Ավտոբուսի վարորդին թույլատրվու՞մ է կտրուկ արգելակել։
1
Թույլատրվում, եթե ավտոբուսը հագեցած է ժամանակակից հակաարգելակման (ABS) և այլ արգելակման օժանդակ համակարգերով
2
Թույլատրվում է ցանկացած իրավիճակում, եթե վարորդը նախապես միացրել է վթարային լուսային ազդանշանը
3
Թույլատրվում է միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է ճանապարհատրանսպորտային պատահարը կանխելու համար
(Ճիշտ պատասխան)
4
Չի թույլատրվում
162
Ի՞նչ պետք է ձեռնարկի ավտոբուսի վարորդը, եթե հետիոտնային անցումից հետո առաջացել է խցանում, որը կհարկադրի իրեն կանգ առնել հետիոտնային անցման վրա։
1
Արգելվում է մուտք գործել հետիոտնային անցում և վարորդը պետք է կանգ առնի անցումից առաջ
(Ճիշտ պատասխան)
2
Վարորդը կարող է կանգնել անցման վրա, եթե լուսացույցի թույլատրող ազդանշանը դեռ միացված է՝ ճանապարհը զիջելով անցումը հատող բոլոր հետիոտներին
3
Երկու դեպքում էլ։
163
Թույլատրվու՞մ է ավտոբուսի վարորդին մուտք գործել հետիոտնային անցում, եթե անցումից հետո առաջացել է խցանում, որը կհարկադրի իրեն կանգ առնել անցման վրա։
1
Թույլատրվում է կանգնել անցման վրա, եթե ավտոբուսը երթուղային է և մոտենում է կանգառին
2
Արգելվում է մուտք գործել հետիոտնային անցում, վարորդը պետք է կանգ առնի անցումից առաջ
(Ճիշտ պատասխան)
3
Թույլատրվում է հետիոտների բացակայության դեպքում
164
Ի՞նչպես պետք է վարվի ավտոբուսի վարորդը կարգավորվող հետիոտնային անցումներում լուսացույցի թույլատրող ազդանշանը միանալուց հետո։
1
Անմիջապես սկսի երթևեկությունը, քանի որ լուսացույցի թույլատրող ազդանշանի դեպքում հետիոտների մուտքն անցում արգելվում է
2
Հնարավորություն տա հետիոտներին ավարտելու ընտրված ուղղությամբ երթևեկելի մասով հատումը և միայն դրանից հետո շարունակի երթևեկությունը
(Ճիշտ պատասխան)
165
Ի՞նչպես պետք է վարվի ավտոբուսի վարորդը կարգավորվող հետիոտնային անցումներում լուսացույցի թույլատրող ազդանշանը միանալուց հետո։
1
Սկսի շարժումը՝ տալով ձայնային ազդանշան, որպեսզի հետիոտներն արագացնեն անցումը կամ հետ դառնան
2
Հնարավորություն տա հետիոտներին ավարտելու ընտրված ուղղությամբ երթևեկելի մասի հատումը և միայն դրանից հետո շարունակի շարժումը
(Ճիշտ պատասխան)
166
Ինչպե՞ս պետք է վարվի ավտոբուսի վարորդը՝ չկարգավորվող հետիոտնային անցմանը մոտենալիս։
1
Զիջի ճանապարհն այն հետիոտներին, ովքեր գտնվում են ավտոբուսի երթևեկության գոտում
2
Չպետք է խոչընդոտ ստեղծի երթևեկելի մասը հատող հետիոտներին
(Ճիշտ պատասխան)
167
Եթե որևէ տրանսպորտային միջոց չկարգավորվող հետիոտնային անցումից առաջ դանդաղեցրել է ընթացքը կամ կանգ առել, ապա հարևան գոտիով ընթացող ավտոբուսի վարորդը կարող է շարունակել երթևեկությունը
1
եթե իր գոտում հետիոտներ չկան։
2
միայն ձայնային ազդանշան տալուց հետո։
3
միայն համոզվելով, որ այդ տրանսպորտային միջոցի առջևում հետիոտներ չկան։
(Ճիշտ պատասխան)
4
Նշված բոլոր դեպքերում։
168
