Ո՞րն է <<Կայանման սահմանափակումով գոտի>> նշանի հիմնական առանձնահատկությունը սովորական արգելող նշանների նկատմամբ։
1
Այն արգելում է թե՛ կայանումը, թե՛ կանգառը ցանկացած նպատակով
2
Այն վերաբերվում է միայն բեռնատար ավտոմոբիլներին
3
Այն տարածվում է ճանապարհի ամբողջ լայնությամբ (երկու կողմերի վրա) և չի ընդհատվում խաչմերուկով
(Ճիշտ պատասխան)
122
Թույլատրվու՞մ է ավտոբուսի վարորդին կայանել այս նշանի գործողության գոտում՝ խաչմերուկն անցնելուց անմիջապես հետո։
1
Այո, քանի որ խաչմերուկն անցնելուց հետո բոլոր սահմանափակող նշանները կորցնում են իրենց ուժը
2
Այո, եթե ավտոբուսն ընդհանուր օգտագործման է
3
Ոչ, քանի որ նշանի պահանջը չի ընդհատվում խաչմերուկով
(Ճիշտ պատասխան)
123
Այս նշանի ազդեցության տարածքում թույլատրվու՞մ է ընդհանուր օգտագործման ավտոբուսի վարորդին կանգառ կատարել ուղևորների նստեցման կամ իջեցման նպատակով։
1
Ոչ, քանի որ գոտում արգելված է կայանումը
2
Այո, թույլատրվում է
(Ճիշտ պատասխան)
124
Ավտոբուսի վարորդը տեսնում է այս նշանը ճանապարհի աջ կողմում, երբ ճանապարհը գտնվում է բնակավայրում, ունի յուրաքանչյուր ուղղությամբ մեկ երթևեկելի գոտի և մեջտեղում չկան տրամվայի գծեր։ Թույլատրվու՞մ է նրան կայանել ճանապարհի ձախ կողմում։
1
Այո, քանի որ նշանը տեղադրված է աջ կողմում և գործում է միայն աջ կողմի համար
2
Չի թույլատրվում
(Ճիշտ պատասխան)
125
Թույլատրվու՞մ է ներքին այրման շարժիչով աշխատող ավտոբուսի վարորդին կայանել այս նշանով կահավորված կայանատեղիում։
1
Չի թույլատրվում
(Ճիշտ պատասխան)
2
Թույլատրվում է, եթե կայանումը չի գերազանցում 5 րոպեն
3
Թույլատրվում է, եթե տվյալ պահին լիցքավորման կայանն ազատ է և էլեկտրամոբիլներ չկան
126
Թույլատրվու՞մ է հիբրիդային շարժիչով աշխատող ավտոբուսի վարորդին կայանել այս նշանով կահավորված կայանատեղիում։
1
Թույլատրվում է
2
Չի թույլատրվում
(Ճիշտ պատասխան)
127
Թույլատրվու՞մ է էլեկտրական շարժիչով ավտոբուսի վարորդին կայանել այս նշանով կահավորված կայանատեղիում, եթե ավտոբուսը միացված չէ լիցքավորման սարքին։
1
Չի թույլատրվում
(Ճիշտ պատասխան)
2
Թույլատրվում է
128
Ո՞ր տրանսպորտային միջոցների վարորդների համար է նախատեսված այս նշանով կահավորված հսկման կետը։
1
Բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, որոնք հատում են երկրի պետական սահմանը
2
Միջազգային ավտոմոբիլային փոխադրումներ իրականացնողների համար
(Ճիշտ պատասխան)
129
Թույլատրվու՞մ է արտաքին լիցքավորման հնարավորություն չունեցող հիբրիդային ավտոմոբիլի վարորդին կայանել այս նշանի ազդեցության տարածքում:
1
Այո, քանի որ հիբրիդային ավտոմոբիլն ունի նաև էլեկտրական շարժիչ
2
Ոչ, նման կայանատեղին նախատեսված է միայն արտաքին սնուցման աղբյուրից լիցքավորվող ավտոմոբիլների համար:
(Ճիշտ պատասխան)
130
Թույլատրվու՞մ է զբոսաշրջային ավտոբուսի վարորդին ուղևոր իջեցնել այն գոտում, որտեղ տեղադրված են այս նշանները։
