Ո՞ր տրանսպորտային միջոցներին է թույլատրվում երթեւեկել երթեւեկելի մասի աջ գոտիով։
1
Բոլոր մեխանիկական տրանսպորտային միջոցներին
2
Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներին եւ տաքսիներին
3
Միայն հեծանիվներին
4
Միայն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներին
(Ճիշտ պատասխան)
22
Այս ճանապարհային գծանշումն ունի հետեւյալ նշանակությունը։
1
Ցույց է տալիս մայթամերձ կայանման տեղերը, որտեղ նշված են մեխանիկական տրանսպորտային միջոցների կանգնեցման ձեւերը
2
Ցույց է տալիս այն տեղերը, որտեղ արգելվում է մեխանիկական տրանսպորտային միջոցների կանգառը
3
Ցույց է տալիս ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերը եւ տաքսիների կայանման վայրերը
(Ճիշտ պատասխան)
23
Այս հորիզոնական ճանապարհային գծանշումը ցույց է տալիս
1
Երթեւեկելի մասի նեղացումը, որտեղ նվազում է երթեւեկության գոտիների քանակը տվյալ ուղղությամբ։
2
Այն տեղը, որտեղ վարորդը պետք է անհրաժեշտության դեպքում կանգ առնի` հատվող ճանապարհով երթեւեկող տրանսպորտային միջոցներին ճանապարհը զիջելու համար։
(Ճիշտ պատասխան)
3
Մոտեցում դեպի կանգառն արգելված տեղին։
24
Թույլատրվու՞մ է արդյոք մուտք գործել սպիտակ լայն գծերով նշված ուղղորդ կղզյակ։
1
Թույլատրվում է միայն կանգառ կատարելու համար
2
Թույլատրվում է հետընթացի ժամանակ
3
Արգելվում է
(Ճիշտ պատասխան)
25
Ինչպե՞ս պետք է վարվի վարորդը՝ մոտենալով խաչմերուկին՝ «Կանգ - գիծ» գծանշման եւ լուսացույցի կանաչ ազդանշանի պայմաններում։
1
Կանգ առնի «Կանգ-գծի» մոտ, որից հետո վերսկսի երթեւեկությունը
2
Շարունակի երթեւեկությունը խաչմերուկով` առանց կանգառի
(Ճիշտ պատասխան)
26
Ի՞նչ է ցույց տալիս այս գծանշումը։
1
Հետիոտնային անցում
2
Այն տեղը, որտեղ հեծանվային արահետը հատում է ճանապարհի երթեւեկելի մասը
(Ճիշտ պատասխան)
3
Անասուններ քշելու համար նախատեսված տեղ
27
Վարորդը որտե՞ղ պետք է կանգնեցնի տրանսպորտային միջոցն այս գծանշման առկայության դեպքում։
1
Գծանշման մոտ
(Ճիշտ պատասխան)
2
Գծանշման վրա
3
Գծանշումից ոչ պակաս, քան 5մ հեռավորության վրա
28
Ի՞նչ է նշանակում այս գծանշումը։
1
Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված երթեւեկության գոտի
2
Հատուկ նշանակության ավտոմոբիլների համար նախատեսված երթեւեկության գոտի
3
Ցույց է տալիս երթեւեկության այն գոտիների սահմանները, որտեղ իրականացվում է դարձափոխային կարգավորում
(Ճիշտ պատասխան)
29
Թույլատրվու՞մ է արդյոք նշված վայրում հետադարձ կատարել։
1
Թույլատրվում է
(Ճիշտ պատասխան)
2
Արգելվում է
30
