Անցնել բովանդակությանը

ԹԵՄԱ 10

Առաջին օգնություն

Այս թեմայի 51 հարցերը՝ պատասխաններով և բացատրություններով։

21–40 / 51 հարց
21

Վթարի դեպքում ավտոմեքենայից տուժածին պետք է տեղափոխել, եթե

  1. 1 Տուժածն ունի լուրջ վնասվածքներ։
  2. 2 Դեպքի վայրը վտանգավոր է, օրինակ` պայթյունի վտանգ կա։ (Ճիշտ պատասխան)
  3. 3 Մեքենայի վրա ընկած է հոսանքի հաղորդալար։
22

Որովայնային ներքին արյունահոսության կասկածի դեպքում օգնություն ցուցաբերելիս պետք է

  1. 1 Պառկեցնել տուժածին եւ վնասվածքին սառը թրջոց տեղադրել։ (Ճիշտ պատասխան)
  2. 2 Որովայնին տաք ջեռակ տեղադրել։
  3. 3 Որովայնին ճնշող վիրակապ տեղադրել։
  4. 4 Տուժածին մեծ քանակով հեղուկ տալ։
23

Դուք հարեւանի ավտոտնակից լսում եք մեքենայի շարժիչի ձայնը եւ, բացելով դուռը, տեսնում եք գետին ընկած հարեւանին։ Ի՞նչ է պետք անել առաջին հերթին։

  1. 1 Լայն բացել դռները եւ անջատել շարժիչը, հնարավորության դեպքում տեղափոխել տուժածին դեպքի վայրից (Ճիշտ պատասխան)
  2. 2 Մանրակրկիտ զննել տուժածի մարմինը` վնասվածքներ հայտնաբերելու համար
  3. 3 Բերել տուժածին կողքի ապահովության դիրքի
  4. 4 Օգնել տուժածին ընդունել կիսանստած դիրք
24

Անգիտակից վիճակում գտնվող տուժածին հայտնաբերելուց հետո առաջին հերթին պետք է

  1. 1 Նրան տալ սառը ջուր։
  2. 2 Շրջել կողքի՝ բերելով ապահով դիրքի։
  3. 3 Պահպանել մարմնի նորմալ ջերմաստիճանը։
  4. 4 Բացել շնչուղիները եւ ստուգել շնչառությունը։ (Ճիշտ պատասխան)
25

Վերջույթներում արյան շրջանառությունը ստուգելու համար վիրակապից ներքեւ սեղմում եւ բաց եք թողնում տուժածի վնասված վերջույթի եղունգը։ Արյան շրջանառությունը վերջույթում խանգարված է, եթե

  1. 1 Տուժածը ցավ է զգում։
  2. 2 Տուժածն անհանգստություն է զգում։
  3. 3 Սեղմելիս եղունգը դժվարությամբ է սպիտակում։
  4. 4 Եղունգը դժվարությամբ է կրկին վարդագույն դառնում։ (Ճիշտ պատասխան)
26

Շաքարախտով հիվանդ ձեր ընկերն իրեն վատառողջ է զգում եւ չի հիշում, թե վերջին անգամ երբ է ինսուլին ընդունել։ Ի՞նչ է պետք անել այդ դեպքում առաջին հերթին։

  1. 1 Տալ նրան շաքար կամ քաղցր հեղուկ (Ճիշտ պատասխան)
  2. 2 Առաջարկել նրան մի քանի ժամ հանգստանալ
  3. 3 Խորհուրդ տալ ներարկել ինսուլին
27

Արյունահոսությունն առավել վտանգավոր է, եթե

  1. 1 Արյունը 10 րոպեի ընթացքում մակարդվում է։
  2. 2 Արյունը շիթով բխում է վերքից։ (Ճիշտ պատասխան)
  3. 3 Արյունը մուգ կարմիր է։
  4. 4 Արյունը միալար հոսում է վերքից։
28

Մեքենան բախվել է սյանը եւ էլեկտրական հաղորդալարն ընկած է մեքենայի կողքն անգիտակից վիճակում պառկած տուժածի վրա։ Օգնություն ցուցաբերելիս առաջին հերթին պետք է

  1. 1 Հեռացնել տուժածին հոսանքի աղբյուրից։
  2. 2 Կատարել առաջնային զննում։
  3. 3 Հեռացնել հաղորդալարը տուժածի վրայից որեւէ մեկուսիչ առարկայով։ (Ճիշտ պատասխան)
  4. 4 Փնտրել մարմնի վրա հոսանքի մուտքի եւ ելքի տեղերը (այրվածքները)։
29

Առաջին օգնություն ցուցաբերելիս վարակումից պաշտպանվելու համար պետք է

  1. 1 Խուսափել վերքին անմիջապես դիպչելուց եւ օգնություն ցուցաբերել միայն ստերիլ ձեռնոցներով։ (Ճիշտ պատասխան)
  2. 2 Չօգնել այն տուժածներին, որոնք ունեն արյունահոսություն։
30

Բրոնխիալ ասթմայով տուժածին նոպայի դեպքում պետք է

  1. 1 Օգնել ընդունել կիսանստած դիրք։ (Ճիշտ պատասխան)
  2. 2 Պառկեցնել եւ բարձրացնել ոտքերը։
  3. 3 Պառկեցնել` ծնկները ծալած։
  4. 4 Պառկեցնել գլուխը բարձր դիրքով։
31

