Գլխի վնասվածքի դեպքում տուժածին օգնություն ցուցաբերելիս պետք է
1
Պառկեցնել նրան` ոտքերը բարձրացնելով։
2
Պառկեցնել նրան` գլուխն ու իրանը բարձրացնելով, ապահովել կիսապառկած դիրք։
(Ճիշտ պատասխան)
3
Պառկեցնել նրան հորիզոնական դիրքով։
2
Ավտովթարի ժամանակ հետեւյալ տուժածներից որի՞ն օգնություն կցուցաբերեք առաջին հերթին։
1
Վախեցած հղի կնոջը
2
Քերծվածքներով երեխային
3
Բազկի կոտրվածքով տղամարդուն
4
Անգիտակից տղամարդուն
(Ճիշտ պատասխան)
3
Քթից արյունահոսության դեպքում տուժածին օգնություն ցուցաբերելիս պետք է
1
Տուժածի գլուխը հետ տանել։
2
Տուժածի գլուխը կախ գցել եւ սեղմել քթի վերին հատվածը։
(Ճիշտ պատասխան)
3
Տուժածի քթի մեջ բամբակի տամպոն դնել։
4
Թողնել, որ արյունահոսի եւ ինքնուրույն դադարի։
4
Մեքենան վարելու ընթացքում վարորդը հանկարծակի սկսում է գանգատվել կրծքավանդակի ճնշող ուժեղ ցավերից եւ շնչառության դժվարացումից։ Ի՞նչ է պետք անել։
1
Առաջարկել նրան գնալ մոտակա հիվանդանոց
2
Տալ մի բաժակ ջուր, 2 հաբ վալերիանա
3
Անմիջապես կանգնեցնել մեքենան եւ միացնել վթարային ազդանշանը
(Ճիշտ պատասխան)
4
Խորհուրդ տալ նրան մի փոքր քայլել ու մաքուր օդ շնչել
5
Ի՞նչ օգնություն է պետք ցուցաբերել տուժածին ցնցումային նոպայի դեպքում։
1
Բռնել տուժածին` փորձելով զսպել ցնցումները
2
Փորձել բացել բերանը, բռնել լեզուն եւ որեւէ առարկա դնել ատամների միջեւ
3
Փորձել բացել շնչուղիները` տուժածի գլուխը ետ տանելով
4
Ձեռք չտալ, թողնել, որ ցնցումներն ավարտվեն
(Ճիշտ պատասխան)
6
Ի՞նչ պետք է անել այրվածքի դեպքում օգնություն ցուցաբերելիս։
1
Թողնել այրվածքը բաց
2
Բացել հեղուկով լցված բշտերը, ապա ամուր վիրակապել
3
Ձեթ քսել այրվածքի վրա
4
Սառեցնել այրվածքը ջրով, ապա ծածկել ստերիլ վիրակապական նյութերով կամ մաքուր գործվածքներով
(Ճիշտ պատասխան)
7
Վթարի հետեւանքով հետիոտն ընկել է եւ վնասել ձեռքը։ Նախաբազկի վրա կա մեծ վերք (մոտ 5 սմ երկարությամբ), որից միալար մուգ գույնի արյուն է հոսում։ Ի՞նչ է պետք անել արյունահոսությունը դադարեցնելու նպատակով։
1
Լվանալ վերքը ջրով
2
Բարձրացնել տուժածի ձեռքը եւ տեղադրել ճնշող վիրակապ
(Ճիշտ պատասխան)
3
Վերքին յոդի սպիրտային լուծույթ քսել
8
Վերջույթների փափուկ հյուսվածքների փակ վնասվածքների դեպքում առաջին ժամերին օգնություն ցուցաբերելիս պետք է
1
Վնասվածքին տաքացնող թրջոց դնել։
2
Վնասված մասի վրա սառը թրջոց դնել եւ բարձրացնել։
(Ճիշտ պատասխան)
3
Վնասված մասի վրա սառը թրջոց դնել եւ պահել սրտի մակարդակից ցածր։
4
Վնասվածքին սպիրտային թրջոց դնել։
9
Վարորդը կքանստած երկար ժամանակ փոխում էր ավտոմեքենայի անիվը։ Կտրուկ վեր կենալով` նա բռնում է գլուխը եւ, հանկարծ կորցնելով գիտակցությունը, ընկնում։ Ի՞նչ է պետք անել։
1
Փորձել նստեցնել նրան
2
Բարձրացնել նրա ոտքերը
(Ճիշտ պատասխան)
3
Երեսին սառը ջուր լցնել
4
Ապտակել երեսին
10
Ի՞նչ է պետք անել, եթե հնարավոր չէ ապահովել դեպքի վայրի անվտանգությունը։
1
Բոլորին օգնություն ցուցաբերել, բայց զգույշ լինել
2
Օգնություն ցուցաբերել այն տուժածին, որն ավելի մոտ է գտնվում ձեզ
3
Չմոտենալ, անմիջապես ահազանգել եւ չթողնել կողմնակի մարդկանց մոտենալ դեպքի վայր
(Ճիշտ պատասխան)
4
Չմոտենալ, խնդրել մեկ ուրիշին օգնություն ցույց տալ
11
Դուք տեսնում եք ընկած մարդու եւ նկատում նրա սրունքից դուրս ցցված ոսկորը եւ արյուն։ Եթե դեպքի վայրն անվտանգ է, ի՞նչ պետք է անել առաջին հերթին։
1
Ահազանգել շտապ օգնություն
2
Ստուգել գիտակցությունը եւ շնչառությունը
(Ճիշտ պատասխան)
3
Անշարժացնել ոտքը
12
Երբ տուժածն ունի վերջույթի բաց կոտրվածք, ապա օգնություն ցուցաբերելիս անհրաժեշտ է