Անցնել բովանդակությանը

ԹԵՄԱ 03

Տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակ և անսարքություններ

Այս թեմայի 89 հարցերը՝ պատասխաններով և բացատրություններով։

1–20 / 89 հարց
1

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե

  1. 1 Հետին հակամառախուղային լապտերիկները միացված են տրանսպորտային միջոցի արգելակումն ազդարարող լուսային սարքերին։ (Ճիշտ պատասխան)
  2. 2 Չի աշխատում շարժիչը հովացնող հեղուկի ջերմաստիճանի ցուցիչը։
  3. 3 Երկու դեպքում էլ։
2

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե

  1. 1 Բացակայում է դողի անվահեցի ամրացման հեղյուսներից թեկուզ մեկը։
  2. 2 Նույն սռնու վրա տեղադրված են պահպանաշերտի տարբեր նախշանկարներով դողեր։
  3. 3 Երկու դեպքում էլ։ (Ճիշտ պատասխան)
3

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե

  1. 1 Բացակայում են կառուցվածքով նախատեսված նստատեղերի գլխակալները։
  2. 2 Նույն սռնու վրա տեղադրված են նոր եւ վերականգնված դողեր։
  3. 3 Երկու դեպքում էլ։ (Ճիշտ պատասխան)
4

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե

  1. 1 Խախտված է շարժիչի հենատուփի օդափոխության համակարգի հերմետիկությունը։
  2. 2 Խախտված է շարժիչի սնման համակարգի հերմետիկությունը։
  3. 3 Երկու դեպքում էլ։ (Ճիշտ պատասխան)
5

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե

  1. 1 Խախտված է շարժիչի հենատուփի օդափոխության համակարգի հերմետիկությունը։
  2. 2 Նույն սռնու վրա՝ տեղադրված են ցրտադիմացկուն եւ ոչ ցրտադիմացկուն դողեր։
  3. 3 Երկու դեպքում էլ։ (Ճիշտ պատասխան)
6

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե

  1. 1 Չեն աշխատում կառուցվածքով նախատեսված ապակեողողիչները։
  2. 2 Շարժիչի արտաքին աղմուկի թույլատրելի մակարդակը գերազանցում է ստանդարտով սահմանված նորմերը։
  3. 3 Երկու դեպքում էլ։ (Ճիշտ պատասխան)
7

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե

  1. 1 Շարժիչն աշխատում է ընդհատումներով։
  2. 2 Հետին հակամառախուղային լապտերիկները միացված չեն արգելակումն ազդարարող լուսային սարքերին։
  3. 3 Չեն աշխատում տրանսպորտային միջոցի՝ կառուցվածքով նախատեսված ապակեողողիչները։ (Ճիշտ պատասխան)
  4. 4 Թվարկած բոլոր դեպքերում։
8

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե

  1. 1 Տեղադրված են երթեւեկության մասնակիցներին վնասվածքներ հասցնելու վտանգ պարունակող իրեր կամ առարկաներ։
  2. 2 Չի աշխատում ձայնային ազդանշանի սարքը։
  3. 3 Երկու դեպքում էլ։ (Ճիշտ պատասխան)
9

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե

  1. 1 Չեն աշխատում տրանսպորտային միջոցի կառուցվածքով նախատեսված անվտանգության ամրագոտիները։
  2. 2 Տեղադրված են վարորդի նստատեղից նրա տեսադաշտը սահմանափակող իրեր կամ առարկաներ։
  3. 3 Երկու դեպքում էլ։ (Ճիշտ պատասխան)
10

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե

  1. 1 Առանց տրանսպորտային միջոցի հաշվառումն իրականացնող մարմնի թույլտվության՝ տրանսպորտային միջոցի կառուցվածքում կատարված են փոփոխություններ (վերասարքավորումներ)։ (Ճիշտ պատասխան)
  2. 2 Առջեւի մասում տեղադրված են դեղին գույնի լույսերով շրջադարձի ցուցիչներ։
  3. 3 Երկու դեպքում էլ։
11

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե

  1. 1 Մեխանիկական տրանսպորտային միջոցը, որով իրականացվում է գործնական վարման ուսուցումը, չունի համապատասխան ճանաչման նշան։ (Ճիշտ պատասխան)
  2. 2 Չի աշխատում վառելիքի մակարդակի ցուցիչը։
  3. 3 Երկու դեպքում էլ։
12

Մոտոցիկլների շահագործումն արգելվում է, եթե

  1. 1 Բացակայում են կառուցվածքով նախատեսված անվտանգության աղեղները։ (Ճիշտ պատասխան)
  2. 2 Դողերի պահպանաշերտի նվազագույն մնացորդային բարձրությունը կազմում է 1,6 մմ։
  3. 3 Երկու դեպքում էլ։
13

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե

  1. 1 Առջեւի մասում տեղադրված են դեղին գույնի լույսերով շրջադարձի ցուցիչներ։
  2. 2 Բացակայում է դողի անվահեցի ամրացման հեղյուսներից թեկուզ մեկը։ (Ճիշտ պատասխան)
  3. 3 Երկու դեպքում էլ։
14

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե

  1. 1 Առջեւի մասում տեղադրված են նարնջագույն լույսերով շրջադարձի ցուցիչներ։
  2. 2 Անսարք է քարշակի քարշակցման հարմարանքը։ (Ճիշտ պատասխան)
  3. 3 Երկու դեպքում էլ։
15

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե

  1. 1 Առջեւի մասում տեղադրված են սպիտակ գույնի լուսանդրադարձնող հարմարանքներ։
  2. 2 Անսարք է քարշակի քարշակցման հարմարանքը։ (Ճիշտ պատասխան)
  3. 3 Երկու դեպքում էլ։
16

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե

  1. 1 Բացակայում են կառուցվածքով նախատեսված անվտանգության ամրագոտիները։ (Ճիշտ պատասխան)
  2. 2 Հետեւի մասում տեղադրված են սպիտակ գույնի լույսերով հետընթացի լապտերիկներ։
  3. 3 Երկու դեպքում էլ։
17

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե

  1. 1 Չի աշխատում կառուցվածքով նախատեսված` վարորդի նստատեղի դիրքը կարգավորող մեխանիզմը։
  2. 2 Չեն աշխատում ավտոբուսի սրահի ներքին լուսավորության սարքերը։
  3. 3 Երկու դեպքում էլ։ (Ճիշտ պատասխան)
18

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե

  1. 1 Հետեւի մասում տեղադրված են կարմիր գույնի լուսանդրադարձնող հարմարանքներ։
  2. 2 Չի աշխատում կառուցվածքով նախատեսված արագաչափը։ (Ճիշտ պատասխան)
  3. 3 Երկու դեպքում էլ։
19

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե

  1. 1 Դժվարությամբ է գործի դրվում շարժիչը։
  2. 2 Ավտոբուսում բացակայում է բժշկական դեղատուփը։ (Ճիշտ պատասխան)
  3. 3 Երկու դեպքում էլ։
20

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե

  1. 1 Ավտոբուսում բացակայում է «Վթարային կանգառ» նշանը։ (Ճիշտ պատասխան)
  2. 2 Հետեւի մասում տեղադրված են սպիտակ գույնի լույսերով հաշվառման համարանիշի լուսավորման լապտերիկներ։
  3. 3 Երկու դեպքում էլ։

Պատրա՞ստ ես սկսել

Առաջին թեստը՝ հենց հիմա, առանց գրանցման։