Որտե՞ղ է թույլատրվում ավտոբուսին հատել երկաթուղային գծերը։
1
Ցանկացած հատվածում, որտեղ երկաթգծի ռելսերը չեն խոչընդոտում ավտոբուսի շարժմանը և տեսանելիության սահմաններում գնացք չկա
2
Միայն երկաթուղային գծանցներով՝ ճանապարհը զիջելով գնացքին
(Ճիշտ պատասխան)
169
Թույլատրվու՞մ է ավտոբուսի վարորդին մուտք գործել գծանց, եթե լուսացույցի կարմիր ազդանշանը թարթում է, բայց ուղեփակոցը դեռ բաց է։
1
Թույլատրվում է, եթե տեսանելիության սահմաններում մոտեցող գնացք չկա
2
Թույլատրվում է, քանի դեռ ուղեփակոցը չի սկսել իջնել
3
Արգելվում է
(Ճիշտ պատասխան)
170
Թույլատրվու՞մ է ավտոբուսի վարորդին մուտք գործել գծանց, եթե դրանից հետո առաջացել է խցանում։
1
Թույլատրվում է միայն երթուղային ավտոբուսներին
2
Արգելվում է, եթե դա վարորդին կհարկադրի կանգ առնել գծանցի վրա
(Ճիշտ պատասխան)
3
Թույլատրվում է, եթե վարորդը համոզված է, որ կհասցնի ազատել գծանցը միչև գնացքի մոտենալը
171
Ավտոբուսի վարորդին թույլատրվու՞մ է շրջանցել գծանցից առաջ կանգնած տրանսպորտային միջոցները, եթե այդ ընթացքում վարորդը դուրս չի գալիս հանդիպակաց երթևեկության գոտի։
1
Թույլատրվում է
(Ճիշտ պատասխան)
2
Արգելվում է
172
Ավտոմայրուղով երթևեկելիս ի՞նչ է արգելվում ավտոբուսի վարորդին համաձայն ճանապարհային երթևեկության կանոնների։
1
Հետընթացը
2
Ուսումնական վարումը
3
Երկուսն էլ արգելվում է։
(Ճիշտ պատասխան)
173
Ի՞նչ ուղղությամբ է թույլատրվում տրամվայի երթևեկությունը, եթե կարգավորողի ձեռքերը պարզված են կողմ կամ իջեցված են և տրամվայը մոտենում է նրա աջ կամ ձախ կողմից։
1
Թույլատրվում է երթևեկել ուղիղ և դեպի աջ
2
Թույլատրվում է երթևեկել միայն ուղիղ
(Ճիշտ պատասխան)
3
Թույլատրվում է երթևեկել բոլոր ուղղություններով
174
Ի՞նչ ուղղությամբ է թույլատրվում տրամվայի երթևեկությունը, եթե կարգավորողի աջ ձեռքը պարզված է առաջ, իսկ տրամվայը մոտենում է նրա ձախ կողմից։
1
Թույլատրվում է երթևեկել միայն դեպի ձախ
(Ճիշտ պատասխան)
2
Թույլատրվում է երթևեկել բոլոր ուղղություններով
3
Թույլատրվում է երթևեկել ուղիղ և դեպի ձախ
175
Ո՞ր ուղղություններով կարող է երթևեկել 12 տոննա թույլատրելի առավելագույն զանգվածով ավտոբուսը։
1
Միայն C
2
A և C
3
Բոլոր
(Ճիշտ պատասխան)
176
Հաշվի առնելով մեծ եզրաչափերը՝ վարորդին թույլատրվում է երթևեկությունը
1
երկու հետագծերով։
2
միայն A հետագծով։
3
միայն B հետագծով։
(Ճիշտ պատասխան)
177
Առանձնացված գոտիով երթևեկող Երթուղային ավտոբուսի վարորդը ո՞ր ուղղությամբ կարող է երթևեկել այս իրադրությունում։
1
Միայն ուղիղ
(Ճիշտ պատասխան)
2
Բոլոր ուղղություններով
178
Ավտոբուսի վարորդը պարտավոր է խոչընդոտ չստեղծել
1
միայն հետիոտնային անցումով անցնող հետիոտնին։
2
միայն շրջադարձ կատարելիս հանդիպող հետիոտներին։
3
Բոլոր հետիոտներին։
(Ճիշտ պատասխան)
179
Աջ կամ ձախ շրջադարձ կատարելիս խաչմերուկից դուրս գալիս ավտոբուսի վարորդը պետք է
1
խոչընդոտ չստեղծի երթևեկելի մասը հատող հետիոտների համար։