Անցնել բովանդակությանը

ԹԵՄԱ 06

Երթևեկության կարգավորում և առաջնահերթություն

Այս թեմայի 159 հարցերը՝ պատասխաններով և բացատրություններով։

121–140 / 159 հարց
121

Բնակավայրերում <<Առավելագույն արագության սահմանափակում >> նշանի կիրառմամբ առավելագույն թույլատրելի արագությունը սահմանվել է 80կմ/ժ։ Ի՞նչ առավելագույն արագությամբ կարող են երթևեկել կահավորված թափքում մարդ փոխադրող ավտոմոբիլը և երեխաների կազմակերպված խմբեր փոխադրող ավտոմոբիլը։

Բնակավայրերում <<Առավելագույն արագության սահմանափակում >> նշանի կիրառմամբ առավելագույն թույլատրելի արագությունը սահմանվել է 80կմ/ժ։ Ի՞նչ առավելագույն արագությամբ կարող են երթևեկել կահավորված թափքում մարդ փոխադրող ավտոմոբիլը և երեխաների կազմակերպված խմբեր փոխադրող ավտոմոբիլը։
  1. 1 80կմ/ժ
  2. 2 50կմ/ժ
  3. 3 60կմ/ժ (Ճիշտ պատասխան)
122

Ի՞նչ առավելագույն արագությամբ է թույլատրվում երթևեկել ավտոբուսի վարորդին, երբ նա քարշակում է թեթև մարդատար ավտոմոբիլ։

  1. 1 50կմ/ժ (Ճիշտ պատասխան)
  2. 2 60կմ/ժ
  3. 3 90կմ/ժ
123

Ի՞նչ առավելագույն արագությամբ է թույլատրվում երթևեկել երեխաների կազմակերպված խմբեր փոխադրող ավտոբուսին բնակավայրերում։

  1. 1 50կմ/ժ
  2. 2 60կմ/ժ (Ճիշտ պատասխան)
  3. 3 40կմ/ժ
124

Ի՞նչ առավելագույն արագությամբ է թույլատրվում երթևեկել երեխաների կազմակերպված խմբեր փոխադրող ավտոբուսին բնակավայրից դուրս։

  1. 1 60կմ/ժ (Ճիշտ պատասխան)
  2. 2 90կմ/ժ
  3. 3 110կմ/ժ
125

Ի՞նչ առավելագույն արագությամբ է թույլատրվում երթևեկել բնակավայրից դուրս այն ավտոբուսներին, որոնք չեն իրականացնում մերձքաղաքային, միջմարզային և միջքաղաքային փոխադրումներ։

  1. 1 70կմ/ժ (Ճիշտ պատասխան)
  2. 2 90կմ/ժ
  3. 3 60կմ/ժ
126

Ավտոբուսի վարորդն պետք է ընտրի այնպիսի արագություն,

  1. 1 որպեսզի հնարավորություն ունենա ապահովելու տրանսպորտային միջոցի լիարժեք կառավարումը։ (Ճիշտ պատասխան)
  2. 2 որպեսզի հնարավորություն ունենա կանգ առնել միայն այն դեպքում, երբ տեսանելիության սահմաններում առկա է այլ տրանսպորտային միջոց կամ խոչընդոտ։
  3. 3 որպեսզի ապահովվի թվարկված երկու պայմաններն էլ։
127

Եթե ավտոբուսի վրա տեղադրված է <<Արագության սահմանափակում >> ճանաչման նշանը, ապա այդ ավտոբուսի վարորդին՝

  1. 1 Թույլատրվում է գերազանցել այդ արագությունը միայն ճանապարհի այն հատվածում, որտեղ արագության սահմանափակումը մեծացվել է համապատասախան ճանապարհային նշանի տեղադրմամբ
  2. 2 Արգելվում է գերազանցել ճանաչման նշանի վրա նշված արագությունը (Ճիշտ պատասխան)
  3. 3 Թույլատրվում է գերազանցել նշանի վրա նշված արագությունը, եթե երթևեկում է ավտոմայրուղով
  4. 4 Թույլատրվում է գերազանցել նշված արագությունը 20կմ/ժ -ով, եթե դա անհրաժեշտ է վազանցն ավարտելու համար
128

Թույլատրվու՞մ է երթուղային ավտոբուսի վարորդին երթևեկել շատ ցածր արագությամբ։

  1. 1 Թույլատրվում է, եթե դա խոչընդոտ չի ստեղծում մյուս տրանսպորտային միջոցների երթևեկությանը (Ճիշտ պատասխան)
  2. 2 Արգելվում է, քանի որ այդ դեպքում կխախտվի երթուղային գրաֆիկը
  3. 3 Արգելվում է բոլոր դեպքերում
129

Ե՞րբ պետք է ավտոբուսի վարորդն անջատի շրջադարձի լուսային ցուցիչով տրվող ազդանշանը՝ վազանց կատարելու նպատակով վերադասավորվելիս։

  1. 1 Մանևրն ավարտելուց հետո (Ճիշտ պատասխան)
  2. 2 Վազանցվող տրանսպորտային միջոցին անցնելուց անմիջապես հետո
  3. 3 Նախկինում զբաղեցրած գոտի վերադառնալուց հետո
130

