Անցնել բովանդակությանը

ԹԵՄԱ 01

Ճանապարհային նշաններ

Այս թեմայի 145 հարցերը՝ պատասխաններով և բացատրություններով։

1–20 / 145 հարց
1

Նշաններից ո՞րն է կոչվում «Արգելքի շրջանցումը ձախից»։

Նշաններից ո՞րն է կոչվում «Արգելքի շրջանցումը ձախից»։
  1. 1 1
  2. 2 2
  3. 3 3 (Ճիշտ պատասխան)
  4. 4 4
  5. 5 5
2

Նշված դեպքում ո՞ր գոտուց պետք է կատարվի աջ շրջադարձը։

Նշված դեպքում ո՞ր գոտուց պետք է կատարվի աջ շրջադարձը։
  1. 1 Միայն երկրորդ գոտուց
  2. 2 Միայն «A» գծանշումով նշված աջ եզրային գոտուց (Ճիշտ պատասխան)
3

Խաչմերուկում կազմակերպված է շրջանաձեւ երթեւեկություն։ Երթեւեկելի մասը, որով մոտենում եք խաչմերուկին, ունի երթեւեկության երկու գոտի։ Խաչմերուկ մուտք գործելիս` շրջադարձ կատարելու համար ո՞ր գոտին եք պարտավոր զբաղեցնել:

  1. 1 Աջ գոտին
  2. 2 Ձախ գոտին
  3. 3 Կա՛մ աջ, կա՛մ ձախ գոտին (Ճիշտ պատասխան)
4

Թույլատրվու՞մ է արդյոք մուտք գործել բակ նշված տեղից։

Թույլատրվու՞մ է արդյոք մուտք գործել բակ նշված տեղից։
  1. 1 Թույլատրվում է (Ճիշտ պատասխան)
  2. 2 Արգելվում է
5

Երկկողմ երթեւեկությամբ գծանշված ճանապարհներին, երեք գոտու առկայության դեպքում (բացառությամբ երթեւեկության դարձափոխային կարգավորմամբ ճանապարհների), որոնցից միջինն օգտագործվում է երկու ուղղություններով երթեւեկության համար, ձախ եզրային գոտի մուտք գործելը

  1. 1 Թույլատրվում է։
  2. 2 Արգելվում է։ (Ճիշտ պատասխան)
  3. 3 Թույլատրվում է՝ միայն վազանցի, շրջանցման, ձախ շրջադարձի կամ հետադարձի համար։
6

Ո՞ր պատասխանում է ճիշտ նշված երթեւեկության թույլատրելի ուղղությունը։

Ո՞ր պատասխանում է ճիշտ նշված երթեւեկության թույլատրելի ուղղությունը։
  1. 1 Միայն հետադարձ
  2. 2 Ուղիղ եւ հետադարձ
  3. 3 Միայն ուղիղ (Ճիշտ պատասխան)
7

Ո՞ր ուղղությամբ է արգելվում երթեւեկությունը:

Ո՞ր ուղղությամբ է արգելվում երթեւեկությունը:
  1. 1 Դեպի ձախ եւ դեպի աջ (Ճիշտ պատասխան)
  2. 2 Ուղիղ եւ հակառակ ուղղությամբ
  3. 3 Միայն ուղիղ
  4. 4 Բոլոր ուղղություններով
8

Հետադարձն արգելվում է

  1. 1 Հետիոտնային անցումների վրա։
  2. 2 Թունելներում։
  3. 3 Կամուրջների, ուղեկամուրջների, էստակադների վրա եւ դրանց տակ։
  4. 4 Երկաթուղային գծանցներում։
  5. 5 Թվարկած բոլոր դեպքերում։ (Ճիշտ պատասխան)
9

Ո՞ր պատասխանում է ճիշտ նշված երթեւեկության թույլատրելի ուղղությունը։

Ո՞ր պատասխանում է ճիշտ նշված երթեւեկության թույլատրելի ուղղությունը։
  1. 1 Ուղիղ եւ դեպի ձախ` մուտք գործելով բակ
  2. 2 Միայն ուղիղ (Ճիշտ պատասխան)
  3. 3 Միայն հետադարձ
  4. 4 Ուղիղ եւ հետադարձ
10

Հետադարձն արգելվում է, եթե ճանապարհի թեկուզ եւ մեկ ուղղությամբ տեսանելիությունը պակաս է

  1. 1 100 մ-ից։ (Ճիշտ պատասխան)
  2. 2 150 մ-ից։
  3. 3 300 մ-ից։
11

Դուք երթեւեկում եք երեք գոտի ունեցող երկկողմ երթեւեկությամբ ճանապարհով։ Ո՞ր դեպքում է թույլատրվում մուտք գործել միջին գոտի։

  1. 1 Միայն վազանցի դեպքում
  2. 2 Միայն շրջանցման դեպքում
  3. 3 Միայն ձախ շրջադարձի կամ հետադարձի դեպքում
  4. 4 Թվարկած բոլոր դեպքերում (Ճիշտ պատասխան)
12

Ո՞ր ուղղությամբ է թույլատրվում բեռնատար ավտոմոբիլի երթեւեկությունը։

Ո՞ր ուղղությամբ է թույլատրվում բեռնատար ավտոմոբիլի երթեւեկությունը։
  1. 1 Միայն դեպի աջ
  2. 2 Դեպի աջ, դեպի ձախ եւ հակառակ ուղղությամբ (Ճիշտ պատասխան)
  3. 3 Միայն դեպի ձախ
13

Ո՞ր նկարում է վարորդը ճիշտ կատարում մանեւրը։

Ո՞ր նկարում է վարորդը ճիշտ կատարում մանեւրը։
  1. 1 1 (Ճիշտ պատասխան)
  2. 2 2
  3. 3 3
14

Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդն է ճիշտ կատարում հետադարձը:

Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդն է ճիշտ կատարում հետադարձը:
  1. 1 Կապույտ ավտոմոբիլի վարորդը
  2. 2 Կարմիր ավտոմոբիլի վարորդը (Ճիշտ պատասխան)
  3. 3 Երկու վարորդներն էլ
15

Ճանապարհային նշանների, գծանշման եւ բաժանարար գոտու բացակայության դեպքում վարորդները երկկողմ երթեւեկությամբ ճանապարհների երթեւեկելի մասում գտնվող ճանապարհային կառույցների տարրերը պետք է շրջանցեն

  1. 1 Աջ կողմից։ (Ճիշտ պատասխան)
  2. 2 Ձախ կողմից։
16

Ո՞ր ուղղությամբ է արգելվում երթեւեկությունը։

Ո՞ր ուղղությամբ է արգելվում երթեւեկությունը։
  1. 1 Միայն դեպի ձախ
  2. 2 Միայն դեպի աջ (Ճիշտ պատասխան)
  3. 3 Ուղիղ եւ դեպի ձախ
  4. 4 Բոլոր ուղղություններով
17

Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդն է խախտում կանոնները շրջադարձ կատարելիս՝ արգելակման գոտի ունեցող ճանապարհին։

Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդն է խախտում կանոնները շրջադարձ կատարելիս՝ արգելակման գոտի ունեցող ճանապարհին։
  1. 1 Երկու վարորդն էլ
  2. 2 Դեղին ավտոմոբիլի վարորդը (Ճիշտ պատասխան)
  3. 3 Երկու վարորդն էլ շրջադարձը կատարում են ճիշտ
18

Թույլատրվու՞մ է արդյոք տվյալ իրադրությունում կարմիր ավտոմոբիլի վարորդին շարունակել երթեւեկությունը։

Թույլատրվու՞մ է արդյոք տվյալ իրադրությունում կարմիր ավտոմոբիլի վարորդին շարունակել երթեւեկությունը։
  1. 1 Թույլատրվում է
  2. 2 Արգելվում է (Ճիշտ պատասխան)
19

Երեք գոտի ունեցող երկկողմ երթեւեկությամբ ճանապարհի վրա Ձեզ անհրաժեշտ է կատարել ձախ շրջադարձ։ Ո՞ր գոտուց կկատարեք տվյալ մանեւրը։

  1. 1 Աջ գոտուց
  2. 2 Միջին գոտուց (Ճիշտ պատասխան)
  3. 3 Աջ կամ միջին գոտուց
  4. 4 Միջին գոտուց, եթե զբաղեցված է աջ գոտին
20

Թույլատրվու՞մ է արդյոք կարմիր ավտոմոբիլի վարորդին երթեւեկել տրամվայի գծերով։

Թույլատրվու՞մ է արդյոք կարմիր ավտոմոբիլի վարորդին երթեւեկել տրամվայի գծերով։
  1. 1 Թույլատրվում է (Ճիշտ պատասխան)
  2. 2 Արգելվում է

Պատրա՞ստ ես սկսել

Առաջին թեստը՝ հենց հիմա, առանց գրանցման։