է գնում։
Քո հերթն է
Հաջորդ սիմուլյացիան Ընտրել այլ

Ինչու է հերթականությունն այսպիսին

Անցար ճիշտ հերթականությամբ։ Ահա թե ինչու է այն ճիշտ։

Դու երկրորդական ճանապարհին ես («Զիջիր ճանապարհը» նշան), ուստի գլխավորով ընթացող ավտոբուսն ու մոտոցիկլը անցնում են առաջինը։ Գլխավորն այստեղ փոխում է ուղղությունը, ուստի նրանց միջև առաջինն անցնում է մոտոցիկլը՝ ավտոբուսի աջ կողմից։ Մարդատարը քեզ պես երկրորդականին է, բայց քո աջ կողմում, ուստի նույնպես անցնում է քեզնից առաջ։

Ով է անցնում առաջինը

  1. 1

    Մոտոցիկլ

    Գլխավոր ճանապարհին է, որն այստեղ փոխում է ուղղությունը։ Գլխավորով ընթացողների միջև գործում է հավասարազոր ճանապարհների կանոնը, և սա մյուսի աջ կողմում է, ուստի անցնում է առաջինը։ Կետ 97

  2. 2

    Ավտոբուս

    Գլխավոր ճանապարհին է, որն այստեղ փոխում է ուղղությունը, բայց նրա աջ կողմում գլխավորով ընթացող մեկ այլ վարորդ կա․ զիջում է նրան։ Կետ 97

  3. 3

    Մարդատար

    Երկրորդական ճանապարհին է․ սպասում է գլխավորին։ Երկրորդականներով ընթացողների միջև գործում է հավասարազոր ճանապարհների կանոնը, և սա մյուսի աջ կողմում է։ Կետ 97

  4. 4

    Դու

    Երկրորդական ճանապարհին է, և աջից երկրորդականով մեկ այլ վարորդ է գալիս․ սպասում է գլխավորին, հետո՝ նրան։ Կետ 97

Կետ 96

«Երկրորդական ճանապարհով անհավասարազոր ճանապարհների խաչմերուկին մոտեցող տրանսպորտային միջոցի վարորդը պետք է ճանապարհը զիջի գլխավոր ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցներին` անկախ դրանց հետագա երթևեկության ուղղությունից:»

Կետ 97

«Եթե գլխավոր ճանապարհը խաչմերուկում փոխում է ուղղությունը, ապա դրանով ընթացող վարորդներն իրենց գործողություններում միմյանց նկատմամբ ղեկավարվում են հավասարազոր ճանապարհների խաչմերուկի անցման կանոններով:»

Կետ 98

«Հավասարազոր ճանապարհների խաչմերուկում ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցի վարորդը պետք է ճանապարհը զիջի աջ կողմից մոտեցող տրանսպորտային միջոցների վարորդներին:»

Բացել Ճանապարհային երթևեկության կանոնները

Ստուգիր քեզ

Պատկերացրու, որ նշաններ ընդհանրապես չկան (հավասարազոր ճանապարհներ)։ Ով է առաջինը՝ դու, թե՞ աջ կողմի մեքենան։

Հավասարազոր ճանապարհների խաչմերուկում զիջում են աջից մոտեցողներին (կետ 98), և դու դեռ ձախ էլ ես թեքվում։