Թույլատրվու՞մ է արդյոք տվյալ գծանշման առկայության դեպքում զբոսաշրջության երթուղով ընթացող ավտոբուսի վարորդին մուտք գործել «A» գծանշումով գոտի։
1
Թույլատրվում է
(Ճիշտ պատասխան)
2
Արգելվում է
31
Ի՞նչ է ցույց տալիս ընդհատվող լայն գծի տեսքով գծանշումը։
1
Երթեւեկելի մասի եւ կողնակի միջեւ առկա սահմանը
2
Երթեւեկելի մասի հիմնական գոտու եւ թափառքի գոտու միջեւ առկա սահմանը
(Ճիշտ պատասխան)
3
Երթեւեկելի մասի հիմնական գոտու եւ արգելակման գոտու միջեւ առկա սահմանը
32
Ո՞ր ավտոմոբիլին է թույլատրվում կանգառ կատարել այս նշանների ազդման գոտում։
Ո՞ր նկարում է վարորդը ճիշտ կատարել կանգառ` ուղեւորներ իջեցնելու համար։
1
Ձախ նկարում
(Ճիշտ պատասխան)
2
Երկու նկարներում էլ
3
Աջ նկարում
34
Որպես գնացքի կանգառի ազդանշան ծառայում է
1
Ձեռքի շրջանաձեւ շարժումը (ցերեկը` վառ գույնի լաթով կամ որեւէ լավ տեսանելի առարկայով, գիշերը` ջահով կամ լապտերով)։
(Ճիշտ պատասխան)
2
Սկավառակով կամ կարմիր դրոշակով գլխավերեւ բարձրացված ձեռքը։
3
Առաջ պարզած ձեռքը։
4
Վեր եւ վար ճոճվող` առաջ պարզած ձեռքը։
35
Բնակավայրերում, յուրաքանչյուր ուղղությամբ մեկ երթեւեկելի գոտի ունեցող եւ մեջտեղում տրամվայի գծեր չունեցող ճանապարհների ձախ կողմում կանգառն ու կայանումը
1
Թույլատրվում է։
(Ճիշտ պատասխան)
2
Արգելվում է։
36
«Կանգ-գծից» կամ «Երթեւեկությունն առանց կանգառի արգելվում է» նշանից ի՞նչ հեռավարության վրա պետք է կանգնեցվի տրանսպորտային միջոցը՝ մոտեցող գնացքին ճանապարհը զիջելու համար։
1
1,5 մ
2
2,5 մ
3
5 մ
4
10 մ
5
Անմիջապես «Կանգ-գծի» եւ (կամ) նշանի մոտ
(Ճիշտ պատասխան)
37
Թույլատրվու՞մ է արդյոք կանգառը նշված տեղում։
1
Թույլատրվում է
2
Արգելվում է
(Ճիշտ պատասխան)
38
Թույլատրվու՞մ է արդյոք ավտոմոբիլի կանգառն այս վայրում։
1
Արգելվում է, քանի որ գծանշման ընդհատվող գծի եւ կանգ առած տրանսպորտային միջոցի միջեւ հեռավորությունը պակաս է 3 մետրից
2
Արգելվում է ամսվա զույգ օրերին
3
Թույլատրվում է
(Ճիշտ պատասխան)
39
Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդն է խախտել կայանման կանոնները։
1
Կապույտ ավտոմոբիլի վարորդը
2
Կարմիր ավտոմոբիլի վարորդը
3
Երկու վարորդներն էլ խախտել են
(Ճիշտ պատասխան)
4
Երկու վարորդներն էլ չեն խախտել
40
Բնակավայրերից դուրս որտե՞ղ է թույլատրվում երկարատեւ հանգստի, գիշերակացի եւ այլ նպատակներով կայանելը։
1
Ճանապարհի կողնակներին
2
Կայանման համար նախատեսված հրապարակներում կամ ճանապարհի սահմաններից դուրս
(Ճիշտ պատասխան)
3
Ճանապարհի երթեւեկելի մասի աջ կողմում` չխոչընդոտելով այլ տրանսպորտային միջոցների երթեւեկությունը
4
Ճանապարհի ձախ կողմում` ապահովելով ճանապարհային երթեւեկության անվտանգությունը