Ո՞ր դեպքում է ավտոբուսի վարորդին թույլատրվում շրջադարձ կատարելիս նախապես չզբաղեցնել համապատասխան եզրային գոտին։
1
Եթե ավտոբուսի մեծ եզրաչափերի պատճառով հնարավոր չէ շրջադարձը կատարել եզրային գոտուց
(Ճիշտ պատասխան)
2
Եթե ճանապարհի տվյալ հատվածում բացակայում է հորիզոնական գծանշումը
3
Երկու դեպքում էլ
142
Ո՞ր գոտուց պետք է ավտոբուսի վարորդը կատարի շրջադարձը, եթե ճանապարհային նշաններով կամ գծանշումներով թույլատրվում է այդ մանևրը կատարել նաև ոչ եզրային գոտիներից։
1
Միայն եզրային գոտուց, քանի որ ավտոբուսը պարտավոր է միշտ երթևեկել հնարավորինս աջ
2
Ցանկացած գոտուց, որտեղից դա թույլատրվում է տվյալ ճանապարհային նշաններով կամ գծանշումներով
(Ճիշտ պատասխան)
3
Երկու դեպքում էլ
143
Որտեղի՞ց պետք է ավտոբուսի վարորդը կատարի ձախ շրջադարձ կամ հետադարձ, եթե երթևեկելի մասի ձախ կողմում նույն մակարդակի վրա առկա են համընթաց ուղղությամբ տրամվայի գծեր և նշաններով կամ գծանշումներով այլ կարգ սահմանված չէ։
1
Երթևեկելի մասի ձախ եզրային գոտուց՝ առանց տրամվայի գծերի վրա դուրս գալու
2
Տրամվայի համընթաց գծերի վրայից, եթե դա խոչընդոտ չի ստեղծում տրամվայի երթևեկության համար
(Ճիշտ պատասխան)
3
Երկու դեպքում էլ
144
Ինչպե՞ս պետք է ավտոբուսի վարորդը կատարի շրջադարձ, որպեսզի չխախտի երթևեկության կանոնները։
1
Երթևեկելի մասերի փոխհատումից դուրս գալուց չհայտնվի հանդիպակաց երթևեկության կողմում
(Ճիշտ պատասխան)
2
Խաչմերուկի տարածքից դուրս գալիս չհայտնվի հանդիպակաց երթևեկության կողմում
3
Երկու դեպքում էլ
145
Ավտոբուսի վարորդը ձախ շրջադարձ է կատարում և մուտք գործում նույն ուղղությամբ երկու գոտի ունեցող ճանապարհ։ Ո՞ր գոտին նա իրավունք ունի զբաղեցնել շրջադարձն ավարտելիս։
1
Ցանկացած գոտի՝ բացառությամբ հանդիպակաց երթևեկության կողմի գոտու
(Ճիշտ պատասխան)
2
Միայն ձախ եզրային գոտին, որպեսզի չխանգարի աջից շրջադարձ կատարողներին
3
Միայն աջ եզրային գոտին, քանի որ ավտոբուսը պարտավոր է միշտ երթևեկել հնարավորինս աջ
146
Ավտոբուսի վարորդը աջ շրջադարձ է կատարում և մուտք գործում նույն ուղղությամբ երեք գոտի ունեցող ճանապարհ։ Ո՞ր գոտին նա պետք է զբաղեցնի շրջադարձն ավարտելիս։
1
Հնարավորության դեպքում միայն եզրային աջ գոտին
(Ճիշտ պատասխան)
2
Ցանկացած գոտի, պայմանով, որ չի հայտնվի հանդիպահաց երթևեկության կողմում
3
Միայն երկրորդ կամ երրորդ գոտիներ, որպեսզի աջ գոտին ազատ մնա կանգառին մոտեցող այլ տրանսպորտային միջոցների համար
147
Ավտոբուսի վարորդը երթևեկում է երեք գոտի ունեցող շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկով։ Ո՞ր գոտիով նա պետք է դուրս գա խաչմերուկից, եթե նշաններով կամ գծանշումներով այլ կարգ սահմանված չէ։
1
Միայն աջ եզրային գոտուց
(Ճիշտ պատասխան)
2
Ցանկացած գոտուց
148
Թույլատրվու՞մ է ավտոբուսի վարորդին շրջադարձից հետո անմիջապես մուտք գործել դարձափոխային երթևեկության գոտի, եթե այդ պահին լուսացույցի ազդանշանով երթևեկությունը տվյալ գոտիով թույլատրվում է։
1
Թույլատրվում է, բայց միայն ձախ շրջադարձը կատարելու դեպքում
2
Չի թույլատրվում
(Ճիշտ պատասխան)
3
Թույլատրվում է միայն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներին
149
Ինչպե՞ս պետք է վարվի ավտոբուսի վարորդը խաչմերուկներում կամ դրանցից դուրս շրջադարձ կամ հետադարձ կատարելիս, եթե ավտոբուսի մեծ եզրաչափերի պատճառով հնարավոր չէ մանևրը կատարել համապատասխան եզրային գոտուց։
1
Միացնի վթարային լուսային ազդանշանը և, օգտվելով ավտոբուսի չափսերի առավելությունից, առաջինը կատարի մանևրը
3
Միացնի վթարային լուսային ազդանշանը և զիջի ճանապարհը համընթաց և հանդիպակաց ուղղություններից մոտեցող տրանսպորտային միջոցներին
(Ճիշտ պատասխան)
150
Ինչպե՞ս պետք է վարվի ավտոբուսի վարորդը, եթե ճանապարհին առկա է թափառքի գոտի։
1
Պետք է կանգ առնի թափառքի գոտու սկզբնամասում, սպասի մինչև ճանապարհն ազատվի և մուտք գործի հարևան գոտի
2
Պետք է ընթանա այդ գոտիով և վերադասավորվի հարևան գոտի՝ զիջելով այդ ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցներին
(Ճիշտ պատասխան)
151
Թույլատրվու՞մ է ավտոբուսի հետընթացը միակողմ երթևեկության ճանապարհներին։
1
Թույլատրվում է, եթե դա անվտանգ է և խոչընդոտ չի ստեղծում երթևեկության մյուս մասնակիցների համար
2
Արգելվում է
(Ճիշտ պատասխան)
3
Թույլատրվում է երթուղային ավտոբուսներին
152
Ինչի՞ համար է նախատեսված արգելակման գոտին։
1
Որպեսզի շրջադարձ կատարելու մտադրություն ունեցող վարորդը ժամանակին վերադասավորվի այդ գոտի և արագությունը իջեցնի միայն դրա սահմաններում
(Ճիշտ պատասխան)
2
Դանդաղընթաց տրանսպորտային միջոցների երթևեկության համար, որոնք խոչընդոտում են հիմնական հոսքին
3
Ավտոմայրուղին սովորական ճանապարհի հետ կապելու համար
4
Ավտոբուսների կայանման համար
153
Որտե՞ղ է արգելվում տրանսպորտային միջոցների (այդ թվում՝ ավտոբուսների) հետադարձը։