Թույլատրվու՞մ է ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցներին վազանցել աջ կողմից։
1
Թույլատրվում է վազանցել աջ կողմից այն դեպքում, երբ առջևից ընթացող տրանսպորտային միջոցի վարորդը տվել է ձախ շրջադարձի ազդանշան և սկսել է մանևրի կատարումը
(Ճիշտ պատասխան)
2
Արգելվում է բոլոր դեպքերում, քանի որ վազանցը պետք է կատարվի բացառապես ձախ կողմից՝ անվտանգության նկատառումներից ելնելով
102
Այն դեպքերում, երբ բնակավայրերից դուրս մեծ եզրաչափեր ունեցող ավտոբուսին վազանց կատարելը դժվար է, ի՞նչ պետք է ձեռնարկի ավտոբուսի վարորդը։
1
Պարտավոր է երթևեկել հնարավորինս աջ, իսկ անհրաժեշտության դեպքում կանգ առնի իր հետևից ընթացող տրանսպորտային միջոցներին բաց թողնելու համար։
(Ճիշտ պատասխան)
2
Պարտավոր է միացնել վթարային լուսային ազդանշանը և շարունակել երթևեկությունը նույն արագությամբ` մինչև վազանցի համար թույլատրելի հատվածի հասնելը
103
Թույլատրվու՞մ է ավտոբուսի վարորդին միաժամանակ վազանցել մի քանի տրանսպորտային միջոցների։
1
Թույլատրվում է, եթե մանևրն անվտանգ կլինի երթևեկության մյուս մասնակիցների համար
(Ճիշտ պատասխան)
2
Արգելվում է, վարորդը պարտավոր է յուրաքանչյուր տրանսպորտային միջոցին վազանցելուց հետո վերադառնալ իր նախկին գոտի և նոր միայն սկսել հաջորդ վազանցը
3
Թույլատրվում է միայն դանդաղընթաց տրանսպորտային միջոցներին
104
Թույլատրվու՞մ է վազանց սկսել այն տրանսպորտային միջոցին, որի վարորդը տվել է ձախ շրջադարձի լուսային ազդանշան և սկսել է մանևրի կատարումը։
1
Թույլատրվում է
2
Արգելվում է
3
Թույլատրվում է միայն այն դեպքում, երբ դա կատարվում է աջ կողմից
(Ճիշտ պատասխան)
105
Արգելվու՞մ է հետադարձը ճանապարհի թեկուզ և մեկ ուղղությամբ 100մ-ից պակաս տեսանելիության տեղերում։
1
Արգելվում է միայն բնակավայրերում
2
Արգելվում է բնակավայրերից դուրս
3
Արգելվում է բոլոր ճանապարհներին
(Ճիշտ պատասխան)
4
Չի արգելվում
106
Ի՞նչ պետք է ձեռնարկի ավտոբուսի վարորդը հետընթացով երթևեկելիս անվտանգությունն ապահովելու համար։
1
Անընդհատ տա ձայնային ազդանշան
2
Պետք է միացնի գաբարիտային լույսերը և շարժվի հնարավորինս նվազագույն արագությամբ
3
Անհրաժեշտության դեպքում դիմի այլ անձանց օգնությանը
(Ճիշտ պատասխան)
4
Կատարի թվարկված բոլոր գործողությունները
107
Ինչպե՞ս պետք է վարորդը որոշի երթևեկելի գոտիների քանակը, եթե բացակայում են ճանապարհային գծանշումները և երթևեկության ուղղությունները սահմանող համապատասխան թելադրանքի նշանները։
1
Եթե գծանշումները չկան, ապա ճանապարհը համարվում է մեկ գոտի ունեցող՝ անկախ դրա լայնությունից
2
Գոտիների քանակը որոշվում է ՝ հաշվի առնելով երթևեկելի մասի լայնությունը, տրանսպորտային միջոցների եզրաչափերը և դրանց միջև անհրաժեշտ միջկողային տարածությունը
(Ճիշտ պատասխան)
108
Միևնույն ուղղությամբ երեք և ավելի գոտիներ ունեցող ճանապարհներին ո՞ր դեպքում է թույլատրվում կանոնավոր փոխադրումները իրականացնող ավտոբուսներին զբաղեցնել ձախ եզրային գոտին ։
1
Ինտենսիվ երթևեկության ժամանակ, եթե մյուս բոլոր գոտիները զբաղված են
2
Միայն այլ տրանսպորտային միջոցների վազանց կատարելու կամ արգելքը շրջանցելու նպատակով
3
Միայն ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելու համար
(Ճիշտ պատասխան)
4
Ցանկացած դեպքում
109
Ավտոբուսի վարորդը տրանսպորտային միջոցի տեխնիկական պատճառներով չի կարող զարգացնել 40կմ/ժ-ից ավելի արագություն, թույլատրվու՞մ է արդյոք դուրս գալ զբաղեցրած աջ եզրային գոտուց՝ ձախ կողմում կանգառ կատարելու նպատակով։
1
Արգելվում է, քանի որ 40կմ/ժ-ից ոչ ավելի արագությամբ ընթացող տրանսպորտային միջոցները պետք է երթևեկեն բացառապես աջ եզրային գոտիով՝ առանց դրանից դուրս գալու իրավունքի
