Ինչպիսի՞ առաջին օգնություն պետք է ցուցաբերել գլխի մազածածկ մասի վերքի առկայությամբ գանգուղեղային վնասվածքի դեպքում։
1
Դադարեցնել արյունահոսությունը վերքի վրա ուղղակի ճնշման միջոցով, վերքի վրա դնել սեղմող վիրակապ: Գիտակցության կորստի դեպքում տուժածին տալ կայուն կողքի շրջված դիրք: Հնարավորության դեպքում գլխի վնասվածքի շրջանում սառը դնել:
(Ճիշտ պատասխան)
2
Անշարժացնել ողնաշարի պարանոցային հատվածը `օգտագործելով ինքնաշեն շինա (օձիք): վերքի վրա դնել ստերիլ բամբակե խծուծ, տուժածին պառկեցնել մեջքի վրա` ոտքերը բարձրացրած դիրքում: Հնարավորության դեպքում գլխին սառը դնել:
3
Արգելվում է պարանոցային շինա դնել: Անհրաժեշտ է վերքը ծածկել բժշկական կպչուն սպեղանիով, տուժածին պառկեցնել կողքի վրա:
42
Արյան շրջանառության և շնչառության առկայության դեպքում առաջին օգնություն ցուցաբերելիս ի՞նչ դիրքով է պետք պառկեցնել տուժածին, եթե նա կորցրել է գիտակցությունը։
1
Մեջքի վրա` գլխի տակ դնելով գլանակ
2
Մեջքի վրա` ոտքերը տարածած վիճակում
3
Տուժածին տալ կայուն կողքի շրջված դիրք այնպես, որ ծալված ծնկները հպվեն գետնին, իսկ վերևում գտնվող ձեռքը գտնվի այտի տակ:
(Ճիշտ պատասխան)
43
Որքա՞ն ժամանակ կարող է կապված մնալ արյունահոսությունը դադարեցնող լարանը:
1
Տաք եղանակին՝ ոչ ավելի, քան կես ժամ, իսկ ցուրտ եղանակին՝ ոչ ավելի, քան մեկ ժամ
2
Տաք եղանակին՝ ոչ ավելի, քան 1 ժամ, իսկ ցուրտ եղանակին` ոչ ավելի, քան կես ժամ
(Ճիշտ պատասխան)
3
Լարանի կապված մնալու ժամանակը սահմանափակ չէ
44
Ինչպե՞ս որոշել գիտակցությունը կորցրած տուժածի մոտ շնչառության առկայությունը:
1
Բռնել տուժածի կզակից, հետ թեքել գլուխը և հետևել կրծքավանդակի շարժմանը 10 վայրկյան տևողությամբ
2
Մի ձեռքը դնել տուժածի ճակատին, մյուս ձեռքի երկու մատով կզակը բարձրացնելով և գլուխը հետ թեքելով անհրաժեշտ է 10 վայրկյան տևողությամբ հետևել շնչառությանը, փորձելով արտաշնչած օդը զգալ Ձեր այտին և հետևել կրծքավանդակի շարժմանը
(Ճիշտ պատասխան)
3
Առանց տուժածի գլուխը թեքելու, անհրաժեշտ է խոնարհվել նրա դեմքին և 10 վայրկյան տևողությամբ հետևել նրա շնչառությունը, փորձելով արտաշնչած օդը զգալ Ձեր այտնի և հետևել կրծքավանդակի շարժմանը
45
Որո՞նք են խոշոր զարկերակային արյունահոսության հիմնական նշանները, և ո՞ր գործողությունից պետք է սկսել առաջին օգնության ցուցաբերումը նման իրավիճակում։
1
Վերքից դանդաղորեն դուրս է հոսում մուգ գույնի արյուն:Վերքի վրա դրվում է սեղմող վիրակապ, որի վրա գրառում կա վերքի վրա պահելու ժամանակի վերաբերյալ
2
Վերքից վառ կարմիր գույնի արյուն է հոսում` ուժեղ ցայտելով, ընդհատվող շիթով կամ շատրվանի նման: Վնասված զարկերակն անհրաժեշտ է սեղմել մատներով, այնուհետև վերքից վերև, որքան հնարավոր է վերքին մոտ դրվում է արյունահոսությունը կանգնեցնող լարան, որի վրա գրառում կա պահելու ժամանակի վերաբերյալ
(Ճիշտ պատասխան)
3
Արյունը դանդաղորեն դուրս է հոսում վերքից: Վնասվածքից ցած դրվում է արյունահոսությունը կանգնեցնող լարան, որի վրա գրառում կա պահելու ժամանակի վերաբերյալ
46