1
Այո, եթե վարորդը գտնվում է ղեկի մոտ և կարող է անմիջապես դուրս գալ նշանի ազդման գոտուց։
2
Այո, քանի որ տարհանումը վերաբերվում է միայն թեթև մարդատար ավտոմոբիլներին։
3
Արգելվում է։
(Ճիշտ պատասխան)
131
Թույլատրվու՞մ է ավտոբուսի կանգառը և կայանումը ճանապարհի աջ կողմում՝ երթևեկելի մասի եզրին։
1
Արգելվում է
2
Թույլատրվում է կողնակի բացակայության դեպքում
(Ճիշտ պատասխան)
132
Թույլատրվու՞մ է ավտոբուսի կանգառը և կայանումը ճանապարհի աջ կողմում՝ երթևեկելի մասի վրա կողնակի առկայության դեպքում։
1
Թույլատրվում է
2
Արգելվում է
(Ճիշտ պատասխան)
133
Թույլատրվու՞մ է ավտոբուսի կանգառը և կայանումը ճանապարհի աջ կողմում՝ մայթի վրա։
1
Թույլատրվում է միայն մասնակի կանգառը
2
Թույլատրվում է, եթե ավտոբուսը փոքր դասի է
3
Արգելվում է
(Ճիշտ պատասխան)
134
Թույլատրվու՞մ է ավտոբուսի կանգառը և կայանումը երթևեկելի մասի ձախ կողմում՝ բնակավայրից դուրս գտնվող այն ճանապարհներին, որոնք ունեն յուրաքանչյուր ուղղությամբ մեկ երթևեկելի գոտի։
1
Արգելվում է
(Ճիշտ պատասխան)
2
Թույլատրվում է, եթե ճանապարհի աջ կողմում չկա կանգառ կամ կայանման համար անվտանգ տեղ
135
Թույլատրվու՞մ է բնակավայրերում ավտոբուսի կանգառը և կայանումը երթևեկելի մասի ձախ կողմում յուրաքանչյուր ուղղությամբ մեկ երթևեկելի գոտի ունեցող, մեջտեղում տրամվայի գծեր չունեցող ճանապարհներին։
1
Արգելվում է
2
Թույլատրվում է
(Ճիշտ պատասխան)
136
Թույլատրվու՞մ է ավտոբուսի կանգառը և կայանումը բնակավայրից դուրս գտնվող միակողմանի երթևեկությամբ ճանապարհների ձախ կողմում։
1
Թույլատրվում է
2
Արգելվում է
(Ճիշտ պատասխան)
137
Բնակավայրում միակողմ երթևեկությամբ ճանապարհներին երթևեկելի մասի ձախ կողմում բեռնելու կամ բեռնաթափելու, ինչպես նաև ուղևորներ նստելու կամ իջնելու համար միայն կանգառ թույլատրվում է
1
3.5տ-ից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլներին։
(Ճիշտ պատասխան)
2
ավտոբուսներին։
3
Երկու դեպքում էլ։
138
Որտե՞ղ է թույլատրվում ավտոբուսների երկարատև կայանումը (գիշերակացը) բնակավայրերից դուրս։
1
Միայն դրանց համար նախատեսված հրապարակներում կամ ճանապարհի սահմաններից դուրս
(Ճիշտ պատասխան)
2
Լուսավորված ճանապարհահատվածների կողնակներին՝ երթևեկելի մասից դուրս
3
Եթե վարորդի գնահատմամբ դա անվտանգ կլինի
4
Բոլոր թվարկված դեպքերում։
139
Որտե՞ղ է արգելվում ավտոբուսների կանգառը և կայանումը։
1
Հետիոտնային անցումների վրա և երթևեկելի մասի հետ հետիոտնային անցումների շփման եզրից 15մ-ից պակաս վայրում
2
Հետիոտնային անցումների վրա և երթևեկելի մասի հետ հետիոտնային անցումների շփման եզրից (դեպի երթևեկելի մասեր) 10մ-ից պակաս վայրում
3
Հետիոտնային անցումների վրա և երթևեկելի մասի հետ հետիոտնային անցումների շփման եզրից (դեպի երթևեկելի մասեր) 5մ պակաս վայրում
4
Թվարկված բոլոր դեպքերում։
(Ճիշտ պատասխան)
140
Որտե՞ղ է արգելվում ավտոբուսների կանգառը և կայանումը։