2
Թույլատրվում է, եթե կանգառը կատարվում է այնպիսի վայրում, որտեղ դա թույլատրվում է կանոններով
(Ճիշտ պատասխան)
110
Բնակավայրում ինտենսիվ երթևեկության ժամանակ ո՞ր դեպքում է թույլատրվում փոխել երթևեկության գոտին։
1
Միայն ձախ և աջ շրջադարձերի ժամանակ
2
Միայն հետադարձի ժամանակ
3
Միայն արգելքը շրջանցելուց և կանգառ կատարելուց առաջ
4
Թվարկված բոլոր դեպքերում։
(Ճիշտ պատասխան)
5
Միայն 1 և 3 դեպքերում։
111
Արգելվու՞մ է ավտոբուսների երթևեկությունը կողնակներով, մայթերով և հետիոտնային արահետներով՝ այլ հնարավորության բացակայության դեպքում։
1
Արգելվում է
2
Թույլատրվում է ճանապարհային շահագործման և կոմունալ սպասարկման ծառայությունների ավտոբուսներին՝ խոչընդոտ չհանդիսանալով հետիոտներին և ապահովելով երթևեկության անվտանգությունը
(Ճիշտ պատասխան)
112
Բնակավայրից դուրս ո՞ր գոտիով պետք է երթևեկեն ավտոբուսները։
1
Երթևեկելի մասի աջ եզրին հնարավորինս մոտ
(Ճիշտ պատասխան)
Բնակավայրում <<Ճանապարհ ավտոմոբիլների համար>> նշանով կահավորված ճանապարհին ո՞ր գոտիով պետք է երթևեկեն ավտոբուսները։
1
Երթևեկելի մասի աջ եզրին հնարավորինս մոտ։
(Ճիշտ պատասխան)
2
Ցանկացած գոտիով, բացի ձախ եզրային գոտուց։
114
Միևնույն ուղղությամբ երեք գոտի ունեցող ճանապարհին ո՞ր գոտիներով է թույլատրվում երթևեկել ուղևորների կանոնավոր փոխադրում իրականացնող ավտոբուսներին։
1
Միայն առաջին և երկրորդ գոտինելով
(Ճիշտ պատասխան)
2
Ցանկացած գոտիով, եթե երթևեկությունն ինտենսիվ է և մյուս գոտիները զբաղված են
115
Թույլատրվու՞մ է ավտոբուսի վարորդին առանց անհրաժեշտության երթևեկել ցածր արագությամբ։
1
Թույլատրվում է, եթե վարորդը հոգնած է
2
Արգելվում է, եթե դրանով խոչընդոտ է ստեղծում այլ տրանսպորտային միջոցների երթևեկության համար
(Ճիշտ պատասխան)
3
Թույլատրվում է միայն խաչմերուկներում երթևեկելիս կամ կարգավորողի ազդանշաններին հետևելիս
116
Արագություն ընտրելիս ավտոբուսի վարորդին արգելվում է՝
1
Գերազանցել տրանսպորտային միջոցի վրա տեղադրված <<Արագության սահմանափակում >> ճանաչման նշանով նախատեսված արագությունը։
(Ճիշտ պատասխան)
2
Երթևեկել 60կմ/ժ-ից ցածր արագությամբ բոլոր այն ճանապարհներին, որտեղ տեղադրված չէ նվազագույն արագությունը սահմանափակող նշան։
3
երկու դեպքում էլ։
117
Արագություն ընտրելիս ավտոբուսի վարորդին արգելվում է՝
1
Փոխադրել ուղեբեռը տվյալ ճանապարհահատվածի համար սահմանված առավելագույն թույլատրելի արագությամբ, եթե բեռի փաստաթղթերում նշված չէ կոնկրետ արագության սահմանափակում
2
Գերազանցել տրանսպորտային միջոցի վրա տեղադրված <<Արագության սահմանափակում >> ճանաչման նշանով նախատեսված արագությունը
(Ճիշտ պատասխան)
3
երկու դեպքում էլ։
118
Երթևեկության ընթացքում ավտոբուսի վարորդին արգելվում է՝
1
կտրուկ արգելակել, եթե դա անհրաժեշտ չէ ճանապարհատրանսպորտային պատահարը կանխելու համար։
(Ճիշտ պատասխան)
2
կատարել արգելակում այն դեպքերում, երբ հետևից ընթացող տրանսպորտային միջոցը չի պահպանում անվտանգ տարածություն։
3
երկու դեպքում էլ։
119
Բնակավայրում <<Առավելագույն արագության սահմանափակում>> նշանի կիրառման դեպքում ո՞րն է երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը, որը կարող է սահմանվել իրավասու մարմինների կողմից։
1
80կմ/ժ։
(Ճիշտ պատասխան)
2
90կմ/ժ։
3
Ցանկացած արագություն, որն անվտանգ է տվյալ ճանապարհահատվածի համար
120
Բնակավայրերից դուրս <<Առավելագույն արագության սահմանափակում>> նշանի կիրառման դեպքում ո՞րն է երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը, որը կարող է սահմանվել իրավասու մարմիններ կողմից։
1
100կմ/ժ
2
110կմ/ժ
(Ճիշտ պատասխան)
3
Ցանկացած արագություն, որն անվտանգ է տվյալ ճանապարհահատվածի համար