Անցնել բովանդակությանը

ԹԵՄԱ 03

Տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակ և անսարքություններ

Այս թեմայի 89 հարցերը՝ պատասխաններով և բացատրություններով։

81–89 / 89 հարց
81

Ավտոբուսի շահագործումն արգելվում է, եթե՝

  1. 1 դողերն ունեն հիմնակմախքի շերտաբաժանում։ (Ճիշտ պատասխան)
  2. 2 դողերի պահպանաշերտի նախշանկարի մնացորդային բարձրությունը կազմում է 2.2մմ։
  3. 3 Երկու դեպքում էլ։
82

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝

  1. 1 ղեկային կառավարման պարուրակային միացումները ձգված կամ սահմանված ձևով սևեռված չեն։ (Ճիշտ պատասխան)
  2. 2 ղեկային կառավարման պարուրակային միացումները սահմանված ձևով սևեռված են։
  3. 3 Երկու դեպքում էլ։
83

Ճանապարհային երթևեկության կանոնների համաձայն ավտոբուսների ղեկային կառավարման համակարգը համարվում է չգործող, եթե

  1. 1 ղեկը պտտվում է դժվարությամբ։
  2. 2 վարորդը չի կարողանում իրականացնել շարժման ուղղության փոփոխություն անգամ նվազագույն արագությամբ երթևեկելիս։ (Ճիշտ պատասխան)
  3. 3 ղեկային կառավարման համակարգի գումարային խաղացքը 25 աստիճան է։
84

Ճանապարհային երթևեկության կանոնների համաձայն ավտոբուսների արգելակային համակարգը համարվում է չգործող, եթե

  1. 1 արգելակման ոտնակը սեղմվում է դժվարությամբ։
  2. 2 արգելակելիս տեղի է ունենում ավտոբուսի անգամ նվազագույն կողատարում։
  3. 3 վարորդը չի կարողանում կանգնեցնել տրանսպորտային միջոցն անգամ նվազագույն արագությամբ երթևեկելիս։ (Ճիշտ պատասխան)
85

Ավտոբուսի շահագործումն արգելվում է, եթե

  1. 1 դողերի պահպանաշերտի նախշանկարի մնացորդային բարձրությունը կազմում է 2.2մմ։
  2. 2 դողերն ունեն պահպանաշերտի և կողերի շերտատում։ (Ճիշտ պատասխան)
  3. 3 երկու դեպքերում։
86

Այս նշանի գործողությունը տարածվում է

Այս նշանի գործողությունը տարածվում է
  1. 1 տվյալ տարվա նոյեմբերի 15-ից մինչև հաջորդ տարվա մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում։
  2. 2 ամբողջ տարվա ընթացքում։
  3. 3 ձյան կամ մերկասառույցի առկայության պայմաններում։ (Ճիշտ պատասխան)
87

Այս նկարի գործողությունը տարածվում է

Այս նկարի գործողությունը տարածվում է
  1. 1 բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների վրա։
  2. 2 միայն 3.5տ ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների և ավտոբուսների վրա։ (Ճիշտ պատասխան)
88

Այս ճանապարհային նշանը ցույց է տալիս

Այս ճանապարհային նշանը ցույց է տալիս
  1. 1 <<Երթևեկությունը ձմեռային անվադողերով>>։
  2. 2 << Երթևեկությունը հակասահքային շղթաներով>>։ (Ճիշտ պատասխան)
  3. 3 <<Երթևեկությունը բութակավոր (երիթավոր) անվադողերով>>։
89

Այս նշանի ազդման գոտին տարածվում է

Այս նշանի ազդման գոտին տարածվում է
  1. 1 մինչև բնակավայրի վերջը։
  2. 2 մինչև ձյան կամ մերկասառույցի հատվածի վերջը։
  3. 3 մինչև <<Հակասահքային շղթաներով երթևեկության վերջը>> նշանի կիրառումը։ (Ճիշտ պատասխան)

Պատրա՞ստ ես սկսել

Առաջին թեստը՝ հենց հիմա, առանց գրանցման։