Արդյո՞ք թույլատրվում է դեղեր տալ տուժածին առաջին բուժօգնություն ցուցաբերելու ժամանակ:
1
Թույլատրվում է
2
Թույլատրվում է ծայրահեղ անհրաժեշտության դեպքում
3
Արգելվում է
(Ճիշտ պատասխան)
47
Ինչպե՞ս դադարեցնել արյունահոսությունը երակների և ոչ խոշոր զարկերակների վնասվածքի դեպքում:
1
Դնել ճնշող վիրակապ վնասվածքի տեղում
(Ճիշտ պատասխան)
2
Վերքից վերև գտնվող հատվածում ճնշող վիրակապ դնել
3
Վերքից ներքև գտնվող հատվածում ճնշող վիրակապ դնել
48
Վթարի հետևանքով առաջացած վնասվածքների դեպքում որո՞նք են առաջին բուժօգնության նախնական քայլերը։
1
Վերքը լվանալ ջրով, վերքից հեռացնել օտար մարմինները, վերքի վրա դնել ստերիլ բամբակ` ամրացնելով բինտային վիրակապով
2
Հագնել բժշկական ձեռնոցներ, վերքը մաքրել յոդի ալկոհոլային լուծույթով, դեղաքսուք դնել և ծածկել կպչուն սպեղանիով
3
Հագնել բժշկական ձեռնոցներ, վերքն առանց մաքրելու ծածկել ստերիլ թանզիֆե անձեռոցիկով` եզրերին ամրացնելով կպչուն սպեղանի կամ բինտով վիրակապել:
(Ճիշտ պատասխան)
49
Ինչպե՞ս է առաջին օգնություն իրականացվում վերջույթների կոտրվածքների դեպքում, եթե չկան շինաներ և այն պատրաստելու համար ձեռքի տակ եղած միջոցներ։
1
Վերին վերջույթը իրանի երկայնքով տարածած կապվում է իրանին: Ստորին վերջույթները կապվում են միմյանց՝ փափուկ կտոր դնելով դրանց միջև
2
Վերին վերջույթը արմնկային հոդում ծալված և գլխաշորի վրա հենած կապվում է իրանին: Ստորին վերջույթները կապվում են միմյանց` փափուկ կտոր դնելով դրանց միջև
(Ճիշտ պատասխան)
3
Վերին վերջույթը արմնկային հոդում ծալված և գլխաշորի վրա հենած կապվում է իրանին: Ստորին վերջույթները կապվում են միմյանց
50
Ո՞ր դեպքերում պետք է տուժածը դուրս հանվի ավտոմեքենայի խցիկից։
1
Ավտոմեքենայի շրջվելու, բռնկվելու, պայթյունի մեծ հավանականության կամ տուժածի գիտակցության կորստի դեպքում
2
Ավտոմեքենայի շրջվելու, բռնկվելու, պայթյունի մեծ հավանականության կամ տուժածի գերսառեցման, գիտակցության և շնչառության կորստի դեպքում, ինչպես նաև անմիջականորեն խցիկում առաջին օգնություն ցուցաբերելու անհնարինության դեպքում
(Ճիշտ պատասխան)
3
Ավտոմեքենայի շրջվելու, բռնկվելու, պայթյունի մեծ հավանականության դեպքում կամ տուժածի մոտ ծանր արյունահոսության, գանգուղեղային վնասվածքի առկայության դեպքում
51
Մակերեսային ջերմային այրվածքի (մաշկի կարմրություն, այտուցվածություն, այրվածքի տեղում թափանցիկ հեղուկով լցված բշտիկների առաջացում, ուժեղ ցավ) ժամանակ առաջին օգնություն ցուցաբերելիս՝ ի՞նչ է պետք անել:
1
Այրված մակերեսի վրա սառը ջուր լցնել, ծածկել ստերիլ անձեռոցիկով և ամուր վիրակապել
2
Բացել բշտիկները, մաքրել այրվածքի մակերեսը հագուստի մնացորդներից, ծածկել ստերիլ անձեռոցիկով (չվիրակապել), հնարավորության դեպքում սառը դնել, և տուժածին ջուր խմեցնել
3
20 րոպե տևողությամբ այրվածքի մակերեսը սառեցնել ջրով: Առանց բշտիկները բացելու և հագուստի մնացորդները հեռացնելու՝ այրվածքի մակերեսը ծածկել ստերիլ անձեռոցիկով (չվիրակապել), հնարավորության դեպքում սառը դնել և տուժածին ջուր խմեցնել:
(Ճիշտ պատասխան)