Որովայնի վնասվածքով տուժածին պետք է

  1. 1 Պառկեցնել գլուխը բարձր դիրքով։
  2. 2 Պառկեցնել եւ բարձրացնել ոտքերը։
  3. 3 Պառկեցնել` ծնկները ծալած։ (Ճիշտ պատասխան)
32

Ուշագնացության դեպքում տուժածին պետք է

  1. 1 Օգնել ընդունել կիսանստած դիրք։
  2. 2 Պառկեցնել եւ բարձրացնել ոտքերը։ (Ճիշտ պատասխան)
  3. 3 Պառկեցնել` ծնկները ծալած։
  4. 4 Պառկեցնել գլուխը բարձր դիրքով։
33

Ցածր թափքով մեքենայի և 1մ 55սմ ու ավելի հասակ ունեցող չափահաս հետիոտնի բախման դեպքում առավել հավանական է, որ վերջինիս մոտ վնասվածքներ կառաջանան

  1. 1 Ստորին վերջույթի եւ գլխի հատվածներում։ (Ճիշտ պատասխան)
  2. 2 Կոնքի եւ կրծքավանդակի հատվածներում։
34

Ցածր թափքով մեքենայի և 3-5 տարեկան երեխայի բախման դեպքում առավել հավանական է, որ վերջինիս մոտ վնասվածքներ կառաջանան

  1. 1 Ստորին վերջույթի եւ գլխի հատվածներում։
  2. 2 Կոնքի եւ կրծքավանդակի հատվածներում։ (Ճիշտ պատասխան)
35

Եթե հաղորդալարն ընկած է մեքենայի վրա, ապա պետք է

  1. 1 Օգնել մեքենայում գտնվող անձանց շտապ դուրս գալ մեքենայից։
  2. 2 Մեքենայում գտնվող անձանց խնդրել մնալ մեքենայի մեջ մինչեւ էլեկտրական հոսանքը չանջատեն։ (Ճիշտ պատասխան)
36

Քիչ վտանգավոր վերքերի մշակման ժամանակ պետք է

  1. 1 Լվանալ վերքը օճառով եւ մաքուր ջրով, այնուհետեւ վիրակապել։ (Ճիշտ պատասխան)
  2. 2 Մշակել վերքը սպիրտ պարունակող նյութերով (յոդ, օղի, օծանելիք եւ այլն)։
37

Վտանգավոր վերքերի մշակման ժամանակ պետք է

  1. 1 Լվանալ վերքը օճառով եւ մաքուր ջրով։
  2. 2 Մշակել վերքը սպիրտ պարունակող նյութերով (յոդ, օղի, օծանելիք եւ այլն)։
  3. 3 Դադարեցնել արյունահոսությունը եւ վիրակապել վերքը։ (Ճիշտ պատասխան)
38

Վթարի դեպքում շտապօգնության կանչի համար ի՞նչ տեղեկատվություն պետք է տրամադրվի օպերատորին։

  1. 1 Նշել վթարի վայրին ամենամոտ գտնվող կողմնորոշիչը: Հաղորդել տուժածների թիվը, նշել նրանց սեռը և տարիքը։
  2. 2 Նշել վթարի վայրին ամենամոտ գտնվող փողոցը և տան համարը: Տեղեկացնել, թե ով է տուժել վթարի հետևանքով (հետիոտն, մեքենայի վարորդ կամ ուղևոր) և նկարագրել ստացված վնասվածքները։
  3. 3 Նշել վթարի վայրը (փողոցը, տան համարը և դեպքի վայրին ամենամոտ կողմնորոշիչները): Տեղեկացնել տուժածների թիվը, նրանց սեռը, մոտավոր տարիքը, գիտակցության, շնչառության, արյան շրջանառության, ինչպես նաև ուժեղ արյունահոսության, կոտրվածքների և այլ վնասվածքների առկայության մասին: Սպասել մինչև օպերատորը նշի, որ կանչն ընդունված է: (Ճիշտ պատասխան)
39

Ի՞նչ օպտիմալ դիրք պետք է ապահովել գիտակցությունը չկորցրած տուժածին ողնաշարի վնասվածքի կասկածի դեպքում։

  1. 1 Տուժածին պառկեցնել կողքի
  2. 2 Տուժածին պառկեցնել մեջքի վրա` կոշտ, հարթ մակերեսի վրա, առանց անհրաժեշտության չտեղաշարժել, դիրքը չփոխել (Ճիշտ պատասխան)
  3. 3 Տուժածին պառկեցնել մեջքի վրա, պարանոցի տակ տեղադրել շորերից պատրաստված գլանակ և բարձրացնել ոտքերը
40

Ինչպե՞ս իրականացնել առաջին օգնությունը ցրտահարության և գերսառեցման դեպքում։

  1. 1 Մարմնի ախտահարված հատվածները շփել ձյունով կամ բրդյա կտորով, ապա տաքացնել, տալ ալկոհոլային խմիչք, տեղափոխել տաք տարածք
  2. 2 Տաքացնել մարմնի ախտահարված հատվածները և անշարժացնել դրանք, տուժածին ծածկել տաք շորերով կամ ծածկոցով, տալ տաք ըմպելիք, տեղափոխել տաք տարածք (Ճիշտ պատասխան)
  3. 3 Մարմնի ախտահարված հատվածները քսուքով պատել, տաքացնող կոմպրես և ջեռակ դնել, տեղափոխել տաք տարածք, տալ տաք ըմպելիք

Պատրա՞ստ ես սկսել

Առաջին թեստը՝ հենց հիմա, առանց գրանցման։