Ճանապարհի ո՞ր հատվածներում է արգելվում ավտոբուսի կանգառը և կայանումը։
1
Այն վայրերում, որտեղ կանգնած ավտոբուսն այլ վարորդների համար կփակի լուսացույցի ազդանշանները կամ ճանապարհային նշանները
(Ճիշտ պատասխան)
2
Ցանկացած վերելքի և վայրէջքի վրա
3
Որտեղ առկա է տրանսպորտային միջոցների ինտենսիվ երթևեկություն և հետիոտների տեղաշարժ
142
Որտե՞ղ է արգելվում ավտոբուսի կանգառը և կայանումը։
1
Երթևեկելի մասերի հատումից 15 մետր հեռավորության վրա
2
Տրամվայի գծեր ունեցող բոլոր ճանապարհներին
3
Երկաթուղային գծանցներում
(Ճիշտ պատասխան)
4
Նշված բոլոր դեպքերում։
143
Թույլատրվու՞մ է ավտոբուսի կանգառը և կայանումը այն տեղերում, որտեղ կանգնած ավտոբուսի և հոծ գծանշման կամ երթևեկելի մասի հակառակ եզրի կամ բաժանարար գոտու միջև հեռավորությունը 3 մետրից պակաս է։
1
Թույլատրվում է, եթե երթևեկությունը ինտենսիվ չէ և ավտոբուսը չի ստեղծում խցանում
2
Թույլատրվում է, եթե վարորդը գտնվում է ղեկին և անհրաժեշտության դեպքում կարող է անմիջապես տեղաշարժել ավտոբուսը
3
Արգելվում է
(Ճիշտ պատասխան)
4
Թույլատրվում է միայն ուղևորների նստեցման և իջեցման նպատակով մինչև 5 րոպե տևողությամբ
144
Երկաթուղային գծանցներից ինչ հեռավորության վրա է արգելվում ավտոբուսի կանգառը։
1
Գծանցից 50 մետր հեռավորության վրա
2
Անմիջապես երկաթուղային գծանցների վրա
(Ճիշտ պատասխան)
3
Գծանցից 15 մետր հեռավորության վրա
4
Նշված բոլոր դեպքերում։
145
Որտե՞ղ է արգելվում ավտոբուսի կայանումը երկաթուղային գծանցների մոտ։
1
Երկաթուղային գծանցներից 100մ հեռավորության վրա
2
Երկաթուղային գծանցներից 50 մետրից մոտ հեռավորության վրա
3
Անմիջապես երկաթուղային գծանցի վրա
4
Նշված բոլոր դեպքերում։
5
2 և 3 դեպքերում
(Ճիշտ պատասխան)
146
Թույլատրվու՞մ է ավտոբուսների կանգառը կամ կայանումը <<Ճանապարհ ավտոմոբիլների համար>> նշանով կահավորված ճանապարհի կողնակներին։
1
Թույլատրվում է ցանկացած հատվածում, եթե ավտոբուսն ամբողջությամբ դուրս է գալիս երթևեկելի մասից և կանգնում է կողնակի վրա
2
Արգելվում է, բացառությամբ հարկադրական կանգառի դեպքերի
(Ճիշտ պատասխան)
147
Ավտոբուսի վարորդը դուրս է գալիս ամբողջ պարագծով պարփակված բնակելի շենքերի տարածքից (բակից), որտեղ բացակայում է <<Բնակելի գոտի>> նշանը։ Պարտավո՞ր է նա զիջել ճանապարհով ընթացող այլ տրանսպորտային միջոցներին։
1
Պարտավոր է
(Ճիշտ պատասխան)
2
Պարտավոր չէ, քանի որ <<Բնակելի գոտի>> նշանի բացակայության դեպքում տվյալ տարածքից դուրս եկող ճանապարհը համարվում է հավասարազոր
148
Թույլատրվու՞մ է ավտոբուսների կայանումը բակային տարածքներում։
1
Արգելվում է
2
Թույլատրվում Է՝ դրա համար նախատեսված վայրերում
(Ճիշտ պատասխան)
3
Թույլատրվում է
149
Թույլատրվու՞մ է ավտոբուսի վարորդի կանգառը նշված ձևով այս նշանների ազդման գոտում։
1
Այո
2
Ոչ
(Ճիշտ պատասխան)
150
Կանգառ կատարել նշված վայրում աբտոբուսների վարորդներին թույլատրվում է
1
միայն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոց հանդիսանալու դեպքում։
2
միայն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոց չհանդիսանալու դեպքում։
3
բոլոր դեպքերում արգելվում է։
(Ճիշտ պատասխան)
151
Պարտավո՞ր են արդյոք տրանսպորտային միջոցների վարորդները բնակավայրում ճանապարհը զիջել կահավորված և նշված կանգառի կետերի տարածքից երթևեկությունը սկսող ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներին։
1
Այո
(Ճիշտ պատասխան)
2
Ոչ
152
Պարտավո՞ր է արդյոք երթուղային ավտոբուսի վարորդն այս իրավիճակում զիջել ճանապարհը։
1
Ոչ
2
Միայն տրամվայի վարորդին
3
Միայն բեռնատարի վարորդին
4
Այո, պարտավոր է զիջել երկու վարորդներին
(Ճիշտ պատասխան)
153
Կանգառ կատարելն ավտոբուսի վարորդին այս իրադրության դեպքում թույլատրվում է
1
միայն աջ կողմում:
2
միայն ձախ կողմում:
3
Երկու կողմում:
(Ճիշտ պատասխան)
154
Թույլատրվու՞մ է արդյոք զբոսաշրջային ավտոբուսի վարորդին կանգառ կատարել նշված վայրում, եթե հեռավորությունը մինչև հետիոտնային անցում 3մետր է։
1
Այո
2
Ոչ
(Ճիշտ պատասխան)
155
Ո՞ր վարորդն է խախտել կանգառ կատարելու կանոնները։
1
Ավտոբուսի վարորդը
2
Մոտոցիկլի վարորդը
3
Ոչ մեկը
4
Երկու վարորդները
(Ճիշտ պատասխան)
156
Ավտոբուսների կայանումը արգելվում է
1
երթևեկելի մասի եզրին՝ կողնակի բացակայության դեպքում։
2
բնակավայրից դուրս << Գլխավոր ճանապարհ>> ճանապարհային նշանով նշված ճանապարհների երթևեկելի մասի վրա։
(Ճիշտ պատասխան)
3
հատվող երթևեկելի մասերի եզրից 10մ հեռավորության վայրում։
157
Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներին թույլատրվու՞մ է կանգառի կետերից դուրս կանգառ կատարել:
1
Թույլատրվում է ուղևորի պահանջի դեպքում
2
Թույլատրվում է հարկադրված կանգառի դեպքում
(Ճիշտ պատասխան)
158
Օրվա մութ ժամանակ ճանապարհի չլուսավորված հատվածներում կանգառի կամ կայանման դեպքում ավտոբուսների վրա պետք է միացված լինեն
1
եզրաչափային լույսերը։
(Ճիշտ պատասխան)
2
մոտակա լույսերը։
3
հակամառախուղային լապտերները։
159
Այս նշանի առկայության դեպքում կանգառը թույլատրվում է
1
միայն ավտոբուսներին։
2
ավտոբուսներին և (կամ) տրոլեյբուսներին։
(Ճիշտ պատասխան)
3
միայն տրոլեյբուսներին։
160
Այս նշանի առկայության դեպքում կանգառը թույլատրվում է