Ավտոբուսի վարորդին թույլատրվու՞մ է վազանցել տրանսպորտային միջոցին, որը խաչմերուկից անմիջապես առաջ նվազեցրել է արագությունը։

  1. 1 Թույլատրվում է, եթե տվյալ պահին բացակայում են երթևեկելի մասն անցնող հետիոտներ
  2. 2 Արգելվում է (Ճիշտ պատասխան)
  3. 3 Թույլատրվում է, եթե խաչմերուկի տեսադաշտը բավարար է մանևրն անվտանգ կատարելու համար
131

Թույլատրվու՞մ է ավտոբուսի վարորդին կատարել վազանց ճանապարհի վերելքի վերջում, եթե վազանցն իրականացվում է առանց հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու։

  1. 1 Թույլատրվում է (Ճիշտ պատասխան)
  2. 2 Արգելվում է
132

Թույլատրվու՞մ է ավտոբուսի վարորդին կատարել վազանց ճանապարհի վերելքի վերջում, եթե վազանցն իրականացվում է հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալով։

  1. 1 Թույլատրվում է
  2. 2 Արգելվում է (Ճիշտ պատասխան)
  3. 3 Թույլատրվում է, եթե հանդիպակաց գոտում այլ տրանսպորտային միջոցներ չկան
133

Թույլատրվու՞մ է ավտոբուսի վարորդին կատարել վազանց ճանապարհի սահմանափակ տեսանելիության հատվածներում, երբ վազանցը կատարվում է հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս գալով։

  1. 1 Թույլատրվում է
  2. 2 Արգելվում է (Ճիշտ պատասխան)
  3. 3 Թույլատրվում է, եթե վարորդը համոզված է, որ անվտանգ կավարտի մանևրը
134

Թույլատրվու՞մ է ավտոբուսի վարորդին կատարել վազանց ճանապարհի սահմանափակ տեսանելիության հատվածներում, երբ վազանցն իրականացվում է առանց հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու։

  1. 1 Թույլատրվում է (Ճիշտ պատասխան)
  2. 2 Արգելվում է
135

Ավտոբուսի վարորդին թույլատրվու՞մ է վազանց կատարել ճանապարհի սահմանափակ տեսանելիությամբ հատվածներում։

  1. 1 Թույլատրվում է, եթե վազանցը կատարվում է առանց հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու։ (Ճիշտ պատասխան)
  2. 2 Արգելվում է անկախ տեսանելիությունից և հանդիպակաց գոտի դուրս գալու հանգամանքից
  3. 3 Թույլատրվում է ցանկացած ժամանակ
136

Թույլատրվու՞մ է ավտոբուսի վարորդին կատարել վազանց ճանապարհի նեղացումներում։

  1. 1 Թույլատրվում է, եթե վազանցն իրականացվում է առանց հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու
  2. 2 Արգելվում է (Ճիշտ պատասխան)
  3. 3 Թույլատրվում է, եթե վարորդը համոզված է, որ անվտանգ կավարտի մանևրը
137

Ավտոբուսի վարորդին արգելվում է վազանցը, երբ վազանցվող տրանսպորտային միջոցի վարորդը կատարում է՝

  1. 1 վազանց։
  2. 2 շրջանցում է արգելքը։
  3. 3 Երկու դեպքում էլ։ (Ճիշտ պատասխան)
138

Թույլատրվու՞մ է ավտոբուսի կայանումը բնակելի գոտիներում՝ դրա համար նախատեսված և նշաններով կահավորված ու գծանշված տեղերից դուրս։

Թույլատրվու՞մ է ավտոբուսի կայանումը բնակելի գոտիներում՝ դրա համար նախատեսված և նշաններով կահավորված ու գծանշված տեղերից դուրս։
  1. 1 Արգելվում է, քանի որ բնակելի գոտում կայանելու իրավունք ունեն միայն տվյալ տարածքի բնակիչներին պատկանող թեթև մարդատար ավտոմոբիլները
  2. 2 Թույլատրվում է բոլոր ավտոբուսներին
  3. 3 Թույլատրվում է միայն միկրոավտոբուսներին (Ճիշտ պատասխան)
139

Օրվա լուսավոր ժամերին վազանցի մասին նախազգուշացնելու համար ձայնային ազդանշանի փոխարեն կամ նրա հետ միաժամանակ կարող է տրվել լուսային ազդանշան, որն իրենից ներկայացնում է

  1. 1 լապտերների լույսի բազմակի փոխարկումները մոտակայից հեռահարի։
  2. 2 լապտերների լույսի պարբերաբար միացումն ու անջատումը։ (Ճիշտ պատասխան)
  3. 3 Երկու դեպքում էլ։
140

Ի՞նչ առավելագույն արագությամբ է թույլատրվում երթևեկել միջմարզային և միջքաղաքային ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսներին՝ բնակավայրերից դուրս բոլոր ճանապարհներին։

  1. 1 90կմ/ժ (Ճիշտ պատասխան)
  2. 2 110կմ/ժ
  3. 3 60կմ/ժ

Պատրա՞ստ ես սկսել

Առաջին թեստը՝ հենց հիմա, առանց